«Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամ

Logo of «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամ

«Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ստեղծվել է 2019 թվականին։ Հիմնադրամը համագործակցում է թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ։ 


ժամանակի ընթացքում տարբեր ընկերություններ են իրականացրել «Ազգ» թերթի լրատվական գործունեությունը։ Մասնավորապես, 2000 թվականին հիմնադրվել է «Ազգ օրաթերթ» ՍՊԸ - ն, որը թերթի մինչև 2018 թվականի համարներում նշվում է որպես լրատվական գործունեություն իրականացնող։


Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Ազգ օրաթերթ» ՍՊԸ - ի վերջին թարմացման համաձայն՝ (2012) ընկերության ամենամեծ բաժնետերը (80%) Արմեն Աբրահամյանն էր՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը, որը երկար տարիներ աշխատել է հարկային համակարգում, եղել է ԱԺ պատգամավոր (2007-2012) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Նրան ամենամեծ մասնաբաժինը տրվել էր, քանի որ Արա Աբրահամյանը ժամանակին ֆինանսավորել էր թերթի հրատարակումը։ 


Հետագայում թերթի լրատվական գործունեությունն իրականացրել է «Թեքեյան փաբլիշինգ» ՍՊԸ - ն, որը հիմնադրվել է 2018 թվականին, իրական շահառուների վերջին հայտարարագիրը հրապարակված է 2022 թվականին, սակայն այժմ գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։ Ներկայում թերթը ֆինանսավորում է «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամը», որն էլ հիմնադրվել է 2019-ին։


Այս փոփոխությունները պայմանավորված են «Ազգ» շաբաթաթերթի ֆինանսական դժվարություններով։ 2014 թվականի հունվարից  թերթը ժամանակավորապես չէր տպագրվում ֆինանսական դժվարությունների պատճառով: Արա Աբրահամյանը դադարեցրել էր ֆինանսավորումը: Փետրվարից «Ազգը» տպագրվում է որպես շաբաթաթերթ։


«Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի շահառուներն են կրթության, գիտության, մշակույթի, արվեստի, սպորտի, սոցիալական գովազդի արտադրության և (կամ) տարածման ոլորտներում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, ուսանողներ և առանց ծնողական խնամքի մնացած, կյանքի ծանր պայմաններում գտնվող երեխաներ։ Հիմնադրամն իրականացնում է «Ազգ» շաբաթաթերթի լրատվական գործունեությունը:


Այն «Թեքեյան մշակութային միության» հետ համագործակցող, բայց առանձին կազմակերպություն է։


«Թեքեյան մշակութային միությունը» հիմնադրվել է 1947 թվականին Բեյրութում, այնուհետև այս կազմակերպությանն առնչվող կենտրոններ ու հիմնադրամներ են ստեղծվել թե՛Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևՈչ առևտրային
Իրավական ձևՈչ առևտրային կազմակերպություն
Բիզնես ոլորտներԿրթություն, գիտություն, մշակույթ, արվեստ, առողջ ապրելակերպ, աջակցություն կյանքի ծանր պայմաններում գտնվող երեխաներին, երիտասարդական նախաձեռնություններ, սոցիալական գովազդի արտադրություն և (կամ) տարածում:

Սեփականություն

Անհատ սեփականատեր
Խումբ / անհատ սեփականատեր
  • Սուրեն Սարգսյան

    Սուրեն Սարգսյանը «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա պատմական գիտությունների պրոֆեսոր է, մի շարք մենագրությունների հեղինակ: Դասավանդել է Երևանի պետական, «Գլաձոր» և Հյուսիսային համալսարաններում: Նրա հոդվածները տպագրվել են «Ազգ» շաբաթաթերթում:
    ?

Լրատվամիջոցներ

Այլ լրատվամիջոցներ

Այլ առցանց լրատվամիջոցներ

azg.am

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2019
Հիմնադիր
  • Հակոբ Ավետիքյան

    Հակոբ Ավետիքյանը «Ազգ» շաբաթաթերթի  գլխավոր խմբագիրն է։ Նա ծնվել է 1945թ. նոյեմբերի 21-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որից հետո վերադարձել է Լիբանան և շուրջ տասը տարի (1980-1990) խմբագրել Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթը՝ «Զարթօնք» օրաթերթը։ 1991թ. -Հակոբ Ավետիքյանը ՌԱԿ-ի կողմից գործուղվել էՀայաստան՝  հիմնադրելու «Ազգ» օրաթերթը, որի գլխավոր խմբագիրն է մինչ օրս։ Հակոբ Ավետիքյանը նաև Լիբանանի և Հայաստանի ժուռնալիստների միությունների անդամ է։

