«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ

Logo of «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ

«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001-ի դեկտեմբերի 28-ին, 100% բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։ Ընկերությունում 2025-ի տվյալներով աշխատում է 285 մարդ։ Ըկերությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Եկամտի հավելյալ աղբյուր են ծառայությունները եւ գովազդը։


«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերությունը մի քանի ծրագրի ունի։ Դրանք են՝ 


«Առաջին ծրագիր»-ը կամ Հայաստանի հանրային ռադիոն, որը հիմնական նախագիծն է, այն բովանդակություն է արտադրում 12 լեզվով։ Եթեր է հեռարձակվում 1926 թվականից։ «Իմ ռադիո»-ն երիտասարդական ծրագիր է: Հեռարձակում է  հաղորդումներ երիտասարդության խնդիրների, երաժշտության, մշակույթի մասին։ «Արևիկ»-ը նախատեսված է երեխաների, պատանիների,  ծնողների և այլ խմբերի համար։ Ծրագրի բովանդակությունը կրթական է, ճանաչողական։


«ՎԵՄ»-ը Հայաստանի հանրային ռադիոընկերության հոգևոր-մշակութային ծրագիրն է, որի եթերում կարելի է լսել հոգևոր-կրթական, մշակութային, երաժշտական հաղորդումներ։«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի  2024 թվականի հաշվետվության մեջ նշվում է, որ այն հեռարձակվում է Երևանում և հարակից տարածքներում։ «ՎԵՄ»-ի հաղորդումներից են՝ «Հայկական վանքեր և սրբատեղիներ», «Օպերային թատրոնի գոհարներ», «Հայոց պատմության էջեր»։


Հանրային ռադիոն նաև ունի առանձին կայք արխիվային նյութերով՝ «Հանրային ռադիոյի արխիվ»-ը, որտեղ կարելի է լսել արդեն թվայնացված արխիվային նյութերը։


Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, որը հաստատում է հանրային հեռարձակողների՝ այդ թվում «Հայաստանի հանրային ռադիոընկերության» կանոնադրությունը, Հանրային հեռարձակողի խորհուրդն է։ Հանրային հեռարձակողների կառավարումն ապահովում և հսկում է ՀՀԽ-ն։ ՀՀԽ-ի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը, իսկ Խորհրդի նախագահն ընտրվում է ՀՀԽ կազմից՝ գաղտնի քվեարկությամբ։


ՀՀԽ-ի նախագահը Վասակ Դարբինյանն է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2025-ի հունիսի 2-ին։ ՀՀԽ-ի անդամ է նշանակվել 2021-ի հոկտեմբերին՝ վարչապետի որոշմամբ։ 


Հանրային հեռարձակողները ունեն օրենքով սահմանված պարտավարություններ, ինչպիսիք են՝ ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն, մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն, սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը կամ հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական, սեռային, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը և այլն։ Օրենքում նշվում է՝ «Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը»։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևՊետական ֆինանսավորմամբ
Իրավական ձևակ բաժնետիրական ընկերություն

Սեփականություն

Լրատվամիջոցներ

Այլ լրատվամիջոցներ

Այլ ռադիոկայաններ

Իմ ռադիո (Տվյալները բացակայում են)


Արևիկ (Տվյալները բացակայում են)


«ՎԷՄ» կրթական-մշակութային ծրագիր (Տվյալները բացակայում են)

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2001
Հիմնադիր
  • Հայաստանի հանրապետություն

    Հայաստանի Հանրապետությունը մասնակցություն ունի մի քանի մեդիա ընկերություններում, դրանք են՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն, «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն և «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն ՓԲԸ-ն։

    Հայաստանի հանրային ռադիոն և հեռուստաընկերությունը հիմնադրվել են դեռևս Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժամանակ, երբ մեդիան խիստ վերահսկվում էր պետության կողմից։ Հայաստանի անկախացումից հետո ռադիոն և հեռուստաընկերությունը մնացին պետության սեփականությունը՝ տարբեր անվանումներով։

    Ընկերությունների եկամտի հիմնական աղբյուրը պետական բյուջեն է, ամեն տարի բյուջեից գումար է տրամադրվում նրա գործունեությունը ապահովելու համար։ Ընկերությունները սահմանափակված չեն այլ աղբյուրներից ֆինանսական միոցներ ստանալու հարցում։ Գովազդի և որոշ ծառայությունների մատուցմամբ ևս ֆինանսական միջոցներ են ներգրավվում։

    ՀՀ-ն Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի կառավարումն իրականացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի միջոցով։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը սահմանում է՝ Հանրային հեռարձակող է համարվում ՀՀ-ին 100% պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակողը, իսկ Հանրային հեռարձակողի համար լիազոր մարմինը Հանրային հեռարձակողի խորհուրդն է, որը հաստատում է հանրային հեռարձակողների կանոնադրությունը։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը անդրադառնում է նաև Հանրային հեռարձակողի խորհրդին (ՀՀԽ)։ Հանրային հեռարձակողների կառավարումն ապահովում և հսկում է ՀՀԽ-ն։ ՀՀԽ-ի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը, իսկ նախագահը ընտրվում է ՀՀԽ կազմից՝ գաղտնի քվեարկությամբ։

Աշխատակիցներ285
Կոնտակտային տվյալներԱլեք Մանուկյան 5
0025 Երևան
Հայաստան
info@armradio.am
+374 10 57 09 70
www.hy.armradio.am
Հարկային / նույնականացման համարՓԲԸ ՀՎՀՀ՝ 01541435 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
Եկամուտ923,855,000 դրամ / 2,352,392 ԱՄՆ դոլար (2024)
Շահույթ-57,034,000 դրամ / -145,224 ԱՄՆ դոլար (2024)
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)11,748,000 դրամ / 29,913 ԱՄՆ դոլար, եկամտի 1.3%-ը (2024)
Գործադիր խորհուրդ
  • Արա Շիրինյան

    Արա Շիրինյանը Հայաստանի հանրային խորհրդի անդամ է նշանակվել 2025-ի մայիսին ՀՀ վարչապետի որոշմամբ։ Մինչ այդ եղել է նույն կառույցի՝ ՀՀԽ նախագահ (2019-2025): Նա աշխատել է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում (նախկինում՝ Հայաստանի պետական հեռուստատեսություն) 1982-1996թթ․-ին։ 2004-2018թթ. աշխատել է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի «Շողակաթ» հեռուստաընկերությունում: Գործող կառավարության հետ նրա կապն արտացոլվել է մի քանի դրվագներում։ Մասնավորապես՝ Արա Շիրինյանը 2014-ին ընդգրկվել էր «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում՝ որպես անդամ։ Հոգաբարձուների խորհուրդը վերահսկում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրաբերված գումարների ծախսը և անկախ էր կառավարման խորհրդից։

    Արա Շիրինյանի դուստրը՝ Անահիտ Շիրինյանը, այժմ աշխատում է Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակում՝ որպես գրասենյակի ղեկավար։

  • Արամ Սուքիասյան

    Արամ Սուքիասյանը 2021-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀԽ-ի անդամ։

    Նա եղել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոխտնօրենը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը։ Աշխատել է Հանրային հեռուստատեսության «Արարատ» մշակութային հեռուստաալիքում՝ որպես գլխավոր պրոդյուսեր։ 

    Արամ Սուքիասյանը աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես քաղաքապետի խորհրդական, ապա՝ տեղակալ՝ համակարգելով մշակույթի, կրթության և սպորտի ոլորտները (2011-2018)։

  • Վարուժան Օլքինյան

    Վարուժան Օլքինյանը 2021-ի հոկտեմբերին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀԽ անդամ։ Նա աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում (1971-1980), Հայաստանի ազգային հեռուստատեսությունում (1980-1998), «Արմենպրես» լրատվական գործակալությունում (1978-1980)։ 2006-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման։

