Պետրոս Մակեյան

Պետրոս Մակեյանը «Դարեսկզիբ» ՍՊ ընկերության հիմնադիրներից է և մինչև օրս պահպանում է իր 10% մասնակցությունը ընկերությունում։
Պետրոս Մակեյանն ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկոսի որակավորում, իսկ ավելի ուշ՝ Իրկուտսկի ժողտնտեսության ինստիտուտը՝ որպես տնտեսագետ։
Մակեյանը մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը։ Եղել է Արթիկի շրջխորհրդի պատգամավոր, ապա՝ նույն շրջխորհրդի գործկոմի նախագահ՝ աշխատելով մինչև շրջանների լուծարումը։ Հետագայում եղել է ԱԺ պատգամավոր, ընտրվել է ՀՀՇ կուսակցության վարչության անդամ։ 1996-97 թվականներին Շիրակի փոխմարզպետն էր։ Ունենալով տարաձայնություններ իշխանության վերնախավի հետ՝ Մակեյանը ձևավորում է «Հայրենիք» պատգամավորական խումբը և իրեն հայտարարում ընդդիմություն։ Այս քայլից անմիջապես հետո նրան ազատում են փոխմարզպետի պաշտոնից։
«Հայրենիք» խումբը նախաձեռնում և հիմնադրում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, որի փոխնախագահ է ընտրվում Մակեյանը, իսկ 2000 թվականից՝ նախագահ։ Ներկայում կուսակցությունը վերանվանվել է «Հաղթանակ» և 2023-ից դրա նախագահը Վիկտոր Մնացականյանն է։
2006 թվականին Պետրոս Մակեյանը հիմնադրել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը։ «Իմպիչմենթ» դաշինքով մասնակցել է ԱԺ ընտրություններին։ 2008 թվականի նախագահական ընտրություններին նա աջակցել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ 2012 թվականին մասնակցել է ԱԺ ընտրություններին ՀԱԿ դաշինքով։ 2017 թվականին նա մի խումբ գործիչների հետ նախաձեռնել եւ համակարգել է «Հանուն Հայաստանի պետության ճակատը»՝ կանխելու Սերժ Սարգսյանի ընտրվելը վարչապետի պաշտոնում։
Դատելով Պետրոս Մակեյանի հրապարակային գրառումներից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դատական հայց է ներկայացրել Աննա Հակոբյանի բաժնեմասը նրա մորը փոխանցելու առնչությամբ, կարելի է ենթադրել, որ նրա հարաբերությունները Փաշինյանի և նրա մերձավորների հետ այնքան էլ լավ չեն։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են | |
---|---|---|
Վերնագրեր | ||
Մետատվյալներ | Պետրոս Մակեյանը հասարակական-քաղաքական գործիչ է, ներգրավված է եղել Հայաստանի ներքին քաղաքական կյանքում, այդ իսկ պատճառով նրա վերաբերյալ բաց աղբյուրներում բավարար տեղեկատվություն կա։ | |
Աղբյուրներ |
| |
Փաստաթղթեր (PDF) |
|