  • Սուրեն Սարգսյան

    Սուրեն Սարգսյանը  «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա պատմական գիտությունների պրոֆեսոր է, մի շարք մենագրությունների հեղինակ: Դասավանդել է Երևանի պետական, «Գլաձոր» և Հյուսիսային համալսարաններում: Նրա հոդվածները տպագրվել են «Ազգ» շաբաթաթերթում:

  • Գայանե Մուրադյան

    Գայանե Մուրադյանը «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հիմնադիրներից է, ինչպես նաև՝ Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» կենտրոնական վարչության գանձապահը: Նա եղել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (1992-2003) և Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» (2003-2011) գլխավոր հաշվապահը:

  • Հարութ Տանիելյան

    Հարութ Տանիելյանը «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հիմնադիրներից է, ինչպես նաև՝ «Մուղեդսի» ՍՊԸ - ի 100% սեփականատերը: Այս ընկերության գործունեության ոլորտն առողջապահությունն ու բնակչության սոցիալական սպասարկումն է:

  • Վահե Դարբինյան

    Վահե Դարբինյանը «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հիմնադիրներից է, Հայաստանում Ռամկավար ազատական կուսակցության առաջին անդամներից: Վահե Դարբինյանը ֆինանսագետի կրթություն է ստացել Երևանում, Լոնդոնում, Վիեննայում, Բազելում և Ստամբուլում: 2020 թվականին նշանակվել է Հայաստանում Էկվադորի պատվավոր հյուպատոս: «Ազգ» շաբաթաթերթի խմբագրությունը նրան համարում է «թերթի երկարամյա բարեկամ»: Նա ներգավված է մանրածախ առևտրի ոլորտում գործող ընկերությունում.

     «Արմ-ի» ՍՊԸ (33% սեփականատեր)

  • Արտակ Անդրեասյան

    Արտակ Անդրեասյանը  «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հիմնադիրներից է: Նա այժմ ներգրավված է մի քանի ընկերություններում, մասնավորապես՝ «Բեյսիք Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ - ում (50% սեփականատեր), «Իսթեյթ ինվսեթմենթ ընդ դիվելոփմենթ» ՍՊԸ -ում  (25% սեփականատեր) և «Մեղրիի տարածաշրջանային զարգացման» բարեգործական հիմնադրամում։

  • Միհրան Մինասյան

    Միհրան Մինասյանը  «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հիմնադիրներից է: Նա ԱՄՆ քաղաքացի է: Միհրան Մինասյանը 1991 թվականից՝ «Ազգի» առաջին համարից առնչություն ունի թերթի հետ։ «Ազգի» 20-ամյակին նվիրված համարում Սուրեն Սարգսյանը գրում է, որ օրաթերթի տեխնիկական խմբի ղեկավարներն էին՝ Բոստոնի ՌԱԿ «Պայքար» հաստատության տնօրեն Միհրան Մինասյանը և ֆիզիկոս Պավել Դալլաքյանը: Նրանց ղեկավարությամբ կատարվեցին թերթի տպագրության տեխնիկական աշխատանքները:

  • Էդմոնդ Ազատյան

    Էդմոնդ Ազատյանը եղել է «Ազգ» թերթի հիմնադրման նախաձեռնողներից մեկը՝ Հակոբ Ավետիքյանի հետ: Նա ամերիկահայ գրող էր, հրապարակախոս և հասարակական գործիչ: 1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ: 1990-ական թվականներին նա հիմնադրամի միջոցով աջակցել է Մատենադարանին:  Հետագա տարիներին ղեկավարել է «Թեքեյան մշակութային միության» Ամերիկայի եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը և ազդեցություն է ունեցել սփյուռքի եւ Հայաստանի մամուլի, մշակութային  կազմակերպությունների աջակցության հարցում: Ազատյանը մահացել է 2023 թվականին: Այդուհանդերձ, Էդմոնդ Ազատյանի անունը մինչև հիմա նշված է պետական ռեգիստրում (2025 թվականի դրությամբ) որպես հիմնադրամի շահառու:

  • Հրաչ Գույումջյան

    Հրաչ Գույումջյանը  «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հիմնադիրներից է՝ Մեծ Բրիտանիայից: Նա Ռամկավար ազատական կուսակցության Գերագույն մարմնի ատենապետ է:

  • Արշավիր Գյոնջյան

    Արշավիր Գյոնջյան (Կանադա) «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հիմնադիրներից է: Նա մեծ դեր է ունեցել Մոնրեալի և Կանադայի մյուս հայ համայնքների կազմավորման և կազմակերպման գործում: Նա եղել է Մոնրեալի «Թեքեյան մշակութային միության» հիմնադիր նախագահը:

  • Գևորգ Մարաշլյան

    Գևորգ Մարաշլյան (ԱՄՆ) «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հիմնադիրներից է: Նա եղել է ԱՄՆ Արեւելյան շրջանի Ռամկավար ազատական կուսակցության կոմիտեի նախագահը,ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության փոխնախագահը, նաև՝ ԱՄՆ-ում հրատարակվող «Միրոր-Սփեքթեյթր» հայկական պարբերականի հրատարակիչը:

