Միհրան Մինասյան

Միհրան Մինասյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Ըստ 2025 թվականի հայտարարագրի՝ հիմնադրամի իրական շահառուներն են հիմնադիր Վարդան Օսկանյանը և Միհրան Մինասյանը։
Որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Մինասյանը պատասխանատու է խորհրդի նիստերը նախագահելու, պատշաճ կառավարումն ապահովելու և խորհրդի ու գործադիր ղեկավարության միջև արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։
Միհրան Մինասյանը նաև 2019 թվականին հիմնադրված «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամի հիմնադիրներից է: Իսկ ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան մշակութային միության կայքում նա նշված է որպես Կենտրոնական վարչության անդամ։ Միհրան Մինասյանն ԱՄՆ քաղաքացի է: 1991 թվականից՝ «Ազգի» առաջին համարից առնչություն ունի թերթի հետ։ «Ազգի» 20-ամյակին նվիրված համարում Սուրեն Սարգսյանը գրում է, որ օրաթերթի տեխնիկական խմբի ղեկավարներն էին՝ Բոստոնի ՌԱԿ «Պայքար» հաստատության տնօրեն Միհրան Մինասյանը և ֆիզիկոս Պավել Դալլաքյանը: Նրանց ղեկավարությամբ կատարվեցին թերթի տպագրության տեխնիկական աշխատանքները:
Մինասյանը հարկային գծով գործընկեր (Enrolled Agent) է BayState Accounting & Taxes, Inc-ում։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ լրատվամիջոցներ | Օնլայն
Տպագիր
|
|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
|---|---|---|
| Մետատվյալներ | Միհրան Մինասյանի գործունեության վերաբերյալ տեղեկությունները հասանելի են, սակայն ամբողջական տեղեկատվությունը տեղադրված չէ որևէ կայքում։ Պետական ռեգիստրի, մամուլի տարբեր տարիների հրապարկումների, սոցիալական ցանցերի միջոցով միայն հնարավոր է նույնականացնել նրա անձը և առնչությունը երկու հիմնադրամների և լրատվամիջոցների հետ։ Նրա գործունեության վերաբերյալ որոշ տեղեկություններ տրամադրել է «ՍիվիլՆեթը»։ LinkedIn հարթակի անձնական էջի լուսանկարով նույնականացրել ենք և գտել կապերը ինչպես «Սիվիլիթաս» հիմնադրամի, այնպես էլ «Վահան Թեքեյան» մշակութային միության ու «Ազգ» օրաթերթի հիմնադրման հետ։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված է, որ Մինասյանը ԱՄՆ քաղաքացի է։ BayState Accounting & Taxes, Inc.-ում նրա գործունեության մասին տեղեկությունը ստացվել է ՍիիլՆեթից նրա LinkedIn էջից։ | |
| Աղբյուրներ | ||
| Փաստաթղթեր (PDF) |




