«Իրավունք մեդիա» ՍՊԸ

«Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին։ Այն ներկայանում է որպես մեդիա հոլդինգ և լրատվական կազմակերպություն։
Հոլդինգի նախագահը Հայկ Բաբուխանյանն է, որը նաև «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահն է։ Իսկ «Իրավունք» - ը համարվում է կուսակցության պաշտոնաթերթը, որը տպագրվում է 1989 թվականից։ «Իրավունք մեդիա» հոլդինգը ներառում է «Իրավունք» թերթը, iravunk.com կայքը, 2018-ից գործող «Իրավունք» հեռուստաընկերությունը՝ ITV-ն և «Կոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի» ռուսալեզու թերթը։
«Իրավունք Մեդիա» ՍՊԸ - ին հաճախ դատի են տալիս զրպարտության, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին վնաս հասցրած հրապարակումների համար։Հայցվորների թվում երբեմն բարձրաստիճան պաշտոնյաներ են, օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Այլ լրատվամիջոցներ
| Այլ հեռուստաալիքներ | ITV |
|---|---|
| Այլ առցանց լրատվամիջոցներ | iravunk.com |
| other_print_titles | «Կոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի» |
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2008 «Իրավունք մեդիա» ՍՊԸ - ն հիմնադրվել է 2008 թվականին, սակայն «Իրավունք» թերթը՝ որպես կուսակցության պաշտոնաթերթ սկսել է տպագրվել շատ ավելի վաղ՝ 1989 թվականից։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Գր. Քոչարի 21 0009 Երևան Iravunk@iravunk.com +374 10 226730 www.iravunk.com |
| Հարկային / նույնականացման համար | ՍՊԸ 01563849 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Այլ ազդեցիկ անձինք |
|
|---|
| Վերնագրեր |
| |
|---|---|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
| Մետատվյալներ | Սեփականատիրության կառուցվածքը շփոթեցնող է։ Ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի 2025 թվականի հունվարի հրապարակման, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի սեփականատերերն են Զարուհի Հայկի Բաբուխանյանը (33%), Լևոն Գեղամի Գրիգորյանը (24%), Հայկ Բաբուխանյանը (19%), Նվարդ Գրիգորյանը (18%) և Արման Հովհաննեսի Գալաջյանը (6%): Սակայն 20.02.2025-ի Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում լրատվամիջոցի սեփականատերերի բաշխումը նշված է հետևյալ կերպ՝ Հայկ Բաբուխանյան (52%), Գեղամ Գրիգորյան (24%) և Հովաննես Գալաջյան (24%): Հովհաննես Գալաջյանը մահացել է 2024-ի հունվարին, սակայն 2025-ի ԻՇ հայտարարագրում նրա անունը կրկին նշված է։ Բախուխանյան Հայկի 19 տոկոսը եւ նրա դստեր՝ Բաբուխանյան Զարուհու 33 տոկոսը միասին կազմում է 52 տոկոս, սրանից հետեւություն անելով՝ մենք ստեղծել ենք Բաբուխանյան ընտանիքի պրոֆիլը։ Արման Գալաջյանը (հայրանունը՝ Հովհաննես), Նվարդ Գրիգորյանը և Հովհաննես Գալաջյանը, ըստ Պետական ռեգիստրի, գրանցված են եղել նույն հասցեում։ Նրանց 18 + 6 տոկոսը կազմում է 24 տոկոս։ Ըստ այդմ՝ ստեղծել ենք Գալաջյանների պրոֆիլը։ Արման Գալաջյանի և Նվարդ Գրիգորյանի վերաբերյալ այլ տեղեկություն հասանելի չէ։ Բացի այդ, գործում է «Իրավունք թերթ» ՍՊԸ - ն, որի 50 տոկոս բաժնետեր Իլոնա Ազարյանը «Իրավունք թերթ» - ի լրագրող է, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում է Արմեն Գևորգյանին, որը կայքում նշված է որպես թերթի թողարկող։ Կենսագրական այլ մանրամասներ հրապարակված չեն։ iravunk.com կայքի որոշ բաժիններ լրացված չեն։ Ֆինանսական հաշվետվությունը, աշխատողների թիվը, շուկայի և լսարանի մասնաբաժինը բացակայում է։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|





