Գեղամ Գրիգորյան

Logo of Գեղամ Գրիգորյան

Գեղամ Գրիգորյանը «Իրավունք Մեդիա» և «Իրավունք Թերթ» ՍՊԸ-ների տնօրենն է։ Նա նաեւ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի 24% բաժնետերն է, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության անդամ։


Գրիգորյանը կապված է եղել «Իրավունք» թերթի հետ առնվազն 2007 թվականից, երբ զբաղեցնում էր տնօրենի պաշտոնը։ «Սահմանադրական իրավունք միություն»-ում ծագած ներկուսակցական վեճի հետեւանքով «Իրավունք» թերթի հրատարակության դադարումից հետո Գեղամ Գրիգորյանը գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի հետ հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով վերականգնել իրեն պաշտոնում։ Դատարանը 2007 թվականի նոյեմբերի 20-ին որոշում էր կայացրել նրա օգտին։ Երբ «Իրավունքը» վերսկսեց հրատարակումը 2008 թվականի հունիսի 3-ին, Գրիգորյանը վերադարձավ որպես տնօրեն։


Սեփականության փաստաթղթերում անհամապատասխանություն կա՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի կանոնադրության 2024 թվականի դեկտեմբերյան փոփոխության համաձայն՝ ընկերության 24%-ը պատկանում է Լևոն Գրիգորյանին (հայրանունը՝ Գեղամի)։ Սակայն 2025 թվականի իրական շահառուների հայտարարագրում Լևոն Գրիգորյանի անունը բացակայում է, և սեփականության 24% փաթեթը վերագրվում է Գեղամ Գրիգորյանին։  «Իրավունք» թերթում և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունում գործունեությունից բացի, Գրիգորյանի մասին կենսագրական այլ տեղեկություններ հանրությանը հայտնի չեն։


Հասկանալի չէ, թե ինչու է երկու տարբեր անուն նշված սեփականության կառուցվածքում։

Մեդիա ընկերություններ / խմբեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Այլ՝ մեդիայի հետ առնչվող բիզնեսներ

Թերթերի հրատարակություն  

  • «Իրավունք թերթ» ՍՊԸ  (Գեղամ Գրիգորյան, տնօրեն)

 

Հրատարակչական այլ գործունեություն

  • «Իրավունք մեդիա» ՍՊԸ  (Գեղամ Գրիգորյան, տնօրեն)

Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ)
  • Լևոն Գրիգորյան
    Սեփականության փաստաթղթերում անհամապատասխանություն կա՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի կանոնադրության 2024 թվականի դեկտեմբերյան փոփոխության համաձայն՝ ընկերության 24%-ը պատկանում է Լևոն Գրիգորյանին (հայրանուն՝ Գեղամի)։ Սակայն 2025 թվականի իրական շահառուների հայտարարագրում Լևոն Գրիգորյանի անունը բացակայում է, և 24% փաթեթը վերագրվում է Գեղամ Գրիգորյանին։ Լևոն Գրիգորյանի մասին կենսագրական այլ տեղեկություններ հանրությանը հայտնի չեն։ Գեղամ և Լևոն Գրիգորյանների կապը բացահայտ չէ, գուցե Լևոն Գրիգրորյանը Գեղամ Գրիգորյանի որդին է:
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Վերնագրեր
Մետատվյալներ

Սեփականության փաստաթղթերում անհամապատասխանություն կա՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի կանոնադրության 2024 թվականի դեկտեմբերյան փոփոխության համաձայն՝ ընկերության 24%-ը պատկանում է Լևոն Գրիգորյանին (հայրանունը՝ Գեղամի)։ Սակայն 2025 թվականի իրական շահառուների հայտարարագրում Լևոն Գրիգորյանի անունը բացակայում է, և սեփականության 24% փաթեթը վերագրվում է Գեղամ Գրիգորյանին։  Լևոն  Գրիգորյանի մասին կենսագրական այլ տեղեկություններ հայտնի չեն։

Պարզ չէ, թե ինչու է երկու տարբեր անուն նշված այս փաստաթղթերում։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Iravunk Media LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Zaruhi Babukhanyan at Union of Regional Science-Educational Centers
    Link File
  • Iravunk tert LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Iravunk Media LLC charter (Armenian)
    Link File
  • Hayk Babukhanyan at Business Z-PR (Armenian)
    Link File
  • Hayk Babukhanyan at The Constitutional Rights Union
    Link File
  • Iravunk Media LLC Charter updated (Armenian)
    Link File