Կիմա Մկրտչյան

Կիմա Մկրտչյանը «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության 70% փայատեր է դարձել 2014 թվականին, երբ նրա դուստրը՝ Աննա Հակոբյանը, իրեն պատկանող 70%-ը փոխանցել է մորը։ Աննա Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է։
Մոր և դստեր միջև կայացած գործարքը դատական վեճի առարկա է դարձել։ Ընկերության մասնակիցներից Պետրոս Մակեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Դարեսկիզբ» ընկերության՝ կանոնադրությունում կատարված փոփոխության առնչությամբ։ 2014 թվականի հունվարի 20-ին ընկերության մասնակիցների արտահերթ ժողով է հրավիրվել, և կանոնդրության մեջ փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ Աննա Հակոբյանն իր 70% փայը նվիրել է Կիմա Մկրտչյանին։ Դատական հայցում նշված է, որ Պետրոս Մակեյանը չի մասնակցել այդ ժողովին և միայն 2021 թվականի սեպտեմբերին է տեղեկացել այդ փոփոխության մասին։ Նա այս առիթով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, 2022-ի օգոստոսին Քնչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քաղաքացիական դատարանում քննվող գործը ժամանակավորապես դադարեցվել է այն հիմքով, որ այս գործին վերաբերող քրեական վարույթ է նախաձեռնվել։ 2025 թվականի հունիսին պարզվել է, որ քրեական վարույթը կարճվել է և դատարանը որոշել է քաղաքացիական գործի վարույթը վերսկսել, քանի որ վերացել է դրա կասեցումն առաջացրած հանգամանքը: Մինչ 2025-ի հոկտեմբերը մի քանի նիստ է կայացել։
Կիմա Մկրտչյանը լրագրողների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն պատճառով, որ իր հայտարարագրում չէր նշել առևտրային ընկերություններում մասնակցության մասին։ «Հետք» առցանց լրատվամիջոցը գրել է, որ նա հայտարարատու անձ է, քանի որ նրա որդին՝ Հրաչյա Հակոբյանը, Ազգային ժողովի պատգամավոր է։ Ըստ «Հետքի»՝ Կիմա Մկրտչյանը 2019 և 2020 թվականի հայտարարագրերում ոչինչ չի գրել առևտրային ընկերություններում իր մասնակցության մասին։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ լրատվամիջոցներ | Հրատարակչություն
|
|---|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
|---|---|---|
| Վերնագրեր | ||
| Մետատվյալներ | Կիմա Մկրտչյանի մասին սուղ տեղեկություններ կան բաց աղբյուրներում։ Տեղեկատվությունը հիմնականում ստացել ենք պետական ռեգիստրներից և լրավամիջոցների հրապարակումներից։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|



