Anahit Tarkhanyan

Անահիտ Թարխանյանը «Ռադիո Հայ» ՍՊ ընկերության տնօրենն է և հիմնադիր մասնակիցը, ընկերության 100%-ը պատկանում է նրան։
Նա մասնագիտությամբ ճարտարապետ է։ 1998-99թթ․-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և տպագրության վարչությունում որպես պետի տեղակալ։ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից բացի, Անահիտ Թարխանյանը հիմնադրել է «ՖՄ-105․5» ՍՊ ընկերությունը, որը ստեղծել է «Էֆէմ-105․5» լսողական ծրագիրը։ Այն Հայաստանի առաջին մասնավոր ռադիոկայանն է։
2020 թվականից «ՖՄ-105․5» ՍՊ ընկերության միակ մասնակիցը «Արթուր Թարխանյան կենտրոն» բնապահպանական-քաղաքաշինությանն աջակցող հասարակական կազմակերպությունն է, որի հիմնադիր նախագահը Անահիտ Թարխանյանն է։ Թարխանյանը նաև «Հայկական ռադիոհեռարձակողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահն է։
Նա երկու առեւտրային ընկերություն է հիմնադրել նաև Լեռնային Ղարաբաղում, որոնց վերաբերյալ այժմ Հայաստանում, ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի տվյալների, գրանցում/հաշվառում ճանաչված չէ։
Անահիտ Թարխանյանը 2018 թվականի սեպտեմբերին կայացած Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրվել է քաղաքապետի թեկնածու «Երևանի հանրություն» դաշինքի կողմից։ Սակայն ընտրությանը մասնակցած մոտ 370 հազար ընտրողից դաշինքի օգտին քվեարկել է 2500-ը, ինչը բավարար չի եղել ավագանիում ներկայացվածություն ապահովելու համար։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ լրատվամիջոցներ | Ռադիո
|
|---|---|
| Այլ՝ մեդիայի հետ առնչվող բիզնեսներ | Անդամության վրա հիմնված
|
| affiliated_business_interests | Թանգարանների գործունեություն
|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են | |
|---|---|---|
| Վերնագրեր | ||
| Մետատվյալներ | Անահիտ Թարխանյանի մասին տեղեկատվությունը հասանելի է բաց աղբյուրներում։ Նրա կենսագրությունը կարելի է գտնել Հայաստանի ժուռնալիստների միության կայքում։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |



