«Նյուզ էյէմ» ՍՊԸ

«Նյուզ էյէմ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ գործունեության տեսակը դասվում է «Նորությունների գործակալություններ» խմբին։ Այն տնօրինում է News.am լրատվական կայքը։
Ընկերությունը հիմնադրել են Արմենիկա Կիվիրյանը, Աշոտ Մանուկյանը և «Ջիէմէլսի» ՍՊ ընկերությունը։ Այժմ ընկերության միակ սեփականատերը Արմենիկա Կիվիրյանն է։ Ընկերությունը չունի մասնակցություն այլ իրավաբանական անձում։
Ըստ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի՝ «Նյուզ էյէմ» ՍՊ ընկերությունը «Հայաստանի զանգվածային լրատվական միջոցների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն անդամ է։
Ընկերության ֆինանսական միջոցների վերաբերյալ մեզ չհաջողվեց տվյալներ գտնել բաց աղբյուրներում։ Այս փաստաթղթի բացակայության պատճառով մենք չենք կարողացել ուսումնասիրել, թե ինչ աղբյուրներից է ֆինանսավորվել լրատվամիջոցը և ֆինանսական ինչ ներուժ ունի։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) |
| Բիզնես ոլորտներ | Նորությունների գործակալություն |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Այլ լրատվամիջոցներ
| Այլ առցանց լրատվամիջոցներ |
|
|---|
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2011 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 7/1 շենք Երեւան editor@news.am +374 77 26 64 13; +374 99 20 32 12 www.news.am |
| Հարկային / նույնականացման համար | ՀՎՀՀ 01247832 |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
| Մետատվյալներ | News.am կայքում նշված չէր այն տնօրինող իրավաբանական անձի անունը։ «Նյուզ էյէմ»-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունները մեզ չհաջողվեց գտնել բաց աղբյուրներում։ Այս փաստաթղթի բացակայության պատճառով մենք չենք կարողացել ուսումնասիրել, թե ինչ աղբյուրներից է ֆինանսավորվել լրատվամիջոցը և ֆինանսական ինչ ներուժ ունի։ Արմենիկա Կիվիրյանին նամակով խնդրել ենք պարզաբանումներ տալ որոշ հարցերի վերաբերյալ, բայց պատասխան չենք ստացել։ | |
| Աղբյուրներ | ||
| Փաստաթղթեր (PDF) |



