«Ռադիո Ավրորա» ՍՊԸ

Logo of «Ռադիո Ավրորա» ՍՊԸ

FM 100.7 հաճախականությամբ հեռարձակվող «Ռադիո Ավրորա» ռադիոկայանը պատկանում է «Ռադիո Ավրորա» ՍՊԸ-ին։ Ընկերությունը հիմնադրել են Միքայել Ջանփոլադյանը և Ռուզաննա Շահինյանը 2004 թվականին։ Այժմ միակ սեփականատերը Միքայել Ջանփոլադյանն է։ Ըստ իր ֆեյսբուքյան էջը՝ նա նաև «Քիսս Էֆ Էմ» ռադիոկայանի ստեղծագործական տնօրենն է։ Իսկ համահիմնադիր Ռուզաննա Շահինյանը «Քիսս Էֆ Էմ» - ի սեփականատերն է և «Ռադիո Ավրորայի» կոմերցիոն տնօրենը։ 


 Ռադիոկայանը ունի երևանյան սփռում, բայց այն հասանելի է նաեւ radioaurora.am կայքի միջոցով։ Հաղորդումները հիմնականում ժամանցային են, սակայն ռադիոն ունի նաև լրատվական թողարկումներ։ Իսկ լուրերի համար նախատեսված Auroranews.am հարթակը անդրադառնում է  քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ թեմաների։ Լրատվական հարթակը երբեմն հայտնվում է փաստեր ստուգողների ուշադրության կենտրոնում ոչ արժանահավատ տեղեկատվություն տարածելու համար։ 


Ֆինանսական տվյալները ցույց են տալիս, որ 2024 թ․ ընկերության եկամուտը կազմել է 96,996,410 ՀՀ դրամ (246,980 ԱՄՆ դոլար), իսկ գործառնական շահույթը՝ 39,530,794 ՀՀ դրամ (100,656 ԱՄՆ դոլար)։ Ընկերությունը շրջանառության հարկ վճարող է, ինչը նշանակում է, որ նրա տարեկան եկամուտը առանց ԱԱՀ-ի չի գերազանցում 115 միլիոն ՀՀ դրամը (մոտ 300,000 ԱՄՆ դոլար)։


auroranews.am կայքի ստորին հատվածում տեղադրված են Kiss FM-ի, Aurora Media-ի, Jazz FM-ի լոգոները։ Սակայն ռեգիստրում դրանք իրարից անկախ ընկերություններ են՝ տարբեր սեփականատերերով։ Ըստ ՀՌՀ-ի՝ «Ջազզ ԷֆԷմ»-ը  հեղինակազորված ռադիոծրագիր է «Էգալիտե» ՍՊԸ-ի անվամբ։ Այս բոլոր ընկերությունների սեփականատերերը (Միքայել Ջանփոլադյան («Ռադիո Ավրորա»), Ռուզաննա Շահինյան («Քիսս Էֆ Էմ»), Անաստասիա Ջանփոլադյան («Ավրորա Մեդիա»), Լյուդմիլա Շահինյան («Էգալիտե») գրանցված են նույն հասցեում։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Բիզնես ոլորտներՌադիո հեռարձակում

Սեփականություն

Անհատ սեփականատեր

Լրատվամիջոցներ

Այլ լրատվամիջոցներ

Այլ առցանց լրատվամիջոցներ

  • radioaurora.am 

  • auroranews.am

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2004

Թեև ՀՀ Արդարադատությա նախարարության իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում 2004 թվականն է նշված, մամուլում և հենց ռադիոկայանի սեփականատիրոջ ֆեյսբուքյան էջում ընդունված է 2005 թվականը։

