Սամվել Կարախանյան

Logo of Սամվել Կարախանյան

Սամվել Կարախանյանը 2025 թվականի հունիսից «Գոլոս Արմենիի» թերթը հրատարակող «Գոլոս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն է։ Հայաստանում նրա գործունեության  վերաբերյալ տեղեկությունը բաց աղբյուրներում սահմանափակ է։ 


Ծնվել է 1960 թվականի մարտի 11-ին։


Ըստ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Կարախանյանը 2022 թվականից տնօրենի պաշտոն է զբաղեցնում ձեռնարկատիրական և կառավարման հարցերով խորհրդատվական գործունեությամբ զբաղվող «Սի էս մենեջմենթ» ՓԲԸ-ում։


Բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, Կարախանյանը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, որտեղ ավելի ակտիվ գործունեություն է ծավալում։


Գործող փաստաբան է, իրավաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի փաստաբաների պալատի անդամ։ Աշխատանքային փորձ ունի Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի իրավաբանական ընկերություններում։


2001-2024թթ․ Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանների միության նախագահն է եղել, 2025 թվականի դրությամբ միության անդամ է։


2004 թվականից Կարախանյանը տնօրենի պաշտոն է զբաղեցրել Մեծ Բրիտանիայում գրանցված Atlas Project Management Limited ընկերությունում, որը 2013 թվականին լուծարվել է։


2024 թվականի փետրվարին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Սամվել Կարախանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով։

Մեդիա ընկերություններ / խմբեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Այլ լրատվամիջոցներ

Առցանց

affiliated_business_interests

Law

  • "Barshchevsky and Partners" Moscow City Bar Association (Member) (Russia)

 

Real Estate

  • Trade House "GREEN LAND" LLC (51%) (Russia)

 

Research/Production of oil

  • "GREEN TECH" LLC (16.06%) (Russia)
    "NOVAS" LLC (10%) (Russia)

 

Research

  • "NOVAS SK" LLC (4.7%) (Russia)

 

Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ)
  • Մարիա Կարախանյան
    Մարիյա Կարախանյանը Սամվել Կարախանյանի հետ գրանցված է Երևանի նույն հասցեում։ «Հայր և որդի Կարախանյաններ» ՍՊԸ 100% բաժնետերն ու տնօրենն է։ Ընկերության տնտեսական գործունեությունը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, ժամանակավորապես դադարեցված է։ Գործունեության ոլորտը հստակ չէ։ Բաց աղբյուրներում այլ տեղեկություն չկա։
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Վերնագրեր
Մետատվյալներ

Սամվել Կարախանյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկությունը հայաստանյան բաց աղբյուրներում խիստ սահմանափակ է։ 

«Սի էս մենեջմենթ» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ, որտեղ Կարախանյանը տնօրեն է, մանրամասներ համացանցում չկան։

Սամվել Կարախանյանին փոխկապակցված «Հայր և որդի Կարախանյաններ» ՍՊԸ-ի գործունեության տեսակը Պետական եկամուտների կոմիտեի կայքում նշված է որպես «այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում», թեև Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ընկերությունը նշվում է որպես իրավաբանական գործունեություն ծավալող։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Golos LLC profile (Armenian)
    Link File
  • Golos LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Golos LLC CEO (Armenian)
    Link File
  • Golos LLC owners (Armenian)
    Link File
  • Golos LLC charter (Armenian)
    Link File
  • MOM request to Golos (Armenian)
    File