Արմեն Թավադյան

Logo of Արմեն Թավադյան

Արմեն Թավադյանը կրթություն է ստացել Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում։ 1993-2005 թվականներին ղեկավարել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունը։


Բացի «Շարկ» ՍՊԸ-ից («5-րդ ալիք»), նա մասնակցություն է ունեցել նաև այլ ընկերություններում։ 2018-2021թթ. Թավադյանը 49% մասնակցություն է ունեցել panaroma.am կայքը տնօրինող «Պանորամա էյէմ» ՍՊԸ-ում։ Այդ մասնաբաժինը ձեռք էր բերել Արա Սաղաթելյանից, որին էլ 2021-ին վերադարձրել է մասնաբաժինը։ Արա Սաղաթելյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2009-2017 թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2017-2018թթ.`  ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:


​​Մի շարք լրատվամիջոցների եւ մասնագիտական միավորումների հիմնադիր է:


Արմեն Թավադյանի մյուս ընկերությունները, որոնցում նա մասնակցություն է ունեցել, ժամանակավորապես դադարեցրել են     իրենց գործունեությունը։ Բիզնեսից բացի, Արմեն Թավադյանը հիմնադրել է նաև երկու հասարակական կազմակերպություն, որոնցից մեկի՝ «Հաղթանակ» քաղաքացիա-իրավական ՀԿ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Այդ ՀԿ-ի առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն էր։ Իսկ մյուսը՝ «Միասին» բարեգործական ՀԿ-ն, որը հիմնադրվել է 2021 թվականին, զբաղվում է սոցիալական խնդիրների լուծմամբ կամավորների ներգրավման միջոցով։ 


Արմեն Թավադյանի անունը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց 2019 թվականին։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008 թվականի Մարտի 1-ի գործով: 


2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիները ցույցի էին դուրս եկել։  Ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետեւանքով մահացել էր ութ քաղաքացիական անձ և երկու ոստիկան։ 


Այս դատավարության շրջանակում Արմեն Թավադյանին առանձին մեղադրանք էր առաջադրվել։ Նախաքննական մարմինը նրան ներկայացնում էր որպես Ռոբերտ Քոչարյանի մտերիմ և մեղադրում արդարադատությանը խոչընդոտելու փորձի մեջ։ Մասնավորապես, նա մեղադրվում էր մարդկանց գումարով շահագրգռելու եւ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի սուտ ցուցմունքներ տալուն դրդելու մեջ։ Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով 2022 թ. դատարանի որոշմամբ Արմեն Թավադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։


Արմեն Թավադյանը մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում դատարանի դիմաց նրա աջակիցների կազմակերպած բողոքի ակցիաներին։ Ակցիաներից մեկի ընթացքում ընդդեմ Քոչարյանի ցույց անող ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա շիշ շպրտելու համար Արմեն Թավադյանն էր մեղադրվում։ Վերջինս հերքել էր մեղադրանքները։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք շահերի բախում չի տեսնում նրանում, որ «5-րդ ալիք»-ի սեփականատերն ակտիվորեն մասնակցում է ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ցույցերին, Արմեն  Թավադյանը պատասխանել է, որ չի խառնվում «5-րդ ալիք»-ի ներքին գործերին։ [...] Ես ընդամենը սեփականատեր եմ: Մասնագիտական գործերին ես չեմ խառնվում»։

Լրատվամիջոցներ

Փաստեր

Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ)
  • Ռոբերտ Քոչարյան
    Ռոբերտ Քոչարյանը հայ քաղաքական գործիչ է։ 1988 թ. փետրվարից եղել է արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից: 1994-1997թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ: 1997 թ. մարտի 20-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 1998-ի փետրվարի 3-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել` Արցախի հարցի կարգավորման շուրջ իշխանության ներսում առաջացած հակասությունների պատճառով։ Նրա հետ անհամաձայնություն ունեին վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ 1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է ՀՀ նախագահ։ 2003 թ. մարտի 5-ին վերընտրվել է եւ պաշտոնավարել մինչ 2008թ.: Եվրոպական դիտորդական առաքելությունների գնահատմամբ՝ նշված երկու ընտրություններն էլ անցել են ընտրակեղծիքներով, գնահատվել ոչ արդար եւ թափանցիկ։ Նրա պաշտոնավարման ավարտն ասոցացվում է Մարտի 1-ի ողբերգական իրադարձության հետ։ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր իշխանությունը փոխանցել վարչապետ Սերժ Սարգսյանին։ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանը հավաքել էր ձայների 52.82%-ը, իսկ նրա մրցակից, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 21.5%։ Տեր-Պետրոսյանը եւ նրա համակիրները, չհաշտվելով արդյունքների հետ, դրանք վիճարկեցին Սահմանադրական դատարանում՝ միաժամանակ հանրահավաքներ, նստացույցեր անելով։Սակայն դեռեւս նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի 1-ին հրամայեց բռնի ուժով ցրել ցուցարարներին։ Ոստիկանության, զինված ուժերի եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվեց 10 մարդ՝ 8 ցուցարար եւ ոստիկանության 2 աշխատակից։ ՀՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը 2009-2021 թվականներին եղել է ռուսական «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ։ 2018-ի իշխանափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Մարտի 1-ի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործերով, որոնք ընթացքի մեջ են։ 2021-ին նա վերադարձավ քաղաքականություն եւ մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ դառնալով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցը։ Նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքն անցավ խորհրդարան՝ ձեւավորելով 28 պատգամավորից բաղկացած «Հայաստան» խմբակցությունը։ Նա հայտարարել է, որ մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանը պրոռուսական կողմնորոշում ունի, կարծում է, որ Հայաստանը ներկայում ի վիճակի չէ տարածաշրջանում ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, ուստի պետք է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Վերնագրեր
Մետատվյալներ

Արմեն Թավադյանի մասին բաց աբյուրներում հեշտությամբ կարելի է տեղեկատվություն գտնել, նա մի քանի անգամ հայտնվել է լրագրողների ուշադրության կենտրոնում: Նրա բիզնես գործունեության մասին տվյալները հեշտությամբ կարելի է գտնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, բացի դրանից, նրա բզինեսների մասին տեղեկատվություն կա նաև մամուլի հրապարակումներում։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Shark LLC profile (Armenian)
    Link File
  • Shark LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Shark LLC CEO (Armenian)
    File
  • Shark LLC owners (Armenian)
    File
  • Shark LLC charter (Armenian)
    File
  • Shark LLC financial report (Armenian)
    Link File
  • MOM request to 5 TV (Armenian)
    File
  • 5 TV response to MOM request (Armenian)
    File
  • 5 TV response to MOM request (Armenian)
    File
  • 5 TV response to MOM request (Armenian)
    File