«Տոսպա» ռադիո ընկերության խմբագրություն ՓԲԸ

Logo of «Տոսպա» ռադիո ընկերության խմբագրություն ՓԲԸ

«Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն «Սպուտնիկ Արմենիա» ծրագրի վերահեռարձակողն է Հայաստանում։ Ծրագիրը հեռարձակվում է Երևանում՝ 106FM հաճախականությամբ։


Իսկ «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի հիմնադիրը Ռուսաստանի Դաշնության նախագահի 09.12.2013-ի թիվ 894 հրամանագրի  3-րդ կետով ստեղծված «Ռոսիա Սեգոդնյան» է՝ Հայաստանում գրանցված «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղի միջոցով (ընկերության անունը՝ «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում ք․Երևան ԱՍ)։ Ռուսական «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի մեջ մտնում են «Րիա նովոստի», «Սպուտնիկ», «Բալթնյուզ» տեղեկատվական գործակալությունները և այլն։ Միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրենը Դմիտրի Կիսելյով է, գլխավոր խմբագիրը՝ Մարգարիտա Սիմոնյանը։


«Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն միայն տեխնիկական  վերահեռարձակումն է ապահովում, իսկ բովանդակության համար պատասխանատու է հայկական մասնաճյուղը։ Ինչ վերաբերում է «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ին, ապա այն ստեղծվել է 2000 թվականին։ Ընկերության տնտեսական գործունեության դասակարգիչը ռադիոծրագրերի կազմումն ու հեռարձակումն է։ ՓԲԸ-ի  կանոնադրության մեջ նշվում է, որ դրա միակ բաժնետերը Վարդան Տողանյանն է, իրական շահառուների հայտարարագրում ևս նրա անունն է նշված որպես իրական շահառու։ Իրական շահառու նա դարձել է 2017 թվականին։ 

Հիմնական փաստեր

Իրավական ձևՓակ բաժնետիրական ընկերություն

Սեփականություն

Անհատ սեփականատեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2000
Հիմնադիր
  • Լիդա Ղազարյան

    Լիդա Ղազարյանի մասին կենսագրական մանրամասներ հանրային դաշտում հասանելի չեն՝ նրա անունից բացի։

Կոնտակտային տվյալներՀյուսիսային պողոտա 1
00001 Երևան
Հայաստան
Տվյալները բացակայում են
Տվյալները բացակայում են
Տվյալները բացակայում են
Հարկային / նույնականացման համարՓԲԸ 02519041 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Գործադիր խորհուրդ
  • Արթուր Պատուրյան

    Արթուր Պատուրյանը 2019 թվականից զբաղեցնում է «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։ Նրա կենսագրության և գործունեության մասին հրապարակային տեղեկությունները սահմանափակ են։

Վերնագրեր
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Մետատվյալներ

«Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ից հրաժարվել են պատասխանել հարցմանը և տրամադրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • "Tospa" radioynkerutyan xmbagrutyun Charter (Armenian)
    Link File
  • Tospa Radioynkerutyan Xmbagrutyun CJSC: Founder (Armenian)
    File