Հակոբ Ավետիքյան

Հակոբ Ավետիքյանը «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է։ Նա ծնվել է 1945թ. նոյեմբերի 21-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որից հետո վերադարձել է Լիբանան և շուրջ տասը տարի (1980-1990) խմբագրել Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթը՝ «Զարթօնք» օրաթերթը։ 1991թ. -Հակոբ Ավետիքյանը ՌԱԿ-ի կողմից գործուղվել էՀայաստան՝ հիմնադրելու «Ազգ» օրաթերթը, որի գլխավոր խմբագիրն է մինչ օրս։ Հակոբ Ավետիքյանը նաև Լիբանանի և Հայաստանի ժուռնալիստների միությունների անդամ է։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ՝ մեդիայի հետ առնչվող բիզնեսներ | Կուսակցություն
|
|---|
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են | |
|---|---|---|
| Վերնագրեր |
| |
| Մետատվյալներ | «Ազգ» շաբաթաթերթի հետ կապված հիմնական դժվարությունն այն էր, որ ժամանակի ընթացքում տարբեր ընկերություններ են իրականացրել թերթի լրատվական գործունեությունը, սակայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այդ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը թարմացված չէ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքի տվյալներով այդ ընկերություններն այլևս չեն գործում։ Հետագայում թերթի լրատվական գործունեությունն իրականացրել է «Թեքեյան փաբլիշինգ» ՍՊԸ - ն, որը հիմնադրվել է 2018 թվականին, իրական շահառուների վերջին հայտարարագիրը հրապարակված է 2022 թվականին, սակայն այժմ գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։ Այժմ թերթը ֆինանսավորում է «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամը», որն էլ հիմնադրվել է 2019-ին։ Հոգաբարձուների խորհրդի անդամների՝ Հակոբ Ավետիքյանի և Սուրեն Սարգսյանի մասին կենսագրական տեղեկությունները հասանելի են հանրային աղբյուրներում և նրանց հրատարակած աշխատանքներում: «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել հանրային փաստաթղթերում և ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում տեղադրված կանոնադրությունում: Թերթի տպաքանակը նշվում է յուրաքանչյուր համարի վրա, բայց առցանց տարբերակի լսարանի մասին տեղեկություններ չկան։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |



