«Քիսս Էֆ Էմ» ՍՊԸ

Logo of «Քիսս Էֆ Էմ» ՍՊԸ

88.3 հաճախականությամբ հեռարձակվող «Քիսս Էֆ Էմ» ռադիոկայանը պատկանում է «Քիսս Էֆ Էմ» ՍՊԸ - ին։ Ան կարելի է լսել նաեւ օնլայն՝ kissfm.am կայքում: «Քիսս Էֆ Էմ» ՍՊԸ - ն հիմնադրել է Նելլի Շահինյանը 2017 թվականին: Այժմ միակ սեփականատերը Ռուզաննա Շահինյանն է, որը նաև ընկերության տնօրենն է։ Ռուզաննա Շահինյանը Միքայել Ջանփոլադյանի հետ հիմնադրել է «Ռադիո Ավրորա» ռադիոկայանը։ Միքայել Ջանփոլադյանը «Ռադիո Ավրորայի» սեփականատերն է, ինչպես նաև «Քիսս Էֆ Էմ» ռադիոկայանի ստեղծագործական տնօրենը։


Երկու ռադիոկայանների («Ռադիո Ավրորա» և «Քիսս ԷՖ ԷՄ) սեփականատերերից յուրաքանչյուրը ներգրավված է երկու ռադիոկայանների աշխատանքում էլ։ «Քիսս ԷՖ ԷՄ» - ը հիմնականում երաժշտական ռադիոկայան է և հեռարձակում է արևմտյան փոփ երաժշտություն, սակայն ժամը մեկ եթերում լրատվական թողարկում է հեռարձակվում՝ Հայաստանի եւ միջազգային քաղաքական անցուդարձի վերաբերյալ: Որոշ հաղորդումներ ինտերակտիվ շփում են ապահովում ռադիոլսողի հետ, և այդ նյութերը պահպանվում են ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում և յութուբյան ալիքում։ 


Ֆինանսական տվյալները ցույց են տալիս, որ 2024 թ․ ընկերության եկամուտը կազմել է 86,089,889 ՀՀ դրամ (219,209 ԱՄՆ դոլար), իսկ գործառնական շահույթը՝ 63,498,792 ՀՀ դրամ (161,686 ԱՄՆ դոլար)։ Ընկերությունը շրջանառության հարկ վճարող է, ինչը նշանակում է, որ նրա տարեկան եկամուտը առանց ԱԱՀ-ի չի գերազանցում 115 միլիոն ՀՀ դրամը (մոտ 293,000 ԱՄՆ դոլար)։


«Քիսս ԷՖ ԷՄ» - ի լոգոն տեղադրված է նաև auroranews.am կայքում, որից կարելի է մուտք գործել kissfm.am։ Երկու ռադիոկայանների («Ռադիո Ավրորա» և «Քիսս ԷՖ ԷՄ) սեփականատերերից յուրաքանչյուրը ներգրավված է երկու ռադիոկայանների աշխատանքում էլ։ 


2025 թվականի մարտին  «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Բիզնես ոլորտներՌադիո հեռարձակում

Սեփականություն

Անհատ սեփականատեր

Լրատվամիջոցներ

Այլ լրատվամիջոցներ

Այլ առցանց լրատվամիջոցներ

  • kissfm.am

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2017
Հիմնադիր
  • Նելլի Շահինյան

    Ըստ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի՝ Նելլի Շահինյանը «Քիսս ԷՖ ԷՄ» ռադիոկայանի հիմնադիրն է։ Նա եղել է նաև «Ռադիո Ավրորայի» սեփականատերերի կազմում, սակայն կենսագրական և գործունեության մասին այլ տվյալներ հասանելի չեն։

Կոնտակտային տվյալներՊուշկինի 21/9
0010 Երևան
Հայաստան
info@kissfm.am
+374-95-883883; +374-10-250883
www.kissfm.am
Հարկային / նույնականացման համարՍՊԸ 02666084 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Եկամուտ86,089,889 դրամ / 219,208.84 ԱՄՆ դոլար (2024)
Շահույթ63,498,792 դրամ / 161,685.61 ԱՄՆ դոլար (2024)
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Այլ ազդեցիկ անձինք
  • Միքայել Ջանփոլադյանը

    Միքայել Ջանփոլադյանը «Ռադիո Ավրորայի» միակ սեփականատերն է, տնօրենը և համահիմնադիրը։ Ըստ իր ֆեյսբուքյան էջի՝ նաև «Քիսս էֆէմ» ռադիոկայանի և «Ավրորա Մեդիայի» ստեղծագործական տնօրենն է։ «Քիսս Էֆ Էմ» ռադիոկայանի սեփականատեր Ռուզաննա Շահինյանի հետ նրանք աշխատում են երկու ռադիոկայաններում՝ դրանց հիմնադրումից ի վեր։

    Ըստ ՀՀ Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի՝ 2025 թվականի դրությամբ Միքայել Ջանփոլադյանի դուստրը՝ Անաստասիա Ջանփոլադյանը,  «Ավրորա մեդիա» ՍՊԸ-ի 100 % սեփականատերն է։ Իսկ իր ֆեյսբուքյան էջում նշված է, որ աշխատում է «Ռադիո Ավրորայում»։

     Միքայել Ջանփոլադյանը («Ռադիո Ավրորա» ՍՊԸ - ի սեփականատեր), Ռուզաննա Շահինյանը («Քիսս Էֆ Էմ» ՍՊԸ - ի սեփականտեր), Անաստասիա Ջանփոլադյանը («Ավրորա Մեդիա» ՍՊԸ - ի սեփականտեր), Լյուդմիլա Շահինյանը («Էգալիտե»ՍՊԸ - ի սեփականատեր) գրանցված են նույն հասցեում։

Վերնագրեր
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Մետատվյալներ

Ռադիոկայանի ամբողջական ծրագրերը չեն արխիվացվում:

Սեփականատերերի և անձնակազմի մասին կենսագրական տվյալները գրեթե բացակայում են։

Լսարանի և շուկայի մասնաբաժինների վերաբերյալ տեղեկություններ ևս չկան:

Գրավոր հարցմանը ընկերությունը հրաժարվել է պատասխանել։

ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրում նշված հասցեն չի համընկնում Ֆեյսբուքյան էջում նշված հասցեի հետ, որը նույնն է, ինչ «Ռադիո Ավրորայի» հասցեն։

Դավիթ Ջալալյանը միայն լրատվական բաժնի գլխավոր խմբագիրն է։

Ֆինանսական հաշվետվության արժույթը վերածել ենք ամերիկյան դոլարի՝ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2024  թվականի միջին փոխարժույթի։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Kiss FM response to MOM request (Armenian)
    File
  • Kiss FM Charter(Armenian)
    Link File
  • Kiss FM LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Kiss FM LLC Financial Report (Armenian)
    Link File