Հասմիկ Դանիելյան

Հասմիկ Դանիելյանը 2020 թվականին հիմնադրել է «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն և մինչև 2021 թվականի մայիսի 11-ը եղել է ընկերության միակ փայատերը։ Այդ օրը ընկերության 51%-ը սեփականատերը է դարձել Արմեն Ղալեչյանը,Հասմիկ Դանիելյանին է մնացել 49%-ը։ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Արմեն Ղալեչյանն իր փայը ամբողջությամբ փոխանցել է Հասմիկ Դանիելյանին։ Հարկ է նշել, որ 2018-ից մինչև 2023 թվականը Արմեն Ղալեչյանը Երևանի ավագանու անդամ էր իշխող «Իմ քայլը» դաշինքից։
2021 թվականի ապրիլի 1-ին Հասմիկ Դանիելյանը հիմնադրել է «Մեր Լուրեր» ՍՊԸ-ն, որտեղ նույնպես 100% փայատեր է։ Ընկերությունը գրանցված է «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ի հետ նույն հասցեում։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ «Մեր Լուրեր» ՍՊԸ-ի գործունեության տեսակը գովազդի տարածումն է, սակայն ընկերության գործունեության վերաբերյալ այլ տեղեկություններ հասանելի չեն, և ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը։
2022 թվականի դեկտեմբերի 23-ից Հասմիկ Դանիելյանը նաև «Նատուրալ Պրոդուկտս» ՍՊԸ-ի 100% փայատերն է։ ՊԵԿ-ի տվյալներով՝ այս ընկերությունը զբաղվում է կորիզավոր պտուղների աճեցմամբ։
Բացի այդ, 2020 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2024 թվականի հուլիսի 10-ը Դանիելյանը եղել է «Վիլեն Շատվորյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար։ Այս հիմնադրամը, ըստ իրական շահառուի հայտարարագրի, փաստացի վերահսկում է ուկրաինահայ Վիլեն Շատվորյանը։ Նա Ուկրաինայում քաղաքական պաշտոններ է զբաղեցրե, այդ թվում՝ Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն Ռադայում՝ որպես ազգային պատգամավոր։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| affiliated_business_interests | Կորիզավոր պտուղների աճեցում
|
|---|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
|---|---|---|
| Վերնագրեր | ||
| Մետատվյալներ | Հասմիկ Դանիելյանի վերաբերյալ Freenews.am կայքում մեզ չհաջողվեց տեղեկատվություն գտնել։ Բաց աղբյուրներում Հասմիկ Դանիելյանի վերաբերյալ տեղեկատվությունները աղքատիկ են։ Մենք նամակ էինք ուղարկել լրատվամիջոցին, որպեսի մեզ տրամադրեն Հասմիկ Դանիելյանի վերաբերյալ կենսագրական տվյալներ, որին ի պատասխան՝ լրատվամիջոցից հայտնել էին, որ նա երկրում չէ, այդ իսկ պատճառով չեն կարող պատասխանել մեր հարցերին։ | |
| Աղբյուրներ | ||
| Փաստաթղթեր (PDF) |
|



