«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ

Logo of «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ

«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006-ին։ Սակայն ընկերությանը պատկանող 1in.am լրատվական կայքը հիմնադրվել է 2010-ին։ Գործունեության տեսակը՝ գովազդի տարածման հետ կապված ծառայություններ: 


«Սկիզբ մեդիա կենտրոնի» հիմնադիր-սեփականատերը Արման Բաբաջանյանն է։ Մինչ այդ նա հոգեւորական է եղել, հետագայում սկսել է զբաղվել քաղաքականությամբ: Արման Բաբաջանյանը 1989-ին եղել է Արարատյան հայրապետական թեմի Հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետը։ 1990-1993թթ. եղել է նույն միության «Հայորդի» պարբերականի խմբագիրը: 1993-1995թթ. սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգևոր ակադեմիայում: 1995-ին ավարտել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը: 1998թ.՝ Վազգենյան հոգեւոր դպրանոցը և Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը։ 1998-ի նախագահական ընտրություններում Բաբաջանյանը եղել է նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների  համակարգող: 2001-ին ավարտել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: 2003-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատուն էր Լոս Անջելեսում: 2003-ին եղել է նաև Լոս Անջելեսում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրն ու խմբագիրը։ 2004-ին Բաբաջանյանն ավարտել է ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Հաջորդ տարում՝ 2005-ին, Արման Բաբաջանյանն ավարտել է ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի Security Studies (SSP) դպրոցը:  2006-ին նա եղել է  «Ժամանակ Երևան», ապա՝ «Ժամանակ» օրաթերթերի հիմնադիր խմբագիրը: 2006-ին Բաբաջանյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։ 2010-2019թթ. «1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիրն էր: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2019-ի սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։ Հետագայում նա իր գործունեությունը շարունակեց որպես անկախ պատգամավոր։ 2020-ին Բաբաջանյանը հիմնադրել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։ Իսկ 2021-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի հետ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքով»։ 2024-ի օգոստոսին Արման Բաբաջանյանը և մի խումբ այլ արևմտամետ ուժեր ստորագրահավաք սկսեցին Եվրոպական Միությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով։ Բաբաջանյանն իր ելույթներում հաճախ քննադատում է Ռուսաստանի վարած քաղաքականությունը, բողոքի ակցիաներ կազմակերպում։ 2025-ի օգոստոսի 23-ին Գյումրիում բողոքի ակցիա էր իրականացրել՝ ընդդեմ այնտեղ գործող ռուսական 102-րդ ռազմաբազայի։ Ակցիայի ժամանակ Բաբաջանյանը հայտարարել էր, որ Հայաստանում միայն հայ զինվորներ պետք է լինեն, իսկ ռազմաբազան պետք է դուրս բերվի։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սեփականություն

Անհատ սեփականատեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2006
Հիմնադիր
  • Արման Բաբաջանյան

    1in.am-ի հիմնադիր և սեփականատեր Արման Բաբաջանյանը եղել է հոգևորական։ Հետագայում սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ Բաբաջանյանը սովորել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, բարձրագույն կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի,   ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի և Ջորջթաունի համալսարաններում: Արման Բաբաջանյանը Լոս Անջելեսում հիմնել է «Ժամանակ» (2003) թերթը։ Նա եղել է  «Ժամանակ Երևան», ապա՝ «Ժամանակ» օրաթերթերի հիմնադիր խմբագիրը (2006): 2006 թվականին Բաբաջանյանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար: 1in.am-ի հիմնադիր Արման Բաբաջանյանը 2018 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, սակայն 2019 թվականին հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին։ Հետագայում նա շարունակեց իր գործունեությունը որպես  անկախ պատգամավոր։ 2020 թվականին նա հիմնադրել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։ Իսկ 2021-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի հետ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքով»։ 2024-ի օգոստոսին Արման Բաբաջանյանը և մի խումբ այլ արևմտամետ ուժեր ստորագրահավաք սկսեցին Եվրոպական Միության անդամակցության հանրաքվե անցկացնելու պահանջով։ 2025-ի օգոստոսին Գյումրիում բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ այնտեղ գործող ռուսական 102-րդ ռազմաբազայի։

Աշխատակիցներ14
Կոնտակտային տվյալներՄյասնիկյան 1/6
0025 Երևան
Հայաստան
marketing@1in.am
+374 77520467
www.1in.am
Հարկային / նույնականացման համարՍՊԸ 02239094 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Գործադիր խորհուրդ
  • Հասմիկ Մարտիրոսյանն

    Տնօրենը 2019-ից Հասմիկ Մարտիրոսյանն է։ 2018-ի հրապարակումներում Մարտիրոսյանը նշվում է որպես 1in.am-ի մարքեթինգի բաժնի պատասխանատու։ Ընկերության կանոնադրության համաձայն՝ տնօրենը հիմնականում իրականացնում է ընթացիկ գործունեության ղեկավարումը։ Նա իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%-ը։

Վերնագրեր
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Մետատվյալներ

Առցանց լրատվամիջոցի ֆինանսական հաշվետվությունը բացակայում է։ Եկամուտների, գովազդի վերաբերյալ տվյալները հասանելի չեն։ Կայքում նաև նշված չէ, թե ով է խմբագիրը։ 

Լրատվամիջոցը պատասխանել է մեր հարցմանը, սակայն չի տրամադրել տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ նշելով, որ ֆինանսական հաշվետվությունները ներառում են հաշվապահական և հարկային փակ տեղեկատվություն և կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված կարգով և լիազորված մարմիններին։ Այնումանայնիվ, լրատվամիջոցը մանրամասն պատասխանել է մյուս հարցերին՝ տրամադրեով տեղեկություններ կայքի և յութուբյան էջի դիտումների, խմբագրի, տնօրենի կենսագրության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • 1in.am online media: Charter(Armenian)
    File
  • 1in.am online media response to MOM request 1 (Armenian)
    File