Սամվել Ֆարմանյան

Logo of Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիրներից է։


Ծնվել է 1978թ. փետրվարի 17-ին Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում: Պատմական գիտությունների թեկնածու է:


2003-2005թթ. «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղում աշխատել է «Քաղաքացիական հասարակություն» եւ «Զանգվածային լրատվության միջոցներ» ծրագրերի համակարգող:


2005-2006թթ. եղել է արտաքին քաղաքականության եւ արտաքին կապերի հարցերով ԱԺ նախագահի խորհրդական: 2008թ. ապրիլին նշանակվել է ՀՀ նախագահի (Սերժ Սարգսյան) ռեֆերենտ, մայիսին` ՀՀ նախագահի մամուլի քարտուղար:


2010-2012թթ. աշխատել է ՀՀ հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն:


2012-ից Ֆարմանյանը քաղաքական գործունեություն է սկսել։ Նույն տարում անդամակցել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությանը, 2016թ.՝ դարձել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:


2012-2017թթ. եղել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Եղել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ:


2017թ. ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:


2018 թվականի իշխանափոխությունից հետո ընդդիմադիր դիրքերից քննադատում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։


2019 թվականի հունվարին դադարեցրել է ՀՀԿ-ին անդամակցությունն ու Միհրան Հակոբյանի, Արման Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի հետ հիմնադրել «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն, որի կազմում էին «Թերթ էյ եմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն։ Այս լրատվամիջոցները մինչ այդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապվող «Պանարմենիան» մեդիա հոլդինգի կազմում էին։


Դասավանդել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությունը դադարեցրել է 2025 թվականի օգոստոսից, իր գնահատմամբ՝ քաղաքական ճնշումների պատճառով։

Մեդիա ընկերություններ / խմբեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Այլ լրատվամիջոցներ

Ռադիո

  • Ռադիո 107 ՖՄ

Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ)
  • Անահիտ Ֆարմանյան
    Անահիտ Ֆարմանյանը Սամվել Ֆարմանյանի քույրն է։ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտորն է։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ու կալանավորելու որոշում կայացվել, ապա խափանման միջոցը փոխվել էր, նոր խափանման միջոց էր ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորել էին Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը։ Դրանից հետո Անահիտ Ֆարմանյանը լքել է երկիրը։ Այժմ նա բնակվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ու աշխատում Մոսկվայի պետական համալսարանում։ Թե՛ Սամվել Ֆարմանյանը, թե՛ քույրը կարծում են, որ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և ուղղակիորեն կապված է Սամվել Ֆարմանյանի՝ որպես ընդդիմադիր գործչի գործունեության հետ։
  • Արման Սաղաթելյան
    Արման Սաղաթելյանը (ծնվ. 1975թ. օգոստոսի 26) «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիրներից է։ Նա քաղաքական գիտությունների թեկնածու է և լայն կապեր ունի Հայաստանի քաղաքական ու մեդիա ոլորտներում։ Սաղաթելյանը մեդիա ոլորտում իր գործունեությունը սկսել է դեռևս 1991 թվականին՝ Հայաստանի ազգային հեռուստատեսությունում, ապա զբաղեցրել մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում՝ «ԱրմՌադիո ՖՄ 107»-ի տնօրեն (2011-2013 թթ․), «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» գլխավոր տնօրենի տեղակալ (2012-2013 թթ․)։ Նա զգալի դերակատարում է ունեցել նաև պետական ապարատում՝ 2013-2015 թվականներին աշխատելով որպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար։ 2015-2016 թվականներին եղել է ՀՀ հանրային ռադիոյի տնօրեն։ Հատկանշական է, որ 2010-2011 թվականներին, երբ Սաղաթելյանը խորհրդական էր նախագահի աշխատակազմում, նրա հորեղբայրը՝ Արա Սաղաթելյանը, նույն «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրենն էր։ 2017 թվականին Սաղաթելյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ընդգրկվելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ընտրական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու։ 2019 թվականի հունվարին նա Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի և Կարեն Բեքարյանի հետ համահիմնադրել է «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ն։
  • Միհրան Հակոբյան
    Միհրան Հակոբյանը (ծնվ. 1984թ. հուլիսի 15) «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիրն 50% սեփականատերն է։ Նա պատմական գիտությունների թեկնածու է և մասնագիտացած է միջազգային հարաբերությունների ոլորտում։ Հակոբյանը մեդիա ոլորտում իր գործունեությունը սկսել է 2003-2005 թվականներին՝ որպես «Երկիր» և «168 Ժամ» պարբերականների թղթակից։ Այնուհետև նա անցում է կատարել հեռուստատեսային արտադրության՝ 2014-2015 թվականներին աշխատելով «Արմենիա TV»-ում որպես «Ժամ» լրատվական ծրագրի պրոդյուսեր, իսկ 2015-2017 թվականներին ղեկավարել է «Արարատ» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերը։ Նա իր քաղաքական ուղին սկսել է 2011 թվականին՝ անդամակցելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդին, իսկ 2011-2014 թվականներին զբաղեցրել է վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականի պաշտոնը։ 2017 թվականին Հակոբյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով։ 2019 թվականի հունվարին նա հեռացել է ՀՀԿ-ից և Սամվել Ֆարմանյանի, Արման Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի հետ համահիմնադրել «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ն։ 2025 թվականին նա դարձել է ընկերության 50% սեփականատերը՝ ձեռք բերելով Կարեն Բեքարյանի 25% բաժնեմասը, ինչի արդյունքում տնօրինում է ընդհանուր բաժնեմասերի կեսը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Միհրան Հակոբյանը՝ որպես ընդդիմադիր գործիչ, հայտնվել է քրեական հետապնդումների թիրախում։ Նրան մեղադրանք է առաջադրվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու (2020թ. դեկտեմբեր) և 2020 թվականի նոյեմբերին հավաքների ժամանակ ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար։ Երկու գործերն էլ կարճվել են՝ հանցակազմի բացակայության հիմքով։
  • Կարեն Բեքարյան
    Կարեն Բեքարյանը (ծնվ. 1970թ. մարտի 2) «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիրներից է։ Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Բեքարյանը 1993-1999 թվականներին աշխատել է Ներքին գործերի նախարարության համակարգում, իսկ 1999-2010 թվականներին ծառայել է որպես Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետ։ 2003 թվականից նա անցել է մեդիա ոլորտ, որտեղ հեղինակել և վարել է միջազգային վերլուծական ծրագրեր։ Միաժամանակ նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝ 2006-2010 թվականներին եղել է «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության տնօրեն, իսկ 2010-2011 թվականներին՝ Հանրային ռադիոյի լրատվական, քաղաքական և վերլուծական ծրագրերի տնօրենի տեղակալ։ Այնուհետև, 2011-2015 թվականներին, նա աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես խորհրդական։ Բեքարյանը նաև դասավանդել է մի շարք համալսարաններում և 2002-2018 թվականներին նախագահել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն։ Նա երկու անգամ (2015-2017 և 2017-2018 թթ․) ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակով՝ անկուսակցական կարգավիճակով անդամակցելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ 2019 թվականի հունվարին Բեքարյանը Սամվել Ֆարմանյանի, Արման Սաղաթելյանի և Միհրան Հակոբյանի հետ համահիմնադրել է «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ն։ Սակայն 2025 թվականին նա դուրս է եկել ընկերությունից՝ իր 25% բաժնեմասը փոխանցելով Միհրան Հակոբյանին, ինչի արդյունքում Հակոբյանը դարձել է ընկերության 50% բաժնեմասի սեփականատեր։ 2021 թվականի փետրվարին Բեքարյանին մեղադրանք է առաջադրվել ազգային թշնամանք հրահրելու և ռազմական դրության կանոնները խախտելու համար, որը կապված էր 44-օրյա պատերազմի ընթացքում կեղծ օգտահաշվի կառավարմանը մասնակցելու ենթադրյալ դեպքի հետ։ Նա ձերբակալվել է, սակայն երեք օր անց ազատ է արձակվել։
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են
Վերնագրեր
Մետատվյալներ

Սամվել Ֆարմանյանի և նրա հետ փոխկապակցված անձանց կենսագրական տվյալները հասանելի են բաց աղբյուրներում։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Quartet Media profile (Armenian)
    Link File
  • Quartet Media Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Quartet Media CEO (Armenian)
    Link File
  • Quartet Media charter (Armenian)
    Link File
  • Quartet Media profile (Armenian)
    Link File
  • Quartet Media Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Quartet Media CEO (Armenian)
    Link File
  • Quartet Media owners (Armenian)
    Link File
  • Quartet Media charter (Armenian)
    Link File