«Ազատություն» ռադիոկայան - Հայաստանի Հանրապետությունում ՌՖԵ/ՌԼ ԻՆԿ.-ի մասնաճյուղ

Logo of «Ազատություն» ռադիոկայան - Հայաստանի Հանրապետությունում ՌՖԵ/ՌԼ ԻՆԿ.-ի մասնաճյուղ

«Ազատություն» ռադիոկայան - Հայաստանի Հանրապետությունում ՌՖԵ/ՌԼ ԻՆԿ.-ի [Radio Free Europe/Radio Liberty] մասնաճյուղը գործում է 2001 թվականից։ Այն ԱՄՆ-ի Դելավեր նահանգի օրենսդրության համապատասխան հիմնադրված և գործող մասնավոր, շահույթ չհետապնդող ՌՖԵ/ՌԼ, ԻՆԿ.-ի առանձնացված ստորաբաժանումն է, իրավաբանական անձ չէ։ Մասնաճյուղը հիմնադրվել է անժամկետ։


RFE/RL-ը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Գլոբալ Մեդիա Գործակալության (USAGM) կողմից։


2025 թվականին Թրամփի վարչակազմի սկզբից USAGM-ը բախվեց մի շարք խնդիրների։ 2025 թվականի մարտի հրամանով հանձնարարվեց USAGM-ը ցրել օրենքով թույլատրելի առավելագույն չափով։ Սա հանգեցրեց զանգվածային կրճատումների։ «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը նույնպես տուժեց ֆինանսավորման կասեցումից։


«Ազատություն»-ը գործում է բազմաթիվ հարթակներում։ Ռադիոհաղորդումը հեռարձակվում է FM 104.1 հաճախականությամբ՝ «Ռադիո Հայ»-ի միջոցով։ 2018 թվականից «Ազատություն TV»-ն տրամադրում է տեսանյութեր մալուխային հեռուստատեսությամբ։ Internews-ի կողմից 2023-2024 թվականներին անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ Azatutyun.am-ը հայաստանյան հարցվողների շրջանում համարվում է ամենաշատ այցելվող և ամենավստահելի լրատվական կայքը։


Լրատվամիջոցն անդրադառնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային թեմաներին՝ ամենօրյա լուրերի թողարկումների, վերլուծական ծրագրերի և Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին նվիրված մուլտիմեդիա բովանդակության միջոցով։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևՈչ առևտրային
Իրավական ձևՄասնաճյուղ

Սեփականություն

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2001

«Ազատության» ռադիոկայանի հայկական ծառայությունը սկսել է գործել 1953 թվականից։ Սկզբնական շրջանում աշխատել են Գերմանիայի Մյունխեն քաղաքից։

Հայաստանում մասնաճյուղ հիմնադրվել է 2001 թվականին։

Հիմնադիր
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլոբալ մեդիայի գործակալություն (USAGM)

    «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը (Radio Free Europe/Radio Liberty - RFE/RL) միջազգային լրատվական ծառայություն է, որը հեռարձակվում է 23 երկրում՝ 25 լեզվով, ներառյալ հայերենը: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ անկախ պետական գործակալության՝ USAGM-ի կողմից, որը համակարգում է նորությունների և տեղեկատվության հեռարձակումը մոտ 50 լեզվով:

    «Ազատություն» ռադիոկայանի պատմությունն սկսվում է 1950-ականներից՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանից: Նրա հիմնական նպատակն էր ապահովել անկախ և օբյեկտիվ տեղեկատվություն այն երկրներում, որտեղ լրատվամիջոցները  պետական վերահսկողության տակ էին և գործում էին սահմանափակումներով: Ռադիոկայանի հայկական ծառայությունը գործում է 1953 թվականից:

Աշխատակիցներ50
Կոնտակտային տվյալներՄովսես Խորենացի 15
0015 Երևան
Հայաստան
yerevan@rferl.org
+374 10 54 40 19, +374 10 52 21 69
www.azatutyun.am
Հարկային / նույնականացման համարՄասնաճյուղ 02558572 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Այլ ազդեցիկ անձինք
  • Հեղինե Բունիաթյան

    Հեղինե Բունիաթյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավարն է 2021 թվականից։ Նախկինում նա աշխատել է որպես «Ազատության» ավագ խմբագիր, Երևանի բյուրոյի գլխավոր խմբագիր, հաղորդավար, «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագրի ղեկավար։ 

     

    Մինչև 2004 թվականին RFE/RL-ին միանալը, նա աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում որպես թղթակից և կեսգիշերային լուրերի հաղորդավար, ինչպես նաև՝ որպես ֆրիլանսեր «Ինտերնյուս»-ում, որտեղ էլ շաբաթական ռադիո և հեռուստատեսային ռեպորտաժներ է պատրաստել։

     

    Բունիաթյանը Երևանի պետական համալսարանի և Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժինների շրջանավարտ է, մասնակցել է նաև մի շարք լրագրողական և ղեկավարման դասընթացների Հայաստանում և արտերկրում։ 

     

    2004 թվականին նա ստացել է ԵԱՀԿ-ի մեդիա մրցանակաբաշխության առաջին մրցանակը «Լավագույն ռադիոլրագրող» անվանակարգում՝ բնապահպանական հարցեր լուսաբանելու համար։

Վերնագրեր
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Մետատվյալներ

«Ազատության» հայկական ծառայության գործունեության մասին տվյալները հասանելի են rferl.org կայքում։

azatutyun.am կայքի «Մեր մասին» բաժինը տեղեկություններ է պարունակում լրատվամիջոցի քաղաքականության ու սկզբունքների մասին։ Կայքը չունի աշխատակազմը ներկայացնող առանձին բաժին, նշված չէ, թե ով է գլխավոր խմբագիրը, չկան ֆինանսների մասին տվյալներ։ 

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ տվյալները հասանելի են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։

Հայկական ծառայության աշխատակիցների մոտավոր թիվը տրամադրել է ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանը։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • RFE/RL Armenian branch profile (Armenian)
    Link File
  • RFE/RL Armenian branch CEO (Armenian)
    Link File
  • RFE/RL Armenian branch charter (Armenian)
    File