«Մո թիվի մեդիա հոլդինգ» ՓԲԸ

«ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թվականի մարտին որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), այնուհետև, նույն տարվա հոկտեմբերին այն դարձել է փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)՝ «Երևան հետուստաընկերություն անվամբ»։
2014-ի հունիսին ընկերությունը անվանափոխվել է «Հ3 հեռուստաընկերություն» ՓԲԸ։
2019-ի մարտից ընկերությունը կոչվում է «Մո թիվի մեդիա հոլդինգ ՓԲԸ»։
Նախքան «Նոր Հայաստան» հեռուստաընկերության հեռարձակումը, «Մո թիվի մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ի լիցենզիայով հեռարձակվում էին «Երևան» և «Հ3» հեռուստաալիքները։
«Հ3 հեռուստաընկերություն» ՓԲԸ - ի հիմնադիրը «Գավեքս գրուպ» ՍՊԸ - ն է, որի 100 տոկոս բաժնետերը «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն է, որը 2017 թվականին չի հայտարարագրել իրեն պատկանող ընկերությունները։
«Մո Թիվի մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ի համասեփականատերերն են Աստղիկ Սարգսյանը և Ռոբերտ Օղլախչյանը: Բացի այս ընկերությունից, նրանք հավասար բաժնեմասեր ունեն նաև և «Նոր Հայաստան» ՓԲԸ - ում։ Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ երկու ընկերություններն էլ զբաղվում են գովազդի տարածման հետ կապված գործունեությամբ, ունեն նույն սեփականատերերը և գործադիր մարմնի ղեկավարը։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | Փակ բաժնետիրական ընկերություն |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2000 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Պռոշյան 1 նրբ. / Տ 60/5 Կենտրոն 0019 Երևան Հայաստան info@norhayastan.com www.norhayastan.com |
| Հարկային / նույնականացման համար | ՓԲԸ 02532631 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Այլ ազդեցիկ անձինք |
|
|---|
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
| Մետատվյալներ | Ընկերությունը չի պատասխանել մեր գրավոր հարցմանը։ Գլխավոր խմբագրի մասին տեղեկությունը բացակայում է։ Նոր Հայաստան TV-ի կայքը չի գործում։ Լսարանի և շուկայի մասնաբաժինների մասին տվյալները ևս անհասանելի են։ Բացակայում է ընկերության ֆինանսական հաշվետվությունը։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|




