«Ռադիո Վան» ՍՊԸ

«Ռադիո Վանը» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին։ Այն ամենահայտնի ռադիոկայաններից մեկն է Հայաստանում, ունի բազմաժանր հաղորդումներ՝ երաժշտական, վերլուծական, տեղեկատվական: 2020-ին ճանաչվել է «Տարվա լավագույն ռադիոկայան» «Լավագույն Հայկական բրենդ»-2020 մրցանակաբաշխությունում։
Բացի FM-103.1 հաճախությունից, գործում է նաև radiovan.fm կայքը, ինչը հնարավորություն է տալիս հետևել ռադիոկայանի աշխատանքին նաև Երևանից դուրս: Սակայն կայքի ինտերֆեյսը և նյութերի (և’ կայքում, և’ յություբյան ալիքում) զգալի մասը հասանելի է միայն ռուսերենով։ «Ռադիո Վանը» ներկայանում է որպես ռուսալեզու ռադիոկայան, թեպետ հեռարձակում է նաև հայերեն հաղորդումներ։ Ընկերությունը այժմ ունի չորս սեփականատեր, որոնցից ամենամեծ մասնաբաժինը՝ 49 տոկոսը, պատկանում է «ՋԻԷՆ» ՍՊԸ-ին, որը հանդես է գալիս որպես միջանկյալ ընկերություն։ Ընկերության 100 տոկոս սեփականատերը Գևորգ Նալբանդյանն է։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր | |
|---|---|
| Խումբ / անհատ սեփականատեր |
|
Լրատվամիջոցներ
Այլ լրատվամիջոցներ
| Այլ առցանց լրատվամիջոցներ | radiovan.fm |
|---|
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1997 Մամուլի հրապարակումներում և «Ռադիո Վանի» կայքում հիմնադրման թիվը 1998-ն է, ըստ այդմ էլ՝ Շուշանիկ Արևշատյանը ներկայացվում է որպես հիմնադիր տնօրեն։ Մինչդեռ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ռադիո Վան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Խանջյան 13ա 7-րդ հարկ 0010 Երևան Հայաստան radiovan@radiovan.am +37410 56-09-01 (ուղիղ եթեր), +37410 54-00-02 (գովազդի համար), +37410 54-00-01 (այլ հարցերով) www.radiovan.fm |
| Հարկային / նույնականացման համար | ՍՊԸ 00035708 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր | ||
|---|---|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
| Մետատվյալներ | Ռադիոկայանի հիմնադրման տարեթիվը, հետևաբար նաև հիմնադիրների մասին տեղեկատվությունը տարբերվում է մամուլում և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում։ Սեփականատերերից ոմանց մասին կենսագրական տեղեկություններ գրեթե չկան՝ չհաշված ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում նշված փաստերը։ Ընկերությունը չի տրամադրում տեղեկատվություն աշխատողների քանակի մասին։ Լսարանի և շուկայի մասնաբաժինների մասին տեղեկատվությունը և ֆինանսական հաշվետվությունը նույնպես բացակայում են։ Ըստ 2025-02-04 Իրական շահառուների հայտարարագրի՝ Շուշանիկ Արևշատյանը և Գոհար Եղիազարյանը նշված են որպես իրական շահառուներ, սակայն մասնակցության չափը նշված չէ: Մեր ուղարկած հարցմանը ռադիոկայանը չի պատասխանել։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |



