Արման Սաղաթելյան

Արման Սաղաթելյանը «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիրներից է։
Ծնվել է 1975 թվականի oգոստոսի 26-ին Երևանում: Քաղաքական գիտությունների թեկնածու է:
Մեդիա ոլորտում գործունեությունը սկսել է 1991 թվականից՝ որպես Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Գործ» հաղորդաշարի համահեղինակ եւ հաղորդավար:
1997-1999թթ. ՀՀ զինված ուժերում ծառայելուց հետո՝ 2000-2010թթ., եղել է Պաշտպանության նախարարության քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի մասնագետ, ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար:
2003-2004թթ. եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, ապա՝ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար:
2010-2011թթ. ՀՀ նախագահի (Սերժ Սարգսյան) աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատել է խորհրդական: Այդ ժամանակ ՊՈԱԿ-ի տնօրենը Արման Սաղաթելյանի հորեղբայրն էր՝ Արա Սաղաթելյանը։ 2011-2013թթ. ղեկավարել է Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի «Տեղեկատվության եւ հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոն»-ը (ամբիոնը):
2011- 2013թթ. եղել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն, 2012-2013թթ.՝ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ:
2013-2015թթ. եղել է ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար: 2015-2016թթ.՝ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն:
2017-ին Ազգային ժողովի 6-րդ գումարման անկուսակցական պատգամավոր է ընտրվել իշխող Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
2019 թվականի հունվարին նախկին պատգամավորներ Միհրան Հակոյանի, Սամվել Ֆարմանյանի և Կարեն Բեքարյանի հետ հիմնադրել է «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն, որի կազմում էին «Թերթ էյ եմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն։ Այս լրատվամիջոցները մինչ այդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապվող «Պանարմենիան» մեդիա հոլդինգի մեջ էին։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ լրատվամիջոցներ | Ռադիո
|
|---|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|




