Գալաջյան ընտանիք

Logo of Գալաջյան ընտանիք

Ըստ 2025 թվականի փետրվարի ԻՇ հայտարարագրի, «Իրավունք մեդիա» ՍՊԸ - ի 24% - ը պատկանում է Հովհաննես Գալաջյանին, որը, սակայն, մահացել է 2024 թվականի հունվարին։ 2024 թվականի դեկտեմբերին «Իրավունք մեդիա» ՍՊԸ - ն փոփոխություն է կատարել կանոնադրության մեջ՝ հեռացրել է Հովհաննես Գալաջյանի անունը և ավելացրել Արման Գալաջյանի (6% ) և Նվարդ Գրիգորյանի (18%) անունները։ Ըստ պետական ռեգիստրի՝ նրանք երեքն էլ գրանցված են եղել նույն հասցեում։ 


Հովհաննես Գալաջյանը եղել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրը և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության անդամ։


Արման Գալաջյանի և Նվարդ Գրիգորյանի մասին այլ տեղեկություններ հասանելի չեն։

Մեդիա ընկերություններ / խմբեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ)
  • Հովհաննես Գալաջյան
    Հովհաննես Գալաջյանը (1963 - 2024) եղել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրը 1989 թվականից։ Որոշ ընդհատումներով նա շարունակել է այդ աշխատանքը մինչև մահը՝ 2024 թվականը։ 1988 թվականից «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության անդամ է եղել։ 1992 թվականին դարձել է ՀՀԿ պաշտոնաթերթ «Հանրապետական» թերթի քաղաքական բաժնի վարիչ։ 1999 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի համամասնական ցուցակով, սակայն չի ընտրվել։ Թեև 2024 թվականին նա մահացել է, 2025 թվականին հրապարակված իրական շահառուների հայտարարագրում նա ներկայացված է որպես «Իրավունք մեդիա» ՍՊԸ -ի 24% բաժնեմասի իրական շահառու։
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Վերնագրեր
Մետատվյալներ

Սեփականատիրության կառուցվածքը շփոթեցնող է։ Ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի 2025 թվականի հունվարի հրապարակման, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի սեփականատերերն են Զարուհի Հայկի Բաբուխանյանը (33%), Լևոն Գեղամի Գրիգորյանը (24%), Հայկ Բաբուխանյանը (19%), Նվարդ Գրիգորյանը (18%) և Արման Հովհաննեսի Գալաջյանը (6%): Սակայն 20.02.2025-ի Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում լրատվամիջոցի սեփականատերերի բաշխումը նշված է հետևյալ կերպ՝ Հայկ Բաբուխանյան (52%), Գեղամ Գրիգորյան (24%) և Հովաննես Գալաջյան (24%): Հովհաննես Գալաջյանը մահացել է 2024-ի հունվարին, սակայն 2025-ի ԻՇ հայտարարագրում նրա անունը կրկին նշված է։

Բախուխանյան Հայկի 19 տոկոսը եւ նրա դստեր՝ Բաբուխանյան Զարուհու 33 տոկոսը միասին կազմում է 52 տոկոս, սրանից հետեւություն անելով՝ մենք ստեղծել ենք Բաբուխանյան ընտանիքի պրոֆիլը։

Արման Գալաջյանը (հայրանունը՝ Հովհաննես), Նվարդ Գրիգորյանը և Հովհաննես Գալաջյանը, ըստ Պետական ռեգիստրի, գրանցված են եղել նույն հասցեում։ Նրանց 18 + 6 տոկոսը կազմում է 24 տոկոս։ Ըստ այդմ՝ ստեղծել ենք Գալաջյանների պրոֆիլը։ Արման Գալաջյանի և Նվարդ Գրիգորյանի վերաբերյալ այլ տեղեկություն հասանելի չէ։

Բացի այդ, գործում  է «Իրավունք թերթ» ՍՊԸ - ն, որի 50 տոկոս բաժնետեր Իլոնա Ազարյանը «Իրավունք թերթ» - ի լրագրող է, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում է Արմեն Գևորգյանին, որը կայքում նշված է որպես թերթի թողարկող։ Կենսագրական այլ մանրամասներ հրապարակված չեն։

iravunk.com կայքի որոշ բաժիններ լրացված չեն։

Ֆինանսական հաշվետվությունը, աշխատողների թիվը, շուկայի և լսարանի մասնաբաժինը բացակայում է։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Iravunk Media LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Zaruhi Babukhanyan at Union of Regional Science-Educational Centers
    Link File
  • Iravunk tert LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Iravunk Media LLC charter (Armenian)
    Link File
  • Hayk Babukhanyan at Business Z-PR (Armenian)
    Link File
  • Hayk Babukhanyan at The Constitutional Rights Union
    Link File
  • Iravunk Media LLC Charter updated (Armenian)
    Link File