Գևորգ Նալբանդյան

Գևորգ Նալբանդյանը «Ռադիո Վան» ընկերության ամենամեծ բաժնետերն է։ Նա ղեկավարում է ռադիոկայանը անուղղակիորեն՝ որպես «ՋԻԷՆ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր։ Նա բազմաբնույթ բիզնեսների սեփականատեր է՝ սննդի արդունաբերությունից մինչև կահույքի արտադրություն, առևտուր, այժմ նաև՝ ավիացիա։
Գևորգ Նալբանդյանը հայազգի մուլտիմիլիոնատեր գործարար է, որը երիտասարդ տարիքում տեղափոխվել է Շվեդիա և հիմնադրել Swedish Smokeless Solutions ընկերությունը (նախկինում՝ GN Tobacco), որը զբաղվում է սնյուս (snus - շվեդական ծխախոտի արտադրանք) արտադրությամբ և արտահանմամբ:
Նալբանդյանը Շվեդիայի եւ Հայաստանի քաղաքացի է:
Ըստ շվեդական մամուլում հրապարակված մի հետաքննության՝ Շվեդիայում ստանալով մոտ 500 միլիոն կրոնի եկամուտ՝ նա վճարել է միայն 15% հարկ՝ Հայաստանի հետ երկակի հարկման համաձայնագրի միջոցով: Շվեդական հարկային ծառայությունը տուգանել է նրան, իսկ Swedbank-ը արգելափակել է Նալբանդյանի բոլոր հաշիվները կասկածելի փոխանցումների պատճառով՝ մեկ տասնյակ միլիոններ Ռուսաստան, Հայաստան, ինչպես նաև 40 միլիոն կրոն Շվեյցարիա իր անձնական հաշվին։
2021 թվականի փետրվարին Գևորգ Նալբանդյանը դարձել է «Hayways» ավիաընկերության մասնակից (50%), իսկ 2025 թվականի մայիսին՝ 100% սեփականատեր:
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| affiliated_business_interests | Սննդամթերքի արտադրություն
Մշակող արդունաբերություն
Այլ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում
Օդային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումներ
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն
Ճարտարապետության բնագավառում այլ գործունեություն
Տեղեկատվություն և կապ
|
|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
|---|---|---|
| Վերնագրեր | ||
| Մետատվյալներ | Biographical information about Gevorg Nalbandyan is limited in public sources. Information about his activities has become partially accessible through investigative journalism and regulatory proceedings. | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|


