Աստղիկ Սարգսյան

Աստղիկ Սարգսյանը «Նոր Հայաստան» հեռուստաընկերության հիմնադիրն է և ընկերության բաժնետոմսերի 50%-ի սեփականատերը, մյուս 50%-ը պատկանում է Ռոբերտ Օղլախչյանին։ Աստղիկ Սարգսյանը նաև 50% բաժնետեր է 2000 թվականին հիմնադրված «Մո Թի Վի Մեդիա Հոլդինգ» ՓԲԸ-ում, որին պատկանում է «Նոր Հայաստանի» հեռարձակման լիցենզիան։
Աստղիկ Սարգսյանը հայտնի հեռուստահաղորդավար և «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր խմբագիր Արտեմ Սարգսյանի դուստրն է, Բագրատ Սարգսյանի քույրը։ Բագրատ Սարգսյանը մի քանի լրատվամիջոց է հիմնել Հայաստանում, ներառյալ՝ «Արմենիա» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունները։ 2008 թվականին հիմնել է ԱՄՆ-ի ամենամեծ հայկական հեռուստաալիքը՝ հիմնել է USArmenia TV-ն։
Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ Բագրատ Սարգսյանի քույրը՝ Աստղիկ Սարգսյանը, 2010-2013 թթ. բաժնետեր է եղել «Է.Վ.» հեռուստաընկերությունում, որի մյուս բաժնետերը Վիրջինյան կղզիներում գրանցված «Բենեթ գրուպ ինք» ընկերությունն էր։ Երևանի մամուլի ակումբի 2010 թվականի զեկույցի համաձայն՝ «Բենեթ գրուպ ինք»-ը պատկանում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին և «Քոմեդի քլաբ փրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին։
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ լրատվամիջոցներ | Հեռուստատեսություն
Ստրիմինգային ծառայություն
|
|---|---|
| Այլ՝ մեդիայի հետ առնչվող բիզնեսներ | Գովազդի տարածում՝
|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
|---|---|---|
| Վերնագրեր | ||
| Մետատվյալներ | Կենսագրական տվյալները գրեթե բացակայում են։ Ընկերությունը չի պատասխանել մեր գրավոր հարցմանը։
| |
| Աղբյուրներ | ||
| Փաստաթղթեր (PDF) |


