«Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում ք․Երևան ԱՍ

Logo of «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում ք․Երևան ԱՍ

«Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ն «Ռոսիա Սեգոդնյա» ռուսական պետական միջազգային մեդիա խմբի հայկական մասնաճյուղն է, որը գործում է 2014 թվականից և հիմնականում զբաղվում է լրատվական և ռադիոհաղորդումների արտադրությամբ ու հեռարձակմամբ։ Հայաստանում նրա հիմնական գործունեությունն իրականացվում է Sputnik Armenia ծրագրի միջոցով, որը հեռարձակվում է Երևանում՝ 106 FM հաճախականությամբ։ «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի եթերացանցի  տասներկու ժամը տեղական մասնաճյուղի արտադրած հաղորդումներն են՝ հայերենով, վեց ժամը՝ ռուսական Sputnik Radio-ից ստացված հաղորդումները, ինչպես նաև՝ լրացուցիչ վեց ժամ երաժշտական հաղորդումներ, որոնք տրամադրում է «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ-ն։ Վերջինս ապահովում է տեխնիկական վերահեռարձակումը ՝ տեղական արտոնագրի հիման վրա։


«Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խումբը հիմնադրվել է 2013թ. դեկտեմբերի 9-ին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի №894 հրամանագրով, որի արդյունքում միավորվեցին «РИА Новости»-ն և «Ռոսիա Գոլոս»-ը («Ձայնը Ռուսաստանի»), իսկ արդեն 2014-ին գործարկվեց Sputnik-ը՝ որպես համաշխարհային լրատվական գործակալություն:


Հիմնադիր կազմակերպությունը ներառում է մի շարք խոշոր մեդիա-բրենդեր՝ РИА Новости, Sputnik, Baltnews, InoSMI, PRIME, Ukraina.ru, Tok, Social Navigator, Arctic.ru։


 «Ռոսիա Սեգոդնյա»-ն հրապարակում է նորություններ ավելի քան 30 լեզվով և պատրաստում ռադիոհաղորդումներ 19 երկրում՝ ունենալով 16 մուլտիմեդիա մամուլի կենտրոն, AR/VR ստուդիաներ և լայն թվային պորտֆոլիո։ Խմբի պատմությունը սկսվում է Սովինֆորմբյուրոյից (1941թ.), «Նովոստի» լրատվական գործակալությունից (1961թ.) և «ՌԻԱ Նովոստի»-ից (1990-ականներ), որոնք եղել են խորհրդային և ռուսական պետական հիմնական մեդիա գործիքներ։


Հայկական մասնաճյուղը գրանցված է որպես լրատվական գործակալություն, 2015 թվականից այն ղեկավարում է Դմիտրի Պիսարենկոն։ «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ն իրականացնում է Sputnik Armenia-ի խմբագրական և բովանդակային կառավարումը, իսկ «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն պատասխանատու է տեխնիկական և արտոնագրային գործառույթների համար։


2023թ. վերջին Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 30 օրով կասեցրեց «Տոսպա»-ի արտոնագիրը՝ Sputnik Armenia-ի եթերում հեռարձակված վիճահարույց ծրագրերի պատճառով, որոնց հեղինակներից էին լրագրող Տիգրան Քեոսայանը (Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը) և նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ Այդ ծրագրերը եթերից հանելուց հետո՝ 2024թ. հունվարին, կասեցումը հանվեց։


«Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ն Հայաստանում արտացոլում է մայր կազմակերպության ռազմավարությունը․ այն համադրում է ավանդական մեդիա-բրենդերը ժամանակակից թվային հարթակների հետ՝ հասցնելու ռուսական պետական նարատիվները տեղական և միջազգային լսարաններին՝ միաժամանակ հարմարեցնելով իր գործունեությունը Հայաստանի հեռարձակման կանոններին և լեզվական պահանջներին։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևՊետական ֆինանսավորմամբ

Սեփականություն

Անհատ սեփականատեր

Լրատվամիջոցներ

Այլ լրատվամիջոցներ

Այլ առցանց լրատվամիջոցներ

arm.sputniknews.ru

Փաստեր

Այլ միջազգային բիզնեսներ

«Ռոսիա Սեգոդնյա» միջազգային մեդիա խումբ - հիմնադիր կազմակորպություն (Ռուսաստան)

Հիմնադրման տարեթիվ2014

Հայկական մասնաճյուղը գրանցվել է 2014 թվականին՝ հիմնադիր կազմակերպության՝ «Ռոսիա Սեգոդնյայի» ստեղծումից հետո։ Վերջինս յիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 894 հրամանագրով՝ «ՌԻԱ Նովոստիի» և «Ռուսաստանի ձայնի» հիման վրա։ումից հետո։ Վերջինս հիմնադրվել է Ռուս

Հիմնադիր
  • «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբ

    Միջազգային «Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խումբը իր հայկական մասնաճյուղի՝ «Ռոսիա Սեգոդնյա ՄՏԳ-ի» հիմնադիրն ու միակ սեփականատերն է։ Հայկական մասնաճյուղն է պատասխանատու «Սպուտնիկ Արմենիայի» խմբագրական բովանդակության և տեղական գործունեության համար։

    «Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խումբը ստեղծվել է 2013 թվականի դեկտեմբերին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով՝ «ՌԻԱ Նովոստի» և «Ռուսաստանի ձայն» լրատվամիջոցների հիման վրա։ Խմբի պաշտոնական առաքելությունն է՝ ձևավորել Ռուսաստանի դրական կերպարը արտերկրում։

    Հայկական մասնաճյուղը գրանցվել է 2014 թվականին՝ այդ նպատակները Հայաստանում առաջ մղելու համար՝ ռադիոհաղորդումների, թվային և մուլտիմեդիա բովանդակության միջոցով։ Հայկական մասնաճյուղի կանոնադրական փաստաթղթերում նշվում է, որ ընկերության նպատակն է Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ արագ և ամբողջական տեղեկատվության հավաքումն ու տարածումը, ինչպես նաև՝ մշակութային և տեղեկատվական կապերի խթանումը։ Միաժամանակ, խմբագրական քաղաքականությունը համահունչ է Ռուսաստանի կառավարության նարատիվներին եւ շահերին։

    «Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խումբը բովանդակություն է արտադրում ավելի քան 30 լեզվով և ներառում է РИА Новости, Sputnik, Baltnews, InoSMI, PRIME, Ukraina.ru և այլ հարթակները։ Հայկական մասնաճյուղի գործունեությունը պետական վերահսկողության ներքո է, ֆինանսավորվում է Ռուսաստանի դաշնային բյուջեից և կառավարվում է Մոսկվայում նշանակված ղեկավարության կողմից։

Կոնտակտային տվյալներԱմիրյան 4/7
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ
0002 Երևան
Տվյալները բացակայում են
+374 10 600 131
www.arm.sputniknews.ru
Հարկային / նույնականացման համարԱՍ 02630364 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Կառավարման Խորհուրդ
  • Դմիտրի Պիսարենկո

    Դմիտրի Պիսարենկոն ծնվել է Երևանում։ Նախկինում աշխատել է «Ա1+» հեռուստաալիքում, որտեղից 1993-ի փետրվարին  գործուղվել է Լեռնային Ղարաբաղ՝ լուսաբանելու պատերազմը։ 30 տարեկանում նշանակվել է ռուսական NTV հեռուստաընկերության Հյուսիսային Կովկասի բյուրոյի ղեկավար։ Հարցազրույցներից մեկում նշում է, որ բյուրոյի ղեկավարման տարիներին երկար ժամանակ անցկացրել է Չեչնիայում (հանրապետություն ՌԴ-ի կազմում)։ Հետազոտական թիմի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստան է վերադարձել 2015-ին և այդ ժամանակից ի վեր ղեկավարում է Հայաստանում «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղը։

Այլ ազդեցիկ անձինք
  • Դմիտրի Կիսելյով

    Դմիտրի Կիսելյովը ռուս լրագրող և հաղորդավար է։ Նա ներկայում զբաղեցնում է Ռուսաստանի «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Կիսելյովի լրագրողական կարիերան սկսվել է 1975 թվականին՝ «Նովոստի» մամուլի գործակալությունում։ Տարիներ շարունակ Կիսելյովը աշխատել է  ԽՍՀՄ պետական ​​հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերության միջազգային հեռարձակման համար՝ Նորվեգիայի և Լեհաստանի խմբագրություններում, ղեկավարել է հեռուստատեսային ծրագրեր ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական լրատվամիջոցներում։

    Նա առավել հայտնի է որպես «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի Նեդելի» («Շաբաթվա լուրեր») հաղորդման մեկնաբան, որտեղ ամեն շաբաթ քաղաքական վերլուծություններ է անում՝ համահունչ Կրեմլի դիրքորոշումներին։ 2013 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով Կիսելյովը նշանակվել է «Ռոսիա Սեգոդնյայի» ղեկավար։

    Միջազգային լրատվամիջոցները նրան հաճախ բնութագրում են որպես Կրեմլի քարոզչության առանցքային դեմքերից մեկը։ Եվրոպական Միությունը նրան ներառել է այն անձանց ցանկում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի ապօրինի բռնակցումը հրապարակայնորեն հավանության արժանացնելու համար։

  • Մարգարիտա Սիմոնյան

    Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանի մեդիա ոլորտի ամենահայտնի դեմքերից է։ Նա ազգությամբ հայ է, ծնվել է Ռուսաստանում։ Ներկայում Սիմոնյանը «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի գլխավոր խմբագիրն է։ Վերջինիս ղեկավարությամբ ստեղծվել է նաև «Սպուտնիկ» միջազգային լրատվական գործակալությունը։ 2005 թվականին, 25 տարեկանում, նա նշանակվել է նորաստեղծ անգլալեզու «Ռաշա Թըդեյ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր։

    Այս մեդիա հարթակները ֆինանսավորվում են Կրեմլի կողմից, իսկ արտասահմանյան լրատվամիջոցներում դրանք բնութագրվում են որպես արտերկրում ռուսական պետական քարոզչությունը տարածող հիմնական գործիքներ։ Միջազգային մամուլը բացահայտել է Մարգարիտա Սիմոնյանի սերտ կապերը Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովի հետ։

    2022-ին Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն արգելել է իր և ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Սիմոնյանը հրապարակայնորեն քննադատում է Հայաստանի գործող իշխանություններին, հատկապես արտաքին քաղաքականության համար։   

  • Վարդան Տողանյան

    «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ի  կանոնադրության համաձայն՝ դրա միակ բաժնետերը Վարդան Տողանյանն է։ Նույն տեղեկությունը նշված է նաև իրական շահառուների հայտարարագրում։ Տողանյանն այս ընկերության իրական շահառուն է դարձել 2017-ին։ 

    2017-2022 թթ. Վարդան Տողանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է եղել։ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետն արգելում է դիվանագետներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Իսկ ընկերության կանոնադրության 2.1 կետում հստակ նշվում է, որ ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեությամբ շահույթ ստանալն է։ Այդ պատճառով Տողանյանը «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն հանձնել է հավատարմագրային կառավարման։ Պաշտոնյայի՝ 2021-ին ներկայացրած տարեկան հայտարարագրի համաձայն՝ հավատարմագրային կառավարիչը Մերուժան Բադալյանն է։

    Տողանյանի աշխատանքային գործունեությունը մեծամասամբ կապված է Ռուսաստանի հետ։ Մինչև դեսպան դառնալը եղել է պատմության ուսուցիչ Երևանում (1991-1992), այնուհետև Մոսկվայում ՀՀ Մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ (1992-1994), Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար (1994-1995), Հայաստանի Արտաքին գործերի նախարարության Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար (1996-1997), ՌԴ-ում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար (1997-1998), ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական (1998-2000), 2001-ից «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, 2012-ից ռուսական «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, միաժամանակ 2013-2015-ը եղել է «Կինոտեխնիկա» և «Սոյուզկնիգա» ԲԲԸ-ների տնօրենների խորհրդի անդամ, «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ (2013-2016)։ 2016-ից եղել է «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2017-ին արդեն նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան։ 

    ՌԴ նախագահի հրամանագրով 2021-ին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։ 2022-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վարդան Տողանյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։ 

    Նախկին դեսպանը եղել է  2018-ին հիմնադրված «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից։ Ըստ 2025-ին ներկայացրած իրական շահառուների հայտարարագրի՝ նա 50% բաժնեմաս ունի վերը նշված բարեգործական հիմնադրամում։ Բացի այդ, Տողանյանը եղել է Հայաստանում գործող «Սիրուն Դայմնդս» ՍՊԸ-ի հիմնադիրներից։ Ընկերությունը հետագայում վերանվանվել է «Նոր Դեվելոփմենթ» ՍՊԸ, ապա՝ «Գոլդ Ընդ Դայմոնդ» ՍՊԸ։

    2015-ին հիմնված ընկերությունում Տողանյանը մինչ վերջերս՝ 2025-ի մայիսն ունեցել է 33.3% բաժնեմաս։ 

    Հետաքննող լրագրողների Hetq.am կայքը 2016-ին հրապարակել էր «Պանամայի փաստաթղթեր» նախագծի շրջանակներում ստացված՝ օֆշորում գրանցված ընկերությունների ցուցակը, որտեղ հայեր կան։ Ցուցակում առկա է նաև Վարդան Տողանյանի անունը։

Վերնագրեր
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Մետատվյալներ

«Սպուտնիկ Արմենիա»  ռադիոն չունի առանձին կայք կամ էջ։ Բացի ավանդական եղանակից, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոն հնարավոր է լսել նաեւ առցանց՝ Sputnik Armenia առցանց լրատվամիջոցի միջոցով՝ https://am.sputniknews.ru/broadcasts/live/ հասցեով։ Առցանց լրատվամիջոցի կայքում նշված են լրատվամիջոցի հասցեն, կոնտակտային տվյալները, ինչպես նաև՝ Երևանում Sputnik մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի պրոդյուսերի անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները։ Սակայն կայքում նշված չէ ռադիոյի խմբագրի անունը։ «MOM-Armenia»-ի հետազոտողը զրուցել է Հայաստանում «Ռոսիա Սեգոդնյա» մասնաճյուղի տնօրենի հետ, նա պատասխանել է մի շարք հարցերի, սակայն ռադիոն պաշտոնապես չի պատասխանել հարցմանը, չի տրամադրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը, տեղեկություններ աշխատակիցների թվի մասին և այլն։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Rosia Segodnya MTG Charter (Armenian)
    File