Արամ Մնացականյան

Logo of Արամ Մնացականյան

Արամ Մնացականյանի մասին կենսագրական տվյալները գրեթե բացակայում են։ ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի և Պետական եկամուտների կոմիտեի կայքերի միջոցով պարզ է դառնում նրա ներգրավվածությունը տարբեր ընկերություններում։ Արամ Մնացականյանը «Մերիան գրուպ» ՍՊԸ-ի 100% սեփականատերն է, որը զբաղվում է  դեղերի մեծածախ առևտրով։ Ինչպես նաև՝ կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ոլորտում մասնագիտացած երկու ընկերությունների սեփականատերերի կազմում է, մասնավորապես՝ «Ռուբինյանց 5» ՍՊԸ-ի 50% բաժնետերն է և «Մերարմինվեսթ» ՍՊԸ-ի 100% սեփականատերը։


«Շանթ» ՍՊԸ-ի 48 % բաժնեմասը ևս նրան է պատկանում, սակայն այդ բաժնեմասի վրա կալանք էր դրվել 2020 թվականի հունիսին։ 2025 թվականի ապրիլի 30-ին Արամ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր դասընկեր, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և նրա մտերիմ Լեոնիդ Արևշատյանի հետ նախնական համաձայնությամբ կատարել է փողերի լվացում։ Դատախազության մեղադրանքի համաձայն՝ Լեոնիդ Արևշատյանը արտերկրյա կազմակերպության միջոցով 5 միլիոն դոլարով ձեռք է բերել «Շանթ» ՍՊԸ-ի 48% բաժնեմասը: 2011-ին Մինասյանին և մյուս հանցակիցներին պատկանող կազմակերպությունների միջև ձևական վարկային պայմանագիր է կնքվել, որի միջոցով գումարը փոխանցվել է «Շանթ»-ի հիմնադիրին: Ըստ դատախազության՝ հետագայում Լեոնիդ Արևշատյանը, Միքայել Մինասյանը և Արամ Մնացականյանը ձեռնամուխ են եղել բաժնեմասի հանցավոր ծագումը թաքցնելուն: 2015-ին Արա Մնացականյանը ձևական գործարքի միջոցով 97.6 միլիոն դրամով ձեռք է բերել այդ բաժնեմասը՝օրինական տեսք տալով իրենց գործողություններին:

Մեդիա ընկերություններ / խմբեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Այլ լրատվամիջոցներ

Օնլայն

affiliated_business_interests

դեղերի մեծածախ առևտուր։

  • «Մերիան գրուպ» ՍՊԸ (Իրական շահառու, 100%) 

 

կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ։

  • «Ռուբինյանց 5» ՍՊԸ  (Իրական շահառու, 50%)

  • «Մերարմինվեսթ» ՍՊԸ  (Իրական շահառու, 100%)

 

Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ)
  • Միքայել Մինասյանը
    Միքայել Մինասյան, Արամ Մնացականյանի դասընկերն ու մտերիմը։ Նա եղել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է։