«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001 թվականի հուլիսի 30-ին Հայաստանի Հանրապետության կողմից: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը բաղկացած է չորս հեռարձակվող և մեկ թվային ալիքից։
Առաջին ալիքը հիմնական ծրագիրն է, որով հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերության պատրաստած մշակութային, ժամանցային, կրթական, քաղաքական և այլ նախագծերը։ Առաջին ալիքը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում։
Հանրային հեռուստաընկերության մյուս ծրագիրը Առաջինի լրատվական ալիքն է։ Այն հեռարձակվել է 2021-ի հունիսից՝ միայն Երեւանի տարածքում, բայց 2024-ի հունիսի 9-ից հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի տարեկան հաղորդման մեջ նշվում է, որ 2024-ի մայիսի 22-ին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխության արդյունքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը փոխարինվել է հանրապետական սփռում ապահովող սլոթով։
Հանրային հեռուստաընկերությունը ունի առաջին միջազգային ալիք ծրագիրը, որը համաշխարհային սփռում է ապահովում։ Այս ալիքով հեռարձակվում են արտերկրի հայերի համար նախատեսված հաղորդումները, ինչպիսիք են՝ «Հայաստանի կողքին», «Հայրենադարձի օրագիր», «Ներուժ 5․0» և այլն։
Չորորդ ծրագիրը, կամ ավելի շուտ՝ դուստր ընկերությունը, որը գրանցված է և գործում է ԱՄՆ-ում, «Առաջին ալիք Ամերիկա»-ն է, որի հիմնական լսարանը Հյուսիսային և Հարավային Ամերիկայի հայերն են։ Հեռուստաալիքը հեռարձակվում է Spectrum ցանցում։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2024-ի մարտի 1-ից ունի նաև «Նոր ալիք» ծրագիրը, որը հեռարձակվում է YouTube-յան ալիքում և սոցցանցերում։ Այն նախատեսված է երիտասարդների համար։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հիմնադրել է «Առաջին ալիք մեդիա ակադեմիա» հիմնադրամը։ Այն ղեկավարում է Հրաչուհի Ութմազյանը։ Հիմնադրամը մեդիա ոլորտի կրթական ծրագրեր է իրականացնում՝ անվճար հիմունքներով։
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության տնօրենը Հովհաննես Մովսիսյանն է։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրության համաձայն՝ ընկերությունում տնօրենների խորհուրդ չի ձևավորվում: Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը՝ Հովհաննես Մովսիսյանը։ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ընկերության տնօրենը տնօրինում է ընկերության գույքը, ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ընկերության անունից, համարվում է ընկերության ներկայացուցիչը, կնքում է պայմանագրեր, նաև՝ աշխատանքային։ Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը։ Օրենքը այլ իրավունքներ ևս սահմանում է, իսկ կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության տնօրենի այլ իրավասություններ։
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, որը հաստատում է հանրային հեռարձակողների՝ այդ թվում «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» կանոնադրությունը, Հանրային հեռարձակողի խորհուրդն է։ Հանրային հեռարձակողների կառավարումն ապահովողը և հսկողը ՀՀԽ-ն է։ ՀՀԽ-ի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը, որը իր կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ։
ՀՀԽ-ի նախագահը Վասակ Դարբինյանն է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2025-ի հունիսի 2-ին։ ՀՀԽ-ի անդամ է նշանակվել 2021-ի հոկտեմբերին՝ վարչապետի որոշմամբ։
Հանրային հեռարձակողներն ունեն օրենքով սահմանված պարտավարություններ, ինչպիսիք են՝ ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն, մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն, սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը կամ հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական, սեռային, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը և այլն։ Օրենքում նշվում է՝ Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը։
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի ֆինանսական միջոցների հիմնական աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է։ Հեռուստաընկերությունը ունի նաև դուստր ընկերություն, որով ՓԲԸ-ին պատկանող ծրագրերով գովազդային ծառայություններ է մատուցում, ինչը եկամտի հավելյալ աղբյուր է։ Այն նաև որոշ ծառայություններ է մատուցում՝ շահույթ ստանալու նպատակով։
Հեռուստաընկերության և նրա ծրագրերում պաշտոն զբաղեցնող անձանց մի մասը նախկինում աշխատել է պետական կոռույցներում, օրինակ՝ գլխավոր տնօրենը մինչ այդ պաշտոնին նշանակվելը եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: Հովհաննես Մովսիսյանի տեղակալ, առաջին ալիքի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը մինչ այս պաշտոնին նշանակվելը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ Քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Պետրոս Ղազարյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինն է։ Հեռուստաընկերությունը հաճախ է արժանանում ընդդիմության քննադատությանը կողմնակալության համար։ Նրանք պնդում են, որ հեռուստաընկերության հաղորդումների հյուրերը, հիմնականում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն են։ Ի պատասխան՝ հեռուստաընկերությունից ասում են, որ ընդդիմության ներկայացուցիչները ևս հրավիրվում են հարցազրույցների, բայց մերժում են գալ։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Պետական ֆինանսավորմամբ |
|---|---|
| Իրավական ձև | Փակ բաժնետիրական ընկերություն |
| Բիզնես ոլորտներ | Հեռուստածրագրերի կազմում և հեռարձակում |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Այլ լրատվամիջոցներ
| Այլ հեռուստաալիքներ | առաջին միջազգային ալիք (տվյալները բացակայում են) (միջազգային) |
|---|
Փաստեր
| Այլ մեդիա բիզնեսներ | Գովազդային գործակալություն
Ծառայություններ
Կրթություն
|
|---|---|
| Այլ միջազգային բիզնեսներ |
|
| Հիմնադրման տարեթիվ | 2001 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Աշխատակիցներ | 585 |
| Կոնտակտային տվյալներ | Հովսեփյան փողոց 26 Երևան Հայաստան pr@1tv.am, ceooffice@1tv.am +374 10 650015 www.1tv.am |
| Հարկային / նույնականացման համար | ՓԲԸ ՀՎՀՀ՝ 01540062 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | 6,954,162,000 դրամ / 17,707,233 ԱՄՆ դոլար (2024) |
|---|---|
| Շահույթ | -222,388,000 դրամ / -566,262 ԱՄՆ դոլար (2024) |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | 757,909,000 դրամ / 1,929,847 ԱՄՆ դոլար, եկամտի 10.9%-ը (2024) |
| Գործադիր խորհուրդ |
|
|---|
| Վերնագրեր |
| |
|---|---|---|
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են | |
| Մետատվյալներ | «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը, հիմնականում, հասանելի է «Առաջին ալիքի» կայքում, որտեղ հնարավոր է գտնել տարեկան հաշվետվություններ ընկերության ծրագրերի, ֆինանսական միջոցների և աշխատակիցների մասին։ Անհրաժեշտ տեղեկատվությունը, հիմնականում, հնարավոր է գտնել բաց աղբյուրներում, առանց դժվարությունների։ Մեր հարցմանը ընկերությունը պատասխանել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում հաստիքային պաշտոններ են զբաղեցնում 585 աշխատակից և 229 քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող անձինք՝ որպես ծառայություն մատուցող։ Ֆինանսական տվյալների փոխարկում․ 1 ԱՄՆ դոլար = 392.73 ՀՀ դրամ (Հայաստանի Կենտրոնական բանկի 2024 թվականի միջին փոխարժեքով)։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի հրապարակած տարեկան ֆինանսական հաշվետվության մեջ միայն գովազդից ստացված եկամտի չափ առկա չէ, այլ՝ գովազդից և հովանավորչությունից ստացված շահույթ։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|





