Սամվել Մայրապետյան

Սամվել Մայրապետյանը հայ գործարար է, հայտնի է էլիտար շենքերի շինարարության և անշարժ գույքի ոլորտներում բիզնես գործունեությամբ։ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի տնօրենն ու 50% սեփականատերն է:
Մայրապետյանը սերտ հարաբերություններ է ունեցել նախկին իշխանությունների, հատկապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին լայնածավալ կառուցապատում է իրականացրել Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում: Երկրորդ նախագահի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ համատեղ բիզնես ունի․ «Տոյոտա Երևան» ընկերության 60%-ի սեփականատերը Մայրապետյանն է, 30%-ինը՝ Սեդրակ Քոչարյանը։
2018 թվականի իշխանափոխությունից հետո Սամվել Մայրապետյանն անցնում է մի շարք քրեական գործերով, հետախուզման մեջ է։
Նա մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար։ 2018-ի հոկտեմբերին նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Մեկ այլ գործարար՝ Սիլվա Համբարձումյանը, հայտարարել է, որ այդ գումարը տվել է Մայրապետյանին երկրի ղեկավարությանը՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Արմեն Գևորգյանին փոխանցելու համար։
2018-ի հոկտեմբերից մինչ 2019-ի դեկտեմբեր Մայրապետյանը կալանքի տակ էր։ Հետագայում գրավով ազատ արձակվեց, և Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլ տվեց գործարարին երկրից դուրս գալ՝ Գերմանիայում բուժվելու նպատակով։ 2020-ի մարտին պարզվեց, որ Մայրապետյանը խուսափել է ներկայանալ ՀՔԾ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| affiliated_business_interests | Անշարժ գույքի հանձնում վարձակալության
Թեթև մարդատար ավտոմոբիլների մեծածախ առևտուր
Հյուրանոցների տրամադրման ծառայություններ
Փայտամշակում
Զբոսաշրջության ոլորտի ծառայություններ
|
|---|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|



