Գոլոս ՍՊԸ

«Գոլոս» ՍՊԸ-ն 2000 թվականին հիմնադրել է լրագրող Ֆլորա Նախշքարյանը։ «Գոլոս» ՍՊԸ-ին է պատկանում «Գոլոս Արմենիի» թերթը։ Տնտեսական գործունեության տեսակը՝ թերթերի հրատարակություն։
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ «Գոլոս» ՍՊԸ-ն շրջանառության հարկ վճարող ընկերություն է, ինչը նշանակում է, որ տարեկան շրջանառությունը առանց ԱԱՀ-ի չի գերազանցում 115 մլն դրամը:
Սամվել Կարախանյանը 2025 թվականի հունիսից «Գոլոս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն է։ Նրա վերաբերյալ տեղեկությունը բաց աղբյուրներում սահմանափակ է։
Մինչ այդ ընկերության 100% մասնաբաժինը պատկանում էր հիմնադիր Ֆլորա Նախշքարյանին, որը շարունակում է մնալ ընկերության տնօրենն ու «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիրը։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | ՍՊԸ |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Այլ լրատվամիջոցներ
| Այլ առցանց լրատվամիջոցներ | golosarmenii.am |
|---|
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2000 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Արշակունյաց պողոտա 2 0023 Երևան Հայաստան golosarmenii2013@yandex.com +374 10 52–77–23 www.golosarmenii.am |
| Հարկային / նույնականացման համար | ՍՊԸ 02518065 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
| Մետատվյալներ | ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ընկերության կանոնադրությունը բացակայում էր։ Պետռեգիստրից տեղեկացանք, որ քանի որ ընկերությունն ավելի վաղ է ստեղծվել, քան էլեկտրոնային համակարգը և կանոնադրության մեջ փոփոխություն չի կատարվել, այն չի թվայնացվել։ «Գոլոս» ՍՊԸ-ին ուղղված հարցման մեջ խնդրել էինք նաև տրամադրել կանոնադրությունը, սակայն ընկերությունը չէր պատասխանել դրան։ Մեր հարցումից մի քանի օր անց համակարգում հրապարակվեց «Գոլոս» ՍՊԸ-ի նոր կանոնադրությունը։ | |
| Աղբյուրներ | ||
| Փաստաթղթեր (PDF) |



