Հայկ Գևորգյան

Հայկ Գևորգյանը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում 20% մասնակցություն է ձեռք բերել 2002 թվականի սեպտեմբերին, երբ հիմնադիրներից երկուսը իրենց 10-ական տոկոս փայը փոխանցել են Գևորգյանին։ Նա մինչ օրս ընկերության մասնակիցներից է։
Հայկ Գևորգյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1994 թվականին «Լրագիր» օրաթերթում, որին թղթակցել է մինչև 1996 թվականը։ 1996-1998 թվականներին զբաղվել է մասնավոր ձեռներեցությամբ։
1998 թվականից մինչև 2018 թվականը «Հայկական ժամանակ»-ում աշխատել է որպես թղթակից, լուսանկարիչ և տնտեսական մեկնաբան։ 2013-2019 թվականներին եղել է նաեւ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն։ 2018 թվականին Հայկ Գևորգյանը մուտք է գործել քաղաքականություն։ Նույն թվականի դեկտեմբերի 9-ին նա Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
Հայկ Գեւորգյանը սերտ կապեր ունի Փաշինյանի մերձավորների և ընտանիքի հետ։ Բացի այն, որ երկար տարիներ աշխատել է «Հայկական ժամանակ» թերթում և մասնակցություն ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, նաև «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ի հիմնադիրներից է։ Այդ ընկերության մյուս հիմնադիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը։ 2014 թվականի մայիսին Աննա Հակոբյանը «Նիկան հրատարակչություն»-ում իրեն պատկանող 80%-ը փոխանցել է իր մայրիկին՝ Կիմա Մկրտչյանին, իսկ Հայկ Գևորգյանը պահպանել է իր 20%-ը։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ՝ մեդիայի հետ առնչվող բիզնեսներ | Հրատարակչություն
|
|---|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են | |
|---|---|---|
| Վերնագրեր | ||
| Մետատվյալներ | Հայկ Գևորգյանի կենսագրական տվյալները հասանելի են բաց աղբյուրներում, իսկ նրա բիզնես գործունեության մասին տվյալները հասանելի են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|



