«Հրապարակ օրաթերթ»

«Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ - ն հիմնադրվել է 2008 թվականին Երևանում։ Սեփականատերերը և միևնույն ժամանակ համահիմնադիրներն են Արմինե Օհանյանը (90%) և Սևակ Գրիգորյանը (10%)։
Օրաթերթում լուսաբանվում են Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին վերաբերող թեմաներ։ Տպագրվում է ամենօրյա պարբերականությամբ՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի։ Հասանելի է ինչպես տպագիր, այնպես էլ առցանց տարբերակով։ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն չի հրապարակում իր ֆինանսական հաշվետվությունները կանոնավոր։ Վերջին հասանելի տվյալները հրապարակվել են 2019-ին։ Ըստ 2019 թվականի ֆինանսական հաշվետվության՝ ընկերությունն ունի 60 704 983 դրամ (126,352.89 դոլար) եկամուտ, որի մոտ 69%-ը ստացվում է գովազդից։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր | |
|---|---|
| Խումբ / անհատ սեփականատեր |
|
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2008 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Բուզանդի / 1/3 4 հարկ 0010 Երևան Հայաստան info@hraparak.am +374 11 52 66 70 https://hraparak.am/ |
| Հարկային / նույնականացման համար | ՍՊԸ 01010311 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
| Մետատվյալներ | «Հրապարակ օրաթերթի» երկու սեփականատերերից մեկի՝ Սևակ Գրիգորյանի մասին կենսագրական տեղեկություններ գրեթե չկան՝ չհաշված ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության փաստերը։
Ընկերությունը չի տրամադրում տեղեկատվություն աշխատողների քանակի մասին։ Լսարանի և շուկայի մասնաբաժինների (Audience and Market share ) մասին տեղեկատվությունը նույնպես բացակայում է։
Եկամուտների մասին տեղեկատվությունը վերջին անգամ թարմացվել է 2019-ին (Դրամը վերածված է դոլարի ըստ ՀՀ կենտրոնական բանկի փոխարժեքի, մուտք՝ 06.09.2025)։
Մեր հարցմանը հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ իրենք տեղեկատվություն և հաշվետվություն ներկայացնում են հարկային մարմիններին և Վիճակագրական կոմիտեին, իսկ «տարբեր կասկածելի ծագմամբ և ֆինանսավորմամբ կազմակերպություններին տեղեկատվություն տրամադրելու ոչ ցանկություն ունենք, ոչ պարտավորություն»։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|




