Սեդրակ Առուստամյան

Սեդրակ Առուստամյանի անունը հաճախ կապվում է քաղաքական գործիչ և գործարար Գագիկ Ծառուկյանի հետ։ Նա ներգրավված է Ծառուկյանի բիզնեսներում՝ որպես փայատեր կամ տնօրեն։ Բացի այդ, Առուստամյանը եղել է նաև Ծառուկյանի վստահված կառավարիչը, երբ վերջինս պատգամավոր էր և իրավունք չուներ զբաղվել բիզնեսով։ Նրա դուստրը՝ Նորա Առուստամյանը, եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իսկ մինչ այդ՝ Ծառուկյանի օգնականը։
Առուստամյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նա որպես ամբաստանյալ ներգրավված է Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող երկու գործով, որոնցից մեկում մեղադրյալ է նաև Գագիկ Ծառուկյանը։ Այս գործով նրանց մեղադրում են ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ՝ «Բարգավաճ Հայաստանի» օգտին ձայներ ապահովելու նպատակով։ Գործի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։
Բացի այդ, Առուստամյանը երկու քաղաքացիական գործով պատասխանող է Հակակոռուպցիոն դատարանում։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել նրա ունեցվածքը՝ գումարներ, անշարժ գույք և մեքենաներ։ Այս գործերից մեկում պատասխանող է նաև Գագիկ Ծառուկյանը։ Սեդրակ Առուստամյանը «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։
Այս ամենը վկայում է, որ Սեդրակ Առուստամյանն ու Գագիկ Ծառուկյանը սերտ բիզնես կապեր ունեն։ Հետևաբար, հասարակության շրջանում տարածված կարծիքը, թե «Կենտրոն» հեռուստաալիքի իրական շահառուն Ծառուկյանների ընտանիքն է, հիմնավորված է թվում։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ լրատվամիջոցներ | Առցանց
|
|---|---|
| affiliated_business_interests | Ձկնաբուծություն
Էլեկտրաէներգիայի արտադրություն
Բեռնափոխադրումներ
Այլ մանրածախ առևտուր
Թուջի, պողպատի և ֆեռոհամահալվածքների արտադրություն
Ալկոհոլային խմիչքներ
Անտառային տնտեսություն
|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ | |
|---|---|---|
| Վերնագրեր | ||
| Մետատվյալներ | Սեդրակ Առուստամյանի մասին տեղեկատվություն հնարավոր է գտնել բաց աղբյուրներում: Կենսագրական տվյալները հրապարակվել են Ծառուկյան ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կայքում, իսկ լրացուցիչ տեղեկություններ ստացվել են լրատվամիջոցների հրապարակումներից, պետական ռեգիստրներից: Ծառուկյան ընտանեկան բիզնեսի պաշտոնական կայքում տեղեկատվության հասանելիությունը ևս մեկ անգամ հաստատում է Առուստամյանի և Ծառուկյան միջև սերտ կապը։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|



