«Իմպուլս» ՍՊԸ

«Իմպուլս» ՍՊԸ-ին է պատկանում «Գործարար ալիք» ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիան։ Ընկերությունը ընտանեկան մեդիա բիզնես է, որը 1997 թվականին հիմնադրել է լրագրող Կորյուն Խումարյանը։
Տնտեսական գործունեության տեսակը Պետական եկամուտների կոմիտեի կայքում նշված է «Ռադիոծրագրերի կազմում և հեռարձակում»։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Իմպուլս» ՍՊԸ-ն շրջանառության հարկ վճարող ընկերություն է, ինչը նշանակում է, որ տարեկան շրջանառությունը առանց ԱԱՀ-ի չի գերազանցում 115 մլն դրամը:
Ընկերությունը հեռարձակել է ռադիոծրագրեր տարբեր անուններով՝ «Իմպուլս-Մայակ», «Իմպուլս», «Լրատվական ռադիո», «Գործարար ալիք»։
2024 թվականի մարտի 13-ին «Իմպուլս» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության արձանագրությունը, ըստ որի՝ Հեռարձակողի կողմից «ԳՈՐԾԱՐԱՐ ԱԼԻՔ ՖՄ 106.5» լսողական ծրագրի 2024 թվականի փետրվարի 7-ի, 8-ի և 9-ի նշված ժամանակահատվածում հեռարձակվել են հաղորդումներ, որոնք նշված չեն եղել 2024 թվականի մարտին էլեկտրոնային գրանցամատյանի սերվեր ներբեռնված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանում։
Հատկանշական է, որ կազմված արձանագրության և վարույթի ժամանակահատվածը համընկնում է Հանրային հեռարձակողի խորհրդի և Խումարյանների ավագ որդու՝ այդ ժամանակ Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի միջև ծագած տարաձայնությունների հետ, ինչի առիթը Գարեգին Խումարյանի հրապարակային քննադատությունն էր՝ ուղղված իր ղեկավարած ռադիոընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցին։ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Խումարյանը «առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար»։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
| Բիզնես ոլորտներ | Գովազդ |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Այլ լրատվամիջոցներ
| Այլ առցանց լրատվամիջոցներ | lratvakan.am |
|---|
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1997 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Գ․ Քոչարի 21 3-րդ հարկ 0009 Երևան Հայաստան impuls@impuls.am +374 60 44 12 73 www.impuls.am |
| Հարկային / նույնականացման համար | ՍՊԸ 02537196 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
| Մետատվյալներ | «Գործարար ալիք»-ի կայքում՝ lratvakan.am-ում նշվում է, որ բովանդակության հեղինակային իրավունքները պատկանում են «Իմպուլս» ՍՊԸ-ին և բովանդակության հեղինակին: Լրատվամիջոցի ղեկավարությունը պատրաստակամորեն պատասխանել է մեր հարցերին, սակայն հրաժարվել է տրամադրել ֆինանսական հաշվետվությունը՝ նշելով, որ այն հրապարակվել է եթերում ու ներկայացվել վերահսկող մարմնին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին։ Այլ տեղեկատվություն եկամուտների ու ծախսերի վերաբերյալ չի տրամադրվել։ «Իմպուլս» ՍՊԸ-ի սեփականատերերի մասին տեղեկությունն ու կանոնադրությունը հասանելի են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |



