Ռուսաստանի Դաշնություն

Ռուսաստանի Դաշնությունը, գործելով իր դաշնային կառավարության միջոցով, հանդիսանում է «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի ուղղակի սեփականատերը և վերահսկողը․ վերջինս պետական ֆինանսավորմամբ խոշորագույն մեդիա խումբ է, որը ստեղծվել է ՌԴ նախագահի 2013 թվականի հրամանագրով։ Այս կառույցը ձևավորվել է «Րիա Նովոստիի» և «Ռուսաստանի Ձայն» ռադիոյի միաձուլման արդյունքում՝միավորելով պետության միջազգային հեռարձակման և տեղեկատվական քաղաքականության կառավարումը։ «Ռոսիա Սեգոդնյան» ներառում է «Րիա Նովոստի», «Սպուտնիկ» (ռադիո և թվային հարթակ), «Բալթնյուզ», «ԻնոՍՄԻ», «Ուկրաինա.ռու» և մի շարք այլ մասնագիտացված լրատվամիջոցներ։ Խումբը գործում է գլոբալ մասշտաբով՝ ավելի քան 30 լեզուներով բովանդակություն ստեղծելով և մամուլի մուլտիմեդիա կենտրոններ ու թվային հարթակներ կառավարելով ամբողջ աշխարհում։
Հայաստանում «Ռոսիա Սեգոդնյան» գործում է իր տեղական՝ գրանցված «Ռոսիա Սեգոդնյա ՄՏԳ» մասնաճյուղի միջոցով (գրանցվել է 2014 թվականին), որը հանդիսանում է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոհաղորդման սեփականատերն ու խմբագրական մարմինը։ «Սպուտնիկ Արմենիա» ծրագիրը եթերում է 106 FM հաճախականությամբ Երևանում, որի տեղական վերահեռարձակման տեխնիկական ապահովումն իրականացնում է «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն։ Չնայած ռադիոյի լիցենզիան և հեռարձակման կառավարումը պատկանում են «Տոսպային», խմբագրական ամբողջ բովանդակությունն ու ռազմավարությունը ձևավորվում են հայկական մասնաճյուղի կողմից՝ համահունչ հիմնադիր կազմակերպության առաքելությանը և նպատակներին։ Հայկական մասնաճյուղի կանոնադրության համաձայն՝ ընկերության նպատակների մեջ է մտնում Ռուսաստանի դրական կերպարի ձևավորումը արտերկրում, այն նաև առաջնահերթություն է տվյալ երկրում տալիս տեղեկատվության հավաքմանը, մշակմանը և տարածմանը։
Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից (2022) ի վեր կառավարությունը կտրուկ խստացրել է վերահսկողությունը մեդիայի նկատմամբ։ Նորօրենքներով արգելվել է ռազմական գործողությունների անկախ լուսաբանումը և քրեականացվել պաշտոնական նարատիվներից շեղումը, ինչի հետևանքով տասնյակ անկախ լրատվամիջոցներ՝ ներառյալ TV Rain (Дождь)-ը, «Էխո Մոսկվին», «Նովայա գազետան» և այլք, հարկադրված դադարեցրին գործունեությունը կամ հեռացան երկրից։ Կրեմլը ռադիոյի և հեռուստատեսության հաճախականությունները վերաբաշխեց պետական կամ մերձիշխանական օպերատորներին, կտրուկ մեծացրեց գրաքննությունը ու դատական հետապնդումները այն լրագրողների ու մեդիա ղեկավարների նկատմամբ, որոնք հրաժարվեցին կատարել կառավարության հրահանգները։ Այս միջոցառումները պաշտոնապես արդարացվում են որպես «տեղեկատվական պատերազմի» անհրաժեշտություն, իսկ պաշտոնական ներկայացուցիչները դրանք հիմնավորում են ռազմական ժամանակաշրջանի հանգամանքներով։
«Ռոսիա Սեգոդնյայի» բարձրագույն ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, միջազգային մակարդակով դիտարկվում են որպես Կրեմլին հավատարիմ առանցքային գործիչներ։ Երկուսի նկատմամբ էլ կիրառվել են Եվրամիության, ԱՄՆ-ի և դաշնակից այլ կառավարությունների պատժամիջոցները՝ Ուկրաինայի մասին պետական քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու և Ռուսաստանի հակաարևմտյան քաղաքական օրակարգին աջակցելու համար։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ լրատվամիջոցներ | Առցանց |
|---|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|



