Արամ Աբրահամյան

Արամ Աբրահամյանը «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու 100% սեփականատերն է։ Ընկերությունը հիմնադրել է 1999-ին, իսկ 1994-ից «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրն է։
Ծնվել է 1960 թվականի փետրվարի 17-ին, Երևանում։ Մինչև մուտքը լրագրություն 1978-1983 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական բաժնում։ 1983-1986 թվականներին դասավանդել է երգեցողություն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։ 1986-1991 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող և գիտական քարտուղար։
1991-1992 թվականներին եղել է «Ա1+» ստուդիայի գլխավոր խմբագիր, իսկ 1992-1994 թվականներին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար։ Տպագրվել է «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Республика Армения» և այլ պարբերականներում: «Շանթ» հեռուստաընկերությունում 2011-2021թթ. վարել է «Հորիզոն» լրատվական ծրագիրը, աշխատել է որպես քաղաքական մեկնաբան։
2014-2016 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում վարել է «Արտկանոն» հաղորդաշարը։
2021 սեպտեմբերից աշխատում է Factor TV-ում՝ որպես «A-politic» հաղորդաշարի հարցազրուցավար։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ՝ մեդիայի հետ առնչվող բիզնեսներ | Հրատարակչություն
|
|---|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|




