««Ազգային ցանց» մեդիա և մշակութային հաղորդակցության հարթակ» հիմնադրամ

««Ազգային ցանց» մեդիա և մշակութային հաղորդակցության հարթակ» հիմնադրամը հիմնադրվել է 2024 թվականին՝ որպես ոչ
առևտրային կազմակերպություն: Հիմնադիրներն են Գայանե Մանուկյանը և Դավիթ Գրիգորյանը։ Ըստ 2025 թվականի օգոստոսի ԻՇ հայտարարագրի՝ միակ շահառուն հիմնադրամի տնօրեն Հրայր Պարսումեանն է։ 2025 թ. մարտի 7-ին հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի որոշմամբ հիմնադրվել է
«ՐիՕփըն Մեդիա» ՍՊԸ-ն՝ որպես հիմնադրամի դուստր կազմակերպություն։
Ընկերության հիմնադրման նպատակը
ձեռնարկատիրական գործունեություն
իրականացնելու միջոցով շահույթ ստանալն է։ Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հիմնադրամին։ ՍՊԸ-ի գործադիր տնօրենը հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանն է։ Բացի «ՐիՕփըն Մեդիա» ՍՊԸ-ից, հիմնադրամը ունի ևս մեկ ընկերություն՝ «Րիօփըն Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ Մինչև 2025 թվականի հուլիսը «ՐիՕփըն Մեդիա» ՍՊԸ-ի տնօրենը Գայանե Մանուկյանն էր, հետո դարձավ «ՐիՕփըն Փրոդաքշն» - ի տնօրեն, սակայն 2025-ի հոկտեմբերի 2-ին հայտարարեց, որ թողնում է իր պաշտոնները «Ազգային ցանցում» եւ «ՐիՕփըն Մեդիայում»։
Ըստ հիմնադրամի կայքի՝ հիմնադրամի նախագծերն են Մեդիա կրթարանը, Regional Open Media ընկերությունը (Regional Open Media), որի նպատակը Հայաստանի մշակույթը, պատմությունը և ժամանակակից իրականությունը ներկայացնելն է։ Իսկ «ReOpen սերունդներ»-ը ReOpen Media հեռարձակող ընկերության երիտասարդական ճյուղն է. այն լրատվական հարթակ է, որը վարում են մարզերի պատանիները։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Ոչ առևտրային |
|---|---|
| Իրավական ձև | Ոչ առևտրային կազմակերպություն |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Այլ լրատվամիջոցներ
| Այլ առցանց լրատվամիջոցներ |
|
|---|
Փաստեր
| Այլ մեդիա բիզնեսներ | Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրություն
|
|---|
| Հիմնադրման տարեթիվ | 2024 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Աշխատակիցներ | 24 |
| Կոնտակտային տվյալներ | Սեբաստիա փ. / 108/3 Մալաթիա-Սեբաստիա 0065 Երևան Հայաստան info@natnetwork.org +374 77 930 374 www.natnetwork.org |
| Հարկային / նույնականացման համար | Հիմնադրամ 01065809 ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
| Եկամուտ | 232,188,000 դրամ / 585,505.34 ԱՄՆ դոլար (2024) |
|---|---|
| Շահույթ | -1,002,000 դրամ / -2,526.72 ԱՄՆ դոլար (2024) |
| Գործադիր խորհուրդ |
|
|---|



