«Մեդիահաբ» ՍՊԸ

Logo of «Մեդիահաբ» ՍՊԸ

«Մեդիահաբ» ՍՊԸ-ին է պատկանում mediahub.am առցանց լրատվամիջոցը։ Ընկերությունը հիմնադրվել է 2021-ին, տնտեսական գործունեության դասակարգիչը` «տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում»։ «Մեդիահաբ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու 100% բաժնետերը Վահագն Բոյաջյանն է։ «Մեդիահաբ» ՍՊԸ-ից բացի, գործում է 2024-ին հիմնված «Մեդիահաբ» տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՀԿ-ն։ Մեր հարցմանն ի պատասխան՝ mediahub.am-ը հայտնել է, որ ՀԿ-ն ևս կապված է լրատվամիջոցի հետ։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մեդիահաբ» ՍՊԸ-ն, որին պատկանում է mediahub.am կայքը, գրանցված է Ձորափի 50/1 հասցեում։ Սակայն կայքի պաշտոնական էջում որպես հասցե նշված է Ձորափի 70/1-ը։


Ձորափի 70/1 հասցեում է գրանցված նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցությունն այս հասցեում սկսել է գործել 2020-ից։


Իսկ «Մեդիահաբ» տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՀԿ-ն գրանցված է նույն շենքում մեկ այլ հասցեում՝ Ձորափի 70/3-ում։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սեփականություն

Անհատ սեփականատեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2021
Հիմնադիր
  • Վահագն Բոյաջյան

    Վահագն Բոյաջյանը «Մեդիահաբ» ՍՊԸ-ի սեփականատերն է, միաժամանակ զբաղեցնում է տնօրենի պաշտոնը։ Բոյաջյանը նախկինում եղել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետը։ Սակայն այս պաշտոնը նա զբաղեցրել է ընդամենը 8 օր։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից երկու օր անց Վահագն Բոյաջյանը ևս ազատվել է աշխատանքից։ միսներ անց  լրատվամիջոցները նրան ներկայացնում էին որպես Արթուր Վանեցյանի  օգնական։ 

    2022-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու մասին հայտարարությունից հետո ընդդիմությունը փողոցային պայքար էր սկսել։ Գարնանն ընթացող ընդդիմության անհնազդության ակցիաների ժամանակ Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ոստիկանությունը բերման է ենթարկել իրենց կուսակցության անդամներին՝ նրանց թվում  նշելով նաև Վահագն Բոյաջյանի անունը։

Կոնտակտային տվյալներՁորափի 70/1
Երևան
Հայաստան
info@mediahub.am
+374 94171776
www.mediahub.am
Հարկային / նույնականացման համարՍՊԸ 02841704 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
Եկամուտ7 056 000 դրամ / 18 000 ԱՄՆ դոլար (2024)
Շահույթ-6 649 000 դրամ/ -16 961 ԱՄՆ դոլար
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Այլ ազդեցիկ անձինք
  • Արթուր Վանեցյանը

    Արթուր Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն է։ Նա այս պաշտոնը ստանձնել էր 2018-ի մայիսին, երբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած հակակառավարական ցույցերից հետո իշխանափոխություն տեղի ունեցավ։ 2018-ին Վանեցյանը նշանակվել էր նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ 2018-ի սեպտեմբերին համացանցում հայտնվել էր Վանեցյանի և Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ժամանակ նրանք քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև՝ այդ ժամանակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը։ ԱԱԾ տնօրենն  ասում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին պետք չէ ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։ Ամիսներ անց  համացանցում հայտնվեց նաև ԱԱԾ տնօրենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը՝  նույն թեմայով։

    1.5 տարի պաշտոնավարելուց հետո՝ 2019-ի սեպտեմբերին, Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի, ապա նաև՝ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Վանեցյանի հրաժարականի տեքստից հասկանալի չէր պաշտոնը թողնելու  բուն պատճառը։ Նշվում էր, որ պետականաշինությունը ենթադրում է համակարգվածություն, ոչ թե տարերային որոշումներ, և քանի որ սպայի ուսադիրն անհամատեղելի է նման ընթացքի հետ, հրաժարական է տալիս։

    2020-ին Վանեցյանը դարձավ «Հայրենիք» կուսակցության նախագահը։ 2021-ին «Հայրենիք» կուսակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ «Պատիվ ունեմ» դաշինքով մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Դաշինքի վարչապետի թեկնածուն հենց Վանեցյանն էր։ Արդյունքում Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվեց պատգամավոր։ 2022-ի հունիսին, սակայն, նա իր ֆեյսբուքյան էջում հայտնեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Գրառման համաձայն՝ քաղաքացին իրենց մանդատ է տվել իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու համար, իսկ խորհրդարանը դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։

Վերնագրեր
Պասիվ թափանցիկություն
պահանջի դեպքում սեփականության մասին տվյալները հեշտությամբ տրամադրվում են ընկերության/ալիքի կողմից
Մետատվյալներ

mediahub.am կայքում նշված է լրատվամիջոցի հիմնադրման տարեթիվը և նպատակը, այն է՝ ներկայացնել թարմ ու օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում, սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ «Մեր թիմը» բաժնում նշված է խմբագրի անունը, ներկայացված են նաև թիմի մյուս անդամները` լուսանկարներով։ Կայքը չունի «Ֆինանսական հաշվետվություններ» անվանումով բաժին, որտեղ հնարավոր կլիներ հեշտությամբ գտնել տարեկան ֆինանսական հաշվետվությոնները։ Այնուամենայնիվ, դրանք հրապարակված են կայքում և «ֆինանսական հաշվետվություն» բանալի բառերով փնտրելու դեպքում, հնարավոր է գտնել դրանք։ Լրատվամիջոցը պատասխանել է հարցմանը, տրամադրել է անհրաժեշտ տեղեկությունները՝ բացի տնօրենի կենսագրական տվյալներից։

mediahub.am կայքը միջինում 2.5 միլիոն դիտում ունի, լրատվամիջոցին պատկանող տարբեր ֆեյսբուքյան էջերը՝ միջինում 100 միլիոն, յութուբի էջը՝ 2.7 միլիոն, իսկ ինստագրամի էջը միջինում 4.8 միլիոն դիտում ունի։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Mediahub LLC profile (Armenian)
    File
  • Mediahub LLC CEO (Armenian)
    File
  • Mediahub LLC charter (Armenian)
    File
  • Mediahub LLC response to MOM request (Armenian)
    File
  • Mediahub online website address (Armenian)
    File
  • Financial report of Mediahub LLC (Armenian)
    File