Ռադար ԱՐՄ ՍՊԸ

Logo of Ռադար ԱՐՄ ՍՊԸ

«Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ին է պատկանում radar.am առցանց լրատվամիջոցը։ Լրատվամիջոցի կայքում ևս նշված է ՍՊԸ-ի անվանումը։ Ընկերությունը գրանցվել է 2021-ին, հիմնադիրներն են Սերժ Վարագ Սիսեռյանը, Հարություն Ազգալդյանը և Հայկ Գրիգորյանը։ Տնտեսական գործունեության տեսակը տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեությունն է։ 


Լրատվամիջոցի համահիմնադիրներն են  Սերժ Վարագ Սիսեռյանը, որը 75% բաժնեմաս ունի ընկերությունում, Հայկ Գրիգորյանն ու Հարություն Ազգալդյանը՝ 12.5-ական տոկոս բաժնեմասով։ Տնօրենը 2022-ից մինչ օրս Նժդեհ Հովսեփյանն է։


radar.am-ի համահիմնադիր Վարագ Սիսեռյանը և տնօրեն Նժդեհ Հովսեփյանը նախկինում աշխատել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում․ Սիսեռյանը զբաղեցրել է գրասենյակի ղեկավարի (2018-2020-ը), իսկ Հովսեփյանը՝ մամուլի քարտուղարի պաշտոնը (2021-հունվար-օգոստոս)։ Սիսեռյանը 2020-ին պաշտոնից ազատվելու և «Քաղաքացիաան պայմանագիր» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու դիմում գրեց։ Իսկ պատճառը, ըստ Սիսեռյանի, 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն էր։ 


2022-ին «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ն ստացել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ։ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովից, սակայն, հայտնում են, որ ընկերության հեղինակազորման հայտն է բավարարվել, ինչը լիցենզիա չէ, այլ ընդամենը նշանակում է, որ ընկերությունը կարող է ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվել։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սեփականություն

Անհատ սեփականատեր
Խումբ / անհատ սեփականատեր
  • Հայկ Գրիգորյան

    Հայկ Գրիգորյանի վերաբերյալ տեղեկություններ չկան բաց աղբյուրներում։ Նրա ֆեյսբուքյան էջի համաձայն՝ Գրիգորյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի օգնականի պաշտոնը, սակայն նշված չէ, թե երբ։ Ֆեյսբուքյան էջում նշված է նաև, որ եղել է «Կարոլինա Ինթենեյշնլ» ընկերության օպերացիոն բաժնի ղեկավարը։ Սակայն տեղեկություններ չկան, թե երբ է աշխատել այս ընկերությունում։
    12.5
  • Հարություն Ազգալդյան

    Լրատվամիջոցը չի պատասխանել հարցմանն ու չի տրամադրել հիմնադիրների կենսագրական տվյալները։ Տեղեկատվության բաց աղբյուրների համաձայն՝ «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ի համահիմնադիր Հարություն Ազգալդյանը 2013 թվականին «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմանը մասնակցել է որպես Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ։ 2018 թվականին hraparak.am-ի հոդվածում Ազգալդյանը նշվում էր որպես Կրթության եւ գիտության նախարարության (նախարարությունների օպտիմալացմումից հետո 2019-ից կոչվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակից։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից 2022 թվականին հրապարակված գործուղման հաշվետվության մեջ նշվում է, որ Ազգալդյանը զբաղեցնում է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնը։ Հաջորդ տարվա՝ 2023-ի ՊԵԿ-ի գործուղման հաշվետվության մեջ նրա պաշտոնը արդեն նշվում է որպես ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ։
    12.5

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2021
Հիմնադիր
  • Սերժ Վարագ Սիսեռյան

    Սերժ Վարագ Սիսեռյանը «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու հիմնական բաժնետերն է, որին պատկանում է ընկերության 75%-ը։ Նա ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ֆրանսիայի Սևր քաղաքում։

    Բակալավրիական կրթությունը ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանում՝սովորել է Բնապահպանական առողջապահության ֆակուլտետում։ 2012 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ մագիստրոսի որակավորմամբ։ 2017 թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում։ 