Հիմնադիր
  • Միքայել Ջանփոլադյանը

    Միքայել Ջանփոլադյանը «Ռադիո Ավրորայի» միակ սեփականատերն է, տնօրենը և համահիմնադիրը։ Ըստ իր ֆեյսբուքյան էջի՝ նաև «Քիսս էֆէմ» ռադիոկայանի և «Ավրորա Մեդիայի» ստեղծագործական տնօրենն է։ «Քիսս Էֆ Էմ» ռադիոկայանի սեփականատեր Ռուզաննա Շահինյանի հետ նրանք աշխատում են երկու ռադիոկայաններում՝ դրանց հիմնադրումից ի վեր։

Կոնտակտային տվյալներՆաիրի Զարյան փողոց 22ա
0052 Երևան
Հայաստան
radio-aurora@mail.ru
Հարկային / նույնականացման համարՍՊԸ 00087569 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Եկամուտ96,996,410 դրամ / 246,979.88 ԱՄՆ դոլար (2024)
Շահույթ39,530,794 դրամ / 100,656.41 ԱՄՆ դոլար (2024)
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Այլ ազդեցիկ անձինք
  • Անաստասիա Ջանփոլադյանը

    Անաստասիա Ջանփոլադյանը Միքայել Ջանփոլադյանի դուստրն է։ Ըստ ՀՀ Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի՝ 2025 թվականի դրությամբ նա «Ավրորա մեդիա» ՍՊԸ-ի 100 % սեփականատերն է։ Իսկ իր ֆեյսբուքյան էջում նշված է, որ աշխատում է «Ռադիո Ավրորայում»։

Վերնագրեր
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Մետատվյալներ

Լսարանի և շուկայի մասնաբաժնի վերաբերյալ տեղեկությունները  հասանելի չեն։

Բացակայում են սեփականատիրոջ, անձնակազմի կենսագրական և գործունեության մասին տվյալները։

Տեղեկություն չկա աշխատողների քանակի մասին։ 

Կայքում որոշ բաժիններ հասանելի չեն։ 

Ընկերությունը չի պատասխանել մեր հարցմանը։

Դավիթ Ջալալյանը միայն լրատվական բաժնի գլխավոր խմբագիրն է։

auroranews.am կայքի ստորին հատվածում տեղադրված են Kiss FM-ի, Aurora Media-ի, Jazz FM-ի լոգոները։ Սակայն ռեգիստրում դրանք իրարից անկախ ընկերություններ են՝ տարբեր սեփականատերերով։Ըստ ՀՌՀ-ի՝ «Ջազզ ԷֆԷմ»-ը  հեղինակազորված ռադիոծրագիր է «Էգալիտե» ՍՊԸ-ի անվամբ։ Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Էգալիտե» ՍՊԸ-ի սեփականատերը Լյուդմիլա Շահինյանն է։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գովազդի տարածմամբ։ Այս բոլոր ընկերությունների սեփականատերերը (Միքայել Ջանփոլադյան («Ռադիո Ավրորա»), Ռուզաննա Շահինյան («Քիսս Էֆ Էմ»), Անաստասիա Ջանփոլադյան («Ավրորա Մեդիա»), Լյուդմիլա Շահինյան («Էգալիտե») գրանցված են նույն հասցեում։ Մինչև 2020 թվականը, ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի հակամենաշնորհային երաշխիքի վերաբերյալ 18-րդ հոդվածի՝ Ֆիզիկական անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք կարող էին դառնալ ոչ ավելի, քան եթերային հեռարձակում իրականացնող լիցենզավորված երկու անձի (մեկ հեռուստաընկերության և մեկ ռադիոընկերության) հիմնադիր և (կամ) մասնակից: Սակայն 2020  թվականին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» մասին օրենքով լսողական ծրագրեր հեռարձակողների վրա այս սահմանափակումը չի տարածվում։ 

Ֆինանսական հաշվետվության արժույթը վերածել ենք ամերիկյան դոլարի՝ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2024 թվականի միջին փոխարժույթի։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Radio Aurora Charter(Armenian)
    Link File
  • Aurora Media LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Radio Aurora LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Radio Aurora LLC Financial Report (Armenian)
    Link File