Արման Բաբաջանյան

Logo of Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը 1in.am առցանց լրատվամիջոցի հիմնադիրն ու սեփականատերն է։ Մինչ այդ նա հոգեւորական է եղել, հետագայում սկսել է զբաղվել քաղաքականությամբ: Արման Բաբաջանյանը 1989-ին եղել է Արարատյան հայրապետական թեմի Հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետը։ 1990-1993թթ. եղել է նույն միության «Հայորդի» պարբերականի խմբագիրը: 1993-1995թթ. սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգևոր ակադեմիայում: 1995-ին ավարտել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը: 1998թ.՝ Վազգենյան հոգեւոր դպրանոցը և Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը։ 1998-ի նախագահական ընտրություններում Բաբաջանյանը եղել է նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների  համակարգող: 2001-ին ավարտել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: 2003-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատուն էր Լոս Անջելեսում: 2003-ին եղել է նաև Լոս Անջելեսում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրն ու խմբագիրը։ 2004-ին Բաբաջանյանն ավարտել է ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Հաջորդ տարում՝ 2005-ին, Արման Բաբաջանյանն ավարտել է ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի Security Studies (SSP) դպրոցը:  2006-ին նա եղել է  «Ժամանակ Երևան», ապա՝ «Ժամանակ» օրաթերթերի հիմնադիր խմբագիրը: 2006-ին Բաբաջանյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։ 2010-2019թթ. «1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիրն էր: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2019-ի սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։ Հետագայում նա իր գործունեությունը շարունակեց որպես անկախ պատգամավոր։ 2020-ին Բաբաջանյանը հիմնադրել է «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։ Իսկ 2021-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի հետ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքով»։ 2024-ի օգոստոսին Արման Բաբաջանյանը և մի խումբ այլ արևմտամետ ուժեր ստորագրահավաք սկսեցին Եվրոպական Միությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով։ Բաբաջանյանն իր ելույթներում հաճախ քննադատում է Ռուսաստանի վարած քաղաքականությունը, բողոքի ակցիաներ կազմակերպում։ 2025-ի օգոստոսի 23-ին Գյումրիում բողոքի ակցիա էր իրականացրել՝ ընդդեմ այնտեղ գործող ռուսական 102-րդ ռազմաբազայի։ Ակցիայի ժամանակ Բաբաջանյանը հայտարարել էր, որ Հայաստանում միայն հայ զինվորներ պետք է լինեն, իսկ ռազմաբազան պետք է դուրս բերվի։

Մեդիա ընկերություններ / խմբեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են
Վերնագրեր
Մետատվյալներ

Առցանց լրատվամիջոցի ֆինանսական հաշվետվությունները բացակայում են։ Հասանելի չեն տվյալները եկամուտների, գովազդի վերաբերյալ։ Կայքում նաև նշված չէ, թե ով է խմբագիրը։ 

Լրատվամիջոցը պատասխանել է հարցմանը, սակայն չի տրամադրել տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ նշելով, որ ֆինանսական հաշվետվությունները ներառում են հաշվապահական և հարկային փակ տեղեկատվություն և կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված կարգով և լիազորված մարմիններին։ Այնումանայնիվ, լրատվամիջոցը մանրամասն պատասխանել է մյուս հարցերին՝ տրամադրեով տեղեկություններ կայքի և յութուբյան էջի դիտումների, խմբագրի, տնօրենի կենսագրության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • 1in.am online media: Charter(Armenian)
    File
  • 1in.am online media response to MOM request 1 (Armenian)
    File