Սաթիկ Սեյրանյան

Սաթիկ Սեյրանյանը 2004 թվականին հիմնադրել և խմբագրում է «168 ժամ» թերթը և 168.am կայքը։ 2017 թվականից Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն է։
Ծնվել է 1974 թվականի փետրվարի 20-ին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, իր լրագրողական կարիերան սկսել է դպրոցական տարիներին՝ աշխատելով «Պիոներ կանչ» թերթում, հետագայում աշխատել է նաև «Շրջան», «Հայկական ժամանակ», «Առավոտ» թերթերում և «Ազատություն» ռադիոկայանում։
2012 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի մայիս «Արմենիա» հեռուստաընկերության եթերում վարել է հեղինակային «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը, որի շրջանակում քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցազրույցներ է ունեցել քաղաքական տարբեր գործիչների հետ։
2004 թվականից Սաթիկ Սեյրանյանը «Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության հիմնադրամի» հիմնադիրն է։
2012 թվականին Սեյրանյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Երևանի Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: Այդ ընթացքում դադարեցրել էր «168 ժամ» թերթի գլխավոր խմբագրի լիազորությունները։ Ընտրություններում, սակայն Սաթիկ Սեյրանյանը պարտվեց ՀՀԿ ներկայացուցիչ, «Սաս» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանին և որոշ ժամանակ անց վերադարձավ թերթի գլխավոր խմբագրի իր պաշտոնին։
2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել է Մովսես Խորենացու մեդալի՝ լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ լրատվամիջոցներ | Առցանց
|
|---|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|