  • Արփի Ոսկանյան

    Արփի Ոսկանյանը ՀՀԽ անդամ է։ Նա մի քանի գրքերի հեղինակ է։ Որպես գրող և լրագրող համագործակցել է «Հայաստանի Հանրապետություն», «Գրական թերթ», «Նոր-Դար», «Գարուն», «Հրապարակ», «Հայկական ժամանակ» և այլ պարբերականների հետ։ 2005- 2017 թվականներին Հանրային հեռուստատեսության և «Արարատ» հեռուստաալիքի համար թարգմանել է խաղարկային և վավերագրական ֆիլմեր, զբաղվել գեղարվեստական թարգմանությամբ։ 2011-ից «Գրողուցավ» գրական կայքի խմբագիրն է։

  • Իրինա Շախնազարյան

    Իրինա Շախնազարյանը 2024-ի օգոստոսին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀԽ անդամ։ Շախնազարյանը, հիմնականում, զբաղվել է արվեստի հարցերով։ ՀՀԽ-ի կայքի համաձայն՝ զբաղվել է հետզոտություններով, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում վարել է մի քանի դասընթաց։

  • Վասակ Դարբինյան

    ՀՀԽ-ի նախագահը Վասակ Դարբինյանն է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2025-ի հունիսի 2-ին։ ՀՀԽ-ի անդամ է նշանակվել 2021-ի հոկտեմբերին՝ վարչապետի որոշմամբ։ 

    Նա մեդիաոլորտում աշխատում է 1982 թվակնից։ Կարիերան սկսվել է «Երևանի համալսարան» շաբաթաթերթում, որից հետո նա աշխատել է «Հայք», «02», «Թերթ», «Առավոտ», «Ժամանակ», ‹‹Տարեգիր››, ‹‹Այբ-Ֆե›› պարբերականներում՝ իբրեւ լրագրող, նաեւ՝ գլխավոր խմբագիր։ Վասակ Դարբինյանը նաև հեռուստատեսությունում է զբաղեցրել խմբագրի պաշտոն․ Հանրային հեռուստաընկերության ‹‹Հայլուր›› ծրագրի խմբագիր (1998-1999), «Արմենիա» հեռուստաընկերության ‹‹Օրվա մամուլը›› հաղորդաշարի հեղինակ և խմբագիր (1999-2000), «Ա1+» հեռուստաընկերության ‹‹Ա1+ մամուլ›› հաղորդաշարի hեղինակ և խմբագիր: Աշխատել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեում որպես մամուլի փորձագետ (2014-2015): Մինչեւ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակվելը Վասակ Դարբինյանն աշխատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ»-ում՝ որպես սրբագրիչ (2016-2021)։ Այս լրատվամիջոցում է աշխատել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը որպես խմբագիր։ «Հայկական ժամանակ»-ը տնօրիող ընկերության բաժնետոմսերի 70%-ը ներկայում պատկանում է Աննա Հակոբյանի մորը։

Վերնագրեր
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են
Մետատվյալներ

Ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը բարդ չէ ստանալ, քանի որ հիմնական ինֆորմացիան հնարավոր է գտնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, ինչպես նաև՝ հավելյալ տեղեկություններ Պետական եկամուտների կոմիտեի կայքում: Իսկ ընկերության աշխատակիցների թիվը մեզ տրամադրել է Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը՝ ի պատասխան մեր հարցման։ Բացի 285 աշխատակիցներից, նա նշել է, որ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում են մոտ երկու տասնյակ հեղինակներ։

 

Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են Հանրային ռադիոյի կայքում։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Public Radio Company of Armenia CJSC profile (Armenian)
    File
  • Public Radio Company of Armenia CJSC Beneficial ownership declaration (Armenian)
    File
  • Public Radio Company of Armenia CJSC CEO (Armenian)
    File
  • Public Radio Company of Armenia CJSC charter (Armenian)
    File
  • Public Radio Company of Armenia CJSC financial report (Armenian)
    File
  • MOM request to Public Radio of Armenia (Armenian)
    File
  • Public Radio of Armenia response to MOM request (Armenian)
    File