«Թերթ էյ էմ» ՍՊԸ

«Թերթ էյ էմ» ՍՊԸ-ին է պատկանում tert.am կայքը։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի՝ ընկերությունը տնտեսական գործունեություն է իրականացնում որպես նորությունների գործակալություն։
Ընկերության հիմնադիրը Սեդա Հարությունյանն է, որը հիմնադրումից մեկ տարի անց դուրս է եկել ընկերությունից։ Նրա մասին տեղեկությունները բաց աղբյուրներում խիստ սահմանափակ են։
«Թերթ էյ էմ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը 2019 թվականից «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ն է։ Թեև 2022 թվականին մեդիա ընկերությունը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին, սակայն դրանից 3 տարի անց էլ պետռեգիստրում նշվում է որպես սեփականատեր։
Հիմնական փաստեր
| Բիզնեսի ձև | Առևտրային / շահույթ հետապնդող |
|---|---|
| Իրավական ձև | ՍՊԸ |
Սեփականություն
| Անհատ սեփականատեր |
|---|
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 2013 |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Կոնտակտային տվյալներ | Չարենցի 1 0025 Երևան Հայաստան editor@tert.am +374 41 76 88 38 www.tert.am |
| Հարկային / նույնականացման համար | ՍՊԸ 00125191 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր |
| Եկամուտ | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Շահույթ | Տվյալները բացակայում են |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | Տվյալները բացակայում են |
| Այլ ազդեցիկ անձինք |
|
|---|
| Վերնագրեր |
| |
|---|---|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
| Մետատվյալներ | «Թերթ էյ էմ» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունը վերջին անգամ tert.am կայքում հրապարակվել է 2021 թվականին (2020 թվականի տարեկան հաշվետվություն)։ Այդ ժամանակ լրատվամիջոցը «Քառյակ Մեդիա»-ի կազմում էր։ Լրատվամիջոցի կայքի «Թերթ.am-ի մասին» բաժնում 9 աշխատակցի մասին տեղեկություն է հասանելի։ Քանի որ պնդել չենք կարող, որ դա «Թերթ էյ էմ» ՍՊԸ-ի բոլոր աշխատակիցների թիվն է, նշել ենք, որ տվյալները բացակայում են։ «Քառյակ մեդիան» 2022 թվականին հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին, սակայն 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ իր կազմում գտնվող «Թերթ էյ էմ» ՍՊԸ-ի և «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ի 100% սեփականատերն է։ Ընդ որում, «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի իրական շահառուների 2025 թվականի հայտարարագրում փոփոխություն է տեղի ունեցել․ Կարեն Բեքարյանը դուրս է եկել ընկերությունից՝ իր 25% մասնաբաժինը փոխանցելով Միհրան Հակոբյանին։ Թեև ՀՀ պետական եկամուտների կոմիտեում նշված է, որ «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն սնանկ ընկերություն է, սնանկության գործը Վճռաբեկ դատարանում է, վճիռ չի կայացվել։ Հարցերի պարզաբանման համար դիմել ենք «Թերթ էյ էմ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Անտինյանին, սակայն պատասխան չենք ստացել։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|