     Աշխատել է Բեյրութի «Ռադիո Սևան» լրատվամիջոցում որպես փոխտնօրեն, հայաստանյան գրասենյակի ղեկավար, լրատվական վերլուծաբան (2009-20217)։  Վարագ Սիսեռյանը 2018 թ. հունիսի 1-ից 2020 թվականի նոյեմբերի 16-ը եղել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի (ներկայում՝ Երևանի քաղաքապետ) գրասենյակի ղեկավարը։ Պաշտոնից ազատման դիմում գրելիս Սիսեռյանը հայտնել էր նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից (Հայաստանի կառավարող ուժը) դուրս գալու մասին։ Պաշտոնից ազատվելու և կուսակցության անդամակցությունը դադարեցնելու պատճառը, ըստ Սիսեռյանի, 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն է եղել։ 

    Սիսեռյանը Լիբանանի վարչապետի նախկին խորհրդական Արա Սիսեռյանի որդին է։

Կոնտակտային տվյալներԲրյուսովի 28
Գրասենյակային տարածք 23
Երևան
Հայաստան
info@radararmenia.am
+374 41843841; +374 43000843
www.radar.am
Հարկային / նույնականացման համարՍՊԸ 02843793 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Այլ ազդեցիկ անձինք
  • Տիգրան Ավինյան

    radar.am-ի համա հիմնադիր Վարագ Սիսեռյանը և տնօրեն Նժդեհ Հովսեփյանը նախկինում աշխատել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում․ Սիսեռյանը զբաղեցրել է գրասենյակի ղեկավարի (2018-2020-ը), իսկ Հովսեփյանը՝ մամուլի քարտուղարի պաշտոնը (2021-հունվար-օգոստոս)։ Ավինյանը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2021 թթ.-ին։

    Տիգրան Ավինյանը 2023-ից Երևանի քաղաքապետն է։ Մինչ այդ՝ 2019-2023թթ., նա եղել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (առավել հայտնի որպես ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահը։ Ֆոնդը ստեղծվել էր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Հետագայում, սակայն,  ԱՆԻՖ-ը լուծարվեց, և մնացին ձախողված ծրագրերն ու  դատական հայցերը։ Տարիներ անց ԱՆԻՖ-ի շուրջ տեղի ունեցածը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց որպես «ձախողում և խայտառակություն»։ 

    «Ելք» դաշինքի ցուցակով (դաշինքի անդամ կուսակցություններից էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը») Ավինյանը 2017-ին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Դաշինքն անցել է խորհրդարան, սակայն Ավինյանը չի ստացել պատգամավորական մանդատ, քանի որ ընտրական ցուցակի 32-րդ տեղում էր։ Հիմնադրել և ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆթների դիզայնով։ 2009-2013-ը աշխատել է Զարգացման հայկական բանկում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ և այլն։

    Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի գույքի և բիզնեսների վերաբերյալ հետաքննական հոդվածներ են հրապարակվել։ «Հետք» լրատվամիջոցը, օրինակ, 2025-ին  գրել է Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի՝ Սևանում կառուցվող առանձնատան մասին։ 2024-ին civilnet.am-ը OCCRP-ի (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) հետ համատեղ հետաքննությամբ պարզել էր, որ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցելու տարիներին, երբ ի թիվս այլ ոլորտների, Ավինյանը ղեկավարում էր նաև գյուղատնտեսությունը։ Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու՝ օգնելով այդ ծրագրի շահառուներին այգիներ հիմնել։    

    Այս համատեքստում Ավինյանը հաճախ է թիրախավորում  կամ հեգնանքով խոսում լրատվամիջոցների մասին՝ նշելով, թե «մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց»։

Վերնագրեր
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Մետատվյալներ

radar.am-ի «Մեր մասին» բաժնում նշված է այն հիմնադրած ընկերության անվանումը, ինչպես նաև հիմնադիրների անունները։ Սակայն չկան տեղեկություններ խմբագրի մասին։ Կայքում հնարավոր չի եղել գտնել նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունները։ Բացի այդ, լրատվամիջոցը չի պատասխանել հետազոտական թիմի հարցմանը և չի տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները։

2022-ին «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ն ստացել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ։ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովից, սակայն, հայտնում են, որ ընկերության հեղինակազորման հայտն է բավարարվել, ինչը լիցենզիա չէ, այլ ընդամենը նշանակում է, որ ընկերությունը կարող է ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվել։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Radar ARM profile (Armenian)
    Link File
  • Radar ARM Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Radar ARM CEO (Armenian)
    Link File
  • Radar ARM charter (Armenian)
    Link File