Սերժ Վարագ Սիսեռյան

Logo of Սերժ Վարագ Սիսեռյան

Սերժ Վարագ Սիսեռյանը «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ի 75% բաժնետերն է։ Վարագ Սիսեռյանն ընկերությունում ամենամեծ բաժնեմասն ունի, ինչը նշանակում է, որ, ըստ կանոնադրության, ընկերության կառավարման հետ կապված որոշումներ կայացնելիս նա ամենամեծ թվով ձայնն ունի։ 


Վարագ Սիսեռյանը ծնվել է 1988 թ. նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի Սեւր քաղաքում։ Բակալավրիական կրթությունը ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանում՝սովորել է Բնապահպանական առողջապահության ֆակուլտետում։ 2012 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ մագիստրոսի որակավորմամբ։ 2017 թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում։ Աշխատել է Բեյրութի «Ռադիո Սևան» լրատվամիջոցում որպես փոխտնօրեն, հայաստանյան գրասենյակի ղեկավար, լրատվական վերլուծաբան (2009-20217)։ 


2016-2018թթ. դասախոսի օգնականի կարգավիճակում աշխատել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ապա՝ Կառավարության «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամում՝ որպես հետազոտող-վերլուծաբան (2017-2018)։


Վարագ Սիսեռյանը 2018 թ. հունիսի 1-ից 2020 թվականի նոյեմբերի 16-ը եղել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի (ներկայում՝ Երևանի քաղաքապետ) գրասենյակի ղեկավարը։ Պաշտոնից ազատման դիմում գրելիս Սիսեռյանը հայտնել էր նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից (Հայաստանի կառավարող ուժը) դուրս գալու մասին։ Պաշտոնից ազատվելու և կուսակցության անդամակցությունը դադարեցնելու պատճառը, ըստ Սիսեռյանի, 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն է եղել։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, գրել էր, որ Երևանում սպասում է  առաջնագծի զինվորներին՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Տարիներ անց, անդրադառնալով վարչապետի գրառումից հետո իր հայտարարությանը, նա ասել է, թե վարչապետի գրառումն իր մեջ ինչ-որ բան է առաջացրել, որ նախընտրել է դուրս գալ։ Ըստ Սիսեռյանի՝ դուրս գալը, սակայն, չէր նշանակում քաղաքական գիծ փոխել։



Վարագ Սիսեռյանը Արա Սիսեռյանի որդին է։ Հայր Սիսեռյանը եղել է Լիբանանի վարչապետի խորհրդականը։ civilnet.am-ի հետաքննության համաձայն՝ ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքը 2022-ին Նորք Մարաշում 1000քմ հողամաս է ձեռք բերել՝ շուկայականից տասնապատիկ էժան գնով։ Հողամասը Ավինյանի ընտանիքը գնել է Վարագ Սիսեռյանի հորից՝ Արա Սիսեռյանից։

Մեդիա ընկերություններ / խմբեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ)
  • Տիգրան Ավինյան
    radar.am-ի համահիմնադիր Վարագ Սիսեռյանը և տնօրեն Նժդեհ Հովսեփյանը, նախկինում աշխատել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում․ Սիսեռյանը զբաղեցրել է գրասենյակի ղեկավարի (2018-2020-ը), իսկ Հովսեփյանը՝ մամուլի քարտուղարի պաշտոնը (2021-հունվար-օգոստոս)։ Ավինյանը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2021 թթ.-ին։ Տիգրան Ավինյանը 2023-ից Երևանի քաղաքապետն է։ Մինչ այդ՝ 2019-2023թթ., նա եղել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (առավել հայտնի որպես ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահը։ Ֆոնդը ստեղծվել էր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Հետագայում, սակայն, ԱՆԻՖ-ը լուծարվեց, և մնացին ձախողված ծրագրերն ու դատական հայցերը։ Տարիներ անց ԱՆԻՖ-ի շուրջ տեղի ունեցածը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց որպես «ձախողում և խայտառակություն»։ «Ելք» դաշինքի ցուցակով (դաշինքի անդամ կուսակցություններից էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը») Ավինյանը 2017-ին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Դաշինքն անցել է խորհրդարան, սակայն Ավինյանը չի ստացել պատգամավորական մանդատ, քանի որ ընտրական ցուցակի 32-րդ տեղում էր։ Հիմնադրել և ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆթների դիզայնով։ 2009-2013-ը աշխատել է Զարգացման հայկական բանկում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ և այլն։ Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի գույքի և բիզնեսների վերաբերյալ հետաքննական հոդվածներ են հրապարակվել։ «Հետք» լրատվամիջոցը, օրինակ, 2025-ին գրել է Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի՝ Սևանում կառուցվող առանձնատան մասին։ 2024-ին civilnet.am-ը OCCRP-ի (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) հետ համատեղ հետաքննությամբ պարզել էր, որ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցելու տարիներին, երբ ի թիվս այլ ոլորտների, Ավինյանը ղեկավարում էր նաև գյուղատնտեսությունը։ Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու՝ օգնելով այդ ծրագրի շահառուներին այգիներ հիմնել։ Այս համատեքստում Ավինյանը հաճախ է թիրախավորում կամ հեգնանքով խոսում լրատվամիջոցների մասին՝ նշելով, թե «մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց»։
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են
Վերնագրեր
Մետատվյալներ

radar.am-ի «Մեր մասին» բաժնում նշված է այն հիմնադրած ընկերության անվանումը, ինչպես նաև հիմնադիրների անունները։ Սակայն չկան տեղեկություններ խմբագրի մասին։ Կայքում հնարավոր չի եղել գտնել նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունները։ Բացի այդ, լրատվամիջոցը չի պատասխանել հետազոտական թիմի հարցմանը և չի տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները։

2022-ին «Ռադար ԱՐՄ» ՍՊԸ-ն ստացել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ։ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովից, սակայն, հայտնում են, որ ընկերության հեղինակազորման հայտն է բավարարվել, ինչը լիցենզիա չէ, այլ ընդամենը նշանակում է, որ ընկերությունը կարող է ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվել։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Radar ARM profile (Armenian)
    Link File
  • Radar ARM Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Radar ARM CEO (Armenian)
    Link File
  • Radar ARM charter (Armenian)
    Link File