Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը 2019 թվականից հանդիսանում է Ազգային ժողովի պատգամավոր։ Սկզբում նա եղել է «Իմ քայլը» խմբակցության կազմում՝ որպես անկուսակցական պատգամավոր։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ին, Թովմասյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու մասին։ Իսկ 2021-ին որպես անկուսակցական պատգամավոր է ընտրվել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով:
Թովմասյանը պարբերաբար քննադատում է իշխող ուժի գործունեությունը, ինչի համար ինքն էլ քննադատության է արժանանում նախկին թիմակիցների կողմից։
Պատգամավոր դառնալուց հետո «Ժողովուրդ» թերթը հավատարմագրային կառավարման է հանձնել Հասմիկ Դավթյանին։ Սահմանադրության 95-րդ հոդվածը արգելում է պատգամավորներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Իսկ «Ազգային ժողովի պատգամավորների գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը մանդատը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առևտրային կազմակերպությունում զբաղերած պաշտոնից կամ դրանց կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասը հանձնել հավատարմագրային կառավարման։ Ուստի, Թովմասյանը «Ժողովուրդ» թերթը հավատարմագրային կառավարման է հանձնել Հասմիկ Դավթյանին, որը Թովմասյանի ամուսնու մայրն է։
Նշենք նաև, որ Թովմասյանը 2003-2004 թվականներին կամավորական հիմունքներով աշխատել է «Իրավունք» թերթում, այնուհետև՝ 2004-2007 թվականներին, եղել է նույն թերթի քաղաքական բաժնի լրագրող: 2007-2011 եղել է «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող:
2011 թվականին նա հիմնել է «Ժողովուրդ» օրաթերթը, որտեղ մինչև պատգամավոր դառնալը զբաղեցրել է թերթի և armlur.am կայքի գլխավոր խմբագրի պաշտոնը:
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են | |
|---|---|---|
| Վերնագրեր | ||
| Մետատվյալներ | Ֆինանսական հասանելի հաշվետվությունը բավականին հին է՝ 2016թ.-ի։ Ֆինանսական հաշվետվությունը հրապարակված է թերթին պատկանող armlur.am կայքում։ Ընդ որում՝ կայքում չկա առանձին բաժին «ֆինանսական հաշվետվություն» կամ նմանատիպ անվամբ, որտեղից կարելի կլիներ հեշտությամբ գտնել հաշվետվությունները։ Այնուամենայնիվ, հարցմանը պատասխանելիս ընկերությունը տրամադրել է 2024-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը և պատասխանել հետազոտական խմբի բոլոր հարցերին։ Խնդրել էինք նաև պարզաբանել՝ արդյո՞ք ֆինանսական հաշվետվությունը ներառում է նաև կայքի ցուցանիշները, ինչին ի պատասխան՝ հայտնել են, որ ֆինանսական հաշվետվությունը ներառում է և՛ թերթին, և՛ կայքին վերաբերող ցուցանիշները։ Հարցմամբ տրամադրված 2024-ի տարեկան ֆինանսական հաշվետվության համաձայն՝ եկամուտները կազմել են 4 827 190 դրամ (12 314 ԱՄՆ դոլար) թերթերից։ Գովազդից ստացված եկամուտները 65 768 624 դրամ (167 777 ԱՄՆ դոլար)։ Տպագրական ծախսերը կազմել են 6 120 000 դրամ (15 612 ԱՄՆ դոլար), աշխատավարձերը 50 762 418 դրամ (129 495 ԱՄՆ դոլար), այլ ծախսերը 5 850 289 դրամ (14 924 ԱՄՆ դոլար)։ Վճարված հարկերը. եկամտահարկ՝ 9 589 485 դրամ (24 462 ԱՄՆ դոլար), շրջանառության հարկ՝ 3 360 836 դրամ (8573 ԱՄՆ դոլար), սոցիալական վճար՝ 2 151 196 դրամ (5487 ԱՄՆ դոլար)։ դրոշմանիշային վճար՝ 694 000 դրամ (1770 ԱՄՆ դոլար)։ Թերթի վերջին էջում նշված է գլխավոր խմբագրի անուն, ազգանունը, թերթի կոնտակտային տվյալները, ինչպես նաև տեղեկություններ տպաքանակի վերաբերյալ։ Կայքում ևս նշված է առանձին կայքի խմբագրի անունը։ Ընկերությունը տրամադրել է նաև տեղեկություններ ֆեյսբուքյան էջի, յութուբյան էջի, ինչպես նաև նույն ընկերությանը պատկանող armlur.am կայքի այցելությունների թվի վերաբերյալ։ Այսպես, հարցման պատասխանի համաձայն, մայիսի 10-ից մինչև օգոստոսի 7-ը թերթի՝ «Ժողովուրդ օրաթերթ» անվանումով ֆեյսբուքյան էջն ունեցել է 100 533 432 դիտում։ ֆեյսբուքյան էջի այցելուների 74%-ը եղել են Երևանից։ Նույն ժամանակահատվածում յութուբի էջն ունեցել է 17 642 708 դիտում։ armlur.am կայքը, որը նույնպես պատկանում է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին, հունիսի 1-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 4 000 000 դիտում։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |




