«Շարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության

Logo of «Շարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության

«Շարկ» ընկերության ծրագրերն են՝ «5-րդ  ալիք» հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաալիքը, որը սփռում ունի միայն Երևան քաղաքի տարածքում և «5 պլյուս» կաբելային հեռուստաալիքը։ «Շարկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին։ Մինչև «5-րդ  ալիք»-ի ստեղծումը այն տնօրինել է «Արարատ» հեռուստաալիքը: 


«Արարատ» հեռուստաընկերությունն ուղիղ կապ ուներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության հետ։ Այն տեղակայված էր Երևանի Մելիք-Ադամյան փողոցում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի նույն հասցեում։ Ընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի խմբագիրը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն էր։


Հեռուստաընկերության բաժնետերեր էին՝ ՀՀԿ խորհրդի անդամ, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն ու Ալեքսանդր Հարոյանը, որոնք էլ իրենց բաժնեմասերը վաճառել են Արմեն Թավադյանին։ Ըստ Պետռեգիստրի՝ նախկինում «Արարատ» հեռուստաընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև ԱԺ նախկին  պատգամավոր, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։


Ներկայում «Շարկ»  ընկերության միակ մասնակիցը Արմեն Թավադյանն է, որը մամուլում և իրավական գործընթացներում ներկայացվում է որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձ: Արմեն Թավադյանը մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կազմակերպած բողոքի ակցիաներին:  Մեկնաբանելով հնարավոր փոխկապակցվածության և շահերի բախման հարցը՝ Թավադյանն ասել է, որ ինքը չի խառնվում « 5-րդ ալիք»-ի գործունեությանը և պարզապես «Շարկ» ՍՊԸ-ի սեփականատերն է։


«Շարկ» ՍՊ ընկերությունը «Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե» ինքնակարգավորվող կազմակերպության անդամ է։ Այս կազմակերպությունը զբաղվում է գովազդային ոլորտում միասնական քաղաքականության մշակմամբ, գովազդի վարկանիշային չափումների թափանցիկ և վստահելի համակարգերի ստեղծմամբ, կոմիտեի անդամների միասնական շահերի պաշտպանությամբ և այլ հարցերով։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Բիզնես ոլորտներԳովազդային գործակալություն

Սեփականություն

Անհատ սեփականատեր

Լրատվամիջոցներ

Այլ լրատվամիջոցներ

Այլ հեռուստաալիքներ

5 պլյուս (100%)

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ1995
Հիմնադիր
  • Արմեն Թավադյան

    Արմեն Թավադյանը 2018 թվականին «Շարկ» ՍՊԸ-ի միջոցով հիմնադրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը, որի միակ բաժնետերն է։ Հեռուստաընկերությունը ստեղծվել է նախկին «Արարատ» հեռուստաընկերության հիմքի վրա։

    Թավադյանը 1993-2005 թվականներին ղեկավարել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը։ 1990-ականներին մասնակցել է ղարաբաղյան պատերազմին։

    2019 թվականին Թավադյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում արդարադատությանը խոչընդոտելու փորձի համար։ Դատական հետապնդումը 2022 թվականին դադարեցվել է վաղեմության ժամկետի հիմքով։

    Մեդիայի հրապարակումների համաձայն՝ Թավադյանը մասնակցել է Քոչարյանին աջակցող հանրահավաքներին։ Երբ նրան հարցրել են «5-րդ ալիքի» սեփականատիրոջ կարգավիճակով շահերի բախման հնարավորության մասին, Թավադյանը հայտարարել է, որ չի միջամտում հեռուստաընկերության գործունեությանը։

Աշխատակիցներ79
Կոնտակտային տվյալներՎազգեն Սարգսյան 26/1
Երևան
Հայաստան
haylur@5tv.am
+374 93 46-09-20
www.5tv.am
Հարկային / նույնականացման համարՀՎՀՀ՝ 00810929
ԵկամուտAMD 97,539,394 / USD 248,362 (2024)
ՇահույթAMD -1,505,207,508 / USD -3,832,677
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Կառավարման Խորհուրդ
  • Հարություն Հարությունյան

    Հարություն Հարությունյանը 2018-ից մինչ օրս «5-րդ ալիք»-ի տնօրենն է։ 1993 թվականից աշխատում է մեդիա ոլորտում։ Թղթակցել է «Այժմ», «Իրավունք» թերթերին և «Փաստ» լրատվական ծառայությանը: 1998-ին աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում որպես գործադիր տնօրենի տեղակալ, 2004-2010թթ․-ին՝ Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն։ 2010-ին եղել է «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2013-ին՝ «Անդին» գրական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ: 2011-2016թթ․-ին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ: 2016-2018-ին եղել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենը:

     2004 թվականից Հարություն Հարությունյանը 20% մասնակցություն ունի «Այդիա-էս» ՍՊ ընկերությունում, որը, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտրով։

  • Արտակ Հերիքյան

    Արտակ Հերիքյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավարն է։ Մինչ այդ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես թղթակից և եվրոպական գրասենյակի ղեկավար։ 2011-ին եղել է «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբանը և պրոդյուսերը, իսկ 2012-ին նշանակվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» ծրագրի տնօրեն։ 2016-2018 թվականներին եղել է Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր։ Ներկայումս նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության էթիկայի հանձնաժողովի անդամ է։

  • Արփինե Հովհաննիսյան

    Արփինե Հովհաննիսյանը մասնագիտությամբ իրավաբան է, նախկինում զբաղվել է քաղաքականությամբ։ Տարբեր պաշտոններ է զբաղեցրել, որոնցից առավել կարևորները՝ Արդարադատության նախարար և Ազգային ժողովի փոխնախագահ։ 2019 թվականին դադարեցրել է անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը և զբաղվում է իրավաբանությամբ։ Նա «5-րդ ալիք»-ի էթիկայի հանձնաժողովի անդամ է՝ համաձայնությամբ։

  • Վարդան Ալոյան

    արդան Ալոյանը լրագրող և պրոդյուսեր է։ 1974-1979 թթ. սովորել է Մ. Գորկու անվան Գրականության ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 1981-1989 թթ. թղթակցել է «Կոմունիստ» թերթին, իսկ 1989-2000 թթ. «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցն էր Հայաստանում։ 2000-2004 թթ. եղել է «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր, 2004-2014 թթ.՝ «Սի-Էս Փաբլիշինգ Հաուզ» հրատարակչության տնօրեն։ 2015-2016 թթ. ղեկավարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը և եղել գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար։ 2017-ից՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ, իսկ 2018-ից՝ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի պրոդյուսեր։ Վարդան Ալոյանը նաև «5-րդ ալիք» հեռուստաալիքի էթիկայի հանձնաժողովի անդամ է՝ համաձայնությամբ։

  • Հակոբ Ավետիքյան

    Հակոբ Ավետիքյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1970)։ 1970-1980 թթ. աշխատել է Բեյրութի «Զարթոնք» պաշտոնաթերթում՝ սկզբում որպես թղթակից, իսկ 1980-1990 թթ.՝ որպես գլխավոր խմբագիր։ 1990-ին վերադարձել է Հայաստան և հիմնել «Ազգ» օրաթերթը, որը խմբագրում է մինչ օրս։ Անդամակցում է Լիբանանի լրագրողների միությանը, Հայաստանի ժուռնալիստների միությանը։ «Թեքեյան» մշակութային միության վարչության անդամ է։ «5-րդ ալիք» հեռուստաալիքի էթիկայի հանձնաժողովի անդամ է՝ համաձայնությամբ։

  • Ռուբեն Մելիքյան

    Ռուբեն Մելիքյանը իրավագետ է, դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ է։ Աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում, եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր, այնուհետև նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան։ Հիմնադրել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։ «5-րդ ալիք» հեռուստաալիքի էթիկայի հանձնաժողովի անդամ է՝ համաձայնությամբ։

Վերնագրեր
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են
Մետատվյալներ

«Շարկ» ՍՊ ընկերության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն հնարավոր է գտնել 5tv.am կայքում։ Տարեկան ֆինանսական հաշվետվությունները և ընկերության մասնակցի վերաբերյալ տվյալները առկա են հեռուստաալիքի կայքում։

Տարեկան ֆինանսական հաշվետվությունը կազմվել է հայկական դրամով։ Այն ամերիկյան դոլարի փոխարկելու համար կիրառվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած 2024 թվականի միջին փոխարժեքը՝ 1 ԱՄՆ դոլար = 392.73 դրամ։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Shark LLC profile (Armenian)
    Link File
  • Shark LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Shark LLC CEO (Armenian)
    File
  • Shark LLC owners (Armenian)
    File
  • Shark LLC charter (Armenian)
    File
  • Shark LLC financial report (Armenian)
    Link File
  • MOM request to 5 TV (Armenian)
    File
  • 5 TV response to MOM request (Armenian)
    File
  • 5 TV response to MOM request (Armenian)
    File
  • 5 TV response to MOM request (Armenian)
    File