«Քառյակ մեդիա» ՓԲԸ

«Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն 2019 թվականի փետրվարին հիմնադրել են հասարակական-քաղաքական գործիչներ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Սամվել Ֆարմանյանը և Արման Սաղաթելյանը՝ ձեռք բերելով «Թերթ էյ եմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն։ «Թերթ.am» (առցանց լրատվամիջոց), «Արմնյուզ» (հեռուստաալիք), «Լավ Ռադիո/Արմնյուզ FM» (ռադիո) ապրանքանիշերի ներքո հանդես եկող այս լրատվամիջոցները մինչ այդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապվող «Պանարմենիան» մեդիա հոլդինգի մեջ էին։
Հիմնադրման պահից «Քառյակ մեդիան» առանձնացել է ընդգծված ընդդիմադիր կեցվածքով, քննադատել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։
Շուրջ երեք տարի հեռուստատեսության, ռադիոյի և առցանց լրատվության ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալելուց հետո 2022-ին «Քառյակ մեդիան» հայտարարեց գործունեությունը դադարեցնելու մասին։
Դրանից հետո «Արմնյուզ TV»-ի լիցենզիայի գործողությունը դադարեցվեց, իսկ «Ռադիո 107 ՖՄ»-ն ու «Թերթ.am»-ը հայտարարեցին գործունեությունը շարունակելու մասին` «Քառյակ մեդիայից» անջատ։
2025 թվականի հունվարից ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցվել է նաև «Ռադիո 107 ՖՄ»-ի հեռարձակման լիցենզիայի գործողությունը։ «Թերթ.am»-ը՝ իր «Թերթ.am Life» և «Թերթ.am Medicine» բաժիններով, շարունակում է աշխատանքը, սակայն՝ ոչ նախկին ակտիվությամբ։
Թեև «Թերթ.am»-ի տնօրեն Արամ Անտինյանը հայտարարեց, որ առաջարկ են ներկայացրել «Քառյակ մեդիայի» սեփականատերերին՝ ստանձնելու Թերթ.am-ի և «107 ֆմ ռադիոյի» սեփականության իրավունքը, սակայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում երկու ընկերությունների 100% սեփականատերը շարունակում է մնալ «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն:
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի՝ «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն սնանկ ընկերություն է։
DataLex դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ 2024 թվականի հուլիսին «Արինս Մենեջմենթ» ՍՊԸ-ի «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդը դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու պահանջով։
Սնանկության դատարանը 2024 թվականի օգոստոսի 9-ի վճռով բավարարել է դիմումը և «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն սնանկ ճանաչել։
«Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը բավարարվել է։ Սնանկության դատարանի վճիռը բեկանվել է, որոշվել է գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | Փակ բաժնետիրական ընկերություն |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Այլ լրատվամիջոցներ
| Այլ ռադիոկայաններ | ՌԱԴԻՈ 107 ՖՄ |
|---|
Փաստեր
| Այլ մեդիա բիզնեսներ | Ռադիո հեռարձակում
|
|---|
| Հիմնադրման տարեթիվ | 2019 «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերության հիմնադիրներն էին Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Սամվել Ֆարմանյանը և Արման Սաղաթելյանը։ Նորաստեղծ այս մեդիա ընկերությունը ձեռք բերեց լրատվամիջոցներ, որոնք նախկինում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգի կազմում էին։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Չարենցի 1 0025 Երևան Հայաստան Տվյալները բացակայում են Տվյալները բացակայում են Տվյալները բացակայում են |
| Հարկային / նույնականացման համար | Փակ բաժնետիրական ընկերություն 00481235 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Այլ ազդեցիկ անձինք |
|
|---|