  • Armen Saqapetoyan

    Արմեն Սաքապետոյանը «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հիմնադիրներից է: 2016 թվականին նա նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիետի նախագահի տեղակալ: 2018 թվականի իշխանափոխությունից հետո, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նա անցել է ձեռնարկատիրական գործունեության։ 2024 թվականին Հետքի իրականացրած հետաքննության համաձայն՝ 1 մլրդ 60 մլն 114 հազար դրամի չափով արգելանք է դրվել Արմեն Սաքապետոյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքի վրա՝ ապօրինի ծագման հիմքով:

    Արմեն Սաքապետոյանն այժմ ներգրավված է մի քանի ընկերություններում, մասնավորապես «Իմմոբիլիեր» (100% սեփականատեր), «Յերրա» (100% սեփականատեր), «Բեստ Փրոփերթիս» (40% սեփականատեր), «Պարկ Դիվելոփմենթ» (25% սեփականատեր), «Իսթեյթ ինվսեթմենթ ընդ դիվելոփմենթ»  (50% սեփականատեր) ՍՊԸ - ներում և «Մեղրիի տարածաշրջանային զարգացման» բարեգործական հիմնադրամում։

Կոնտակտային տվյալներայաթ-Նովա 21Ա
0001 Երևան
Հայաստան
info@azg.am
+374-98-582-960
www.azg.am
Հարկային / նույնականացման համարՀիմնադրամ 02818274 ՀՀ արդարատատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
Եկամուտ36,513,000 դրամ / 92,972.27 ԱՄՆ դոլար (2024)
Գործադիր խորհուրդ
  • Հակոբ Ավետիքյան

    Հակոբ Ավետիքյանը «Վահան Թեքեյան սոցիալ-մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ավելին տես վերևում։

  • Սուրեն Սարգսյան

    Սուրեն Սարգսյանը  «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա պատմական գիտությունների պրոֆեսոր է, մի շարք մենագրությունների հեղինակ: Դասավանդել է Երևանի պետական, «Գլաձոր» և Հյուսիսային համալսարաններում: Նրա հոդվածները տպագրվել են «Ազգ» շաբաթաթերթում:

Վերնագրեր
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Մետատվյալներ

«Ազգ» շաբաթաթերթի հետ կապված հիմնական դժվարությունն այն էր, որ ժամանակի ընթացքում տարբեր ընկերություններ են իրականացրել թերթի լրատվական գործունեությունը, սակայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այդ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը թարմացված չէ։  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքի տվյալներով այդ ընկերություններն այլևս չեն գործում։
Մասնավորապես, 2000 թվականին հիմնադրվել է «Ազգ օրաթերթ» ՍՊԸ - ն, որը մինչև թերթի 2018 թվականի համարներում նշվում է որպես լրատվական գործունեություն իրականացնող, սակայն պետական ռեգիստրում 2012 թվականից հետո տվյալները թարմացված չեն։

Հետագայում թերթի լրատվական գործունեությունն իրականացրել է «Թեքեյան փաբլիշինգ» ՍՊԸ - ն, որը հիմնադրվել է 2018 թվականին, իրական շահառուների վերջին հայտարարագիրը հրապարակված է 2022 թվականին, սակայն այժմ գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։

Հոգաբարձուների  խորհրդի անդամների՝ Հակոբ Ավետիքյանի և Սուրեն Սարգսյանի մասին կենսագրական տեղեկությունները հասանելի են հանրային աղբյուրներում և նրանց հրատարակած աշխատանքներում: «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել հանրային փաստաթղթերում և ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում տեղադրված կանոնադրությունում:

Թերթի տպաքանակը նշվում է յուրաքանչյուր համարի վրա, բայց առցանց տարբերակի լսարանի մասին տեղեկություններ չկան։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Azg weekly: an article (Armenian)
    Link File
  • Vahan Tekeyan Social Cultural Foundation: Charter
    Link File
  • Harut Tanielyan at Mughdesi LLC
    Link File
  • Artak Andreasyan, Armen Saqapetoyan at Development of Meghri Charitable Foundation
    Link File
  • Artak Andreasyan, Armen Saqapetoyan at Estate Investment and Development LLC
    Link File
  • Armen Saqapetoyan at Yerra LLC
    Link File
  • Armen Saqapetoyan at Immobiler LLC
    Link File
  • Armenia TV CJSC Beneficial ownership declaration (Armenian)
    File
  • Panarm LLC (in 2011 Panarmenian Media Group LLC): Founders (Armenian)
    File
  • A-TV LLV: Owners (Armenian)
    File