Խումարյանների ընտանիք

Logo of Խումարյանների ընտանիք

Խումարյանների ընտանիքը կապվում է մեդիա ոլորտի ու հատկապես ռադիոյի հետ։ 


1967 թվականից Կորյուն Խումարյանի գործունեությունը կապված է եղել Հայաստանի ռադիոհեռարձակման ոլորտի հետ։ 1999-ից նա ղեկավարել է մասնավոր «Իմպուլս-Մայակ» ռադիոկայանը՝ նպատակ ունենալով Հայաստանում ստեղծել առաջին «խոսող ռադիոն»։ Քանի որ ռադիոն հաճախ ասոցացվում է երաժշտության հետ, տարիներ հետո Խումարյանների հիմնադրած «Լրատվական ռադիոն», որը հիմա հայտնի է «Գործարար ալիք» անունով, ընտրել է հենց «Երգելու ժամանակ չկա» կարգախոսը։


Կորյուն Խումարյանի կինը՝ Ալլա Աբովյանը, արդեն երկար տարիներ աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում՝ որպես հաղորդավար։


Ամուսնու մահից հետո՝ 2021-ից, Ալլա Աբովյանը «Գործարար ալիք»-ը հեռարձակող «Իմպուլս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն է։  


Կորյուն Խումարյանի երկու որդիները՝ Գարեգինն ու Դավիթը ևս ռադիոհեռարձակման ոլորտից են։ Ավագ որդին՝ Գարեգին Խումարյանը, եղել է «Իմպուլս» ռադիոընկերության, ապա՝ «Լրատվական ռադիոյի» ծրագրերի տնօրեն, 2019-2024 թվականներին զբաղեցրել է Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը։ Նա նաև «Իմպուլս կաբելային ցանցեր» ՍՊԸ-ի 80% սեփականատերն է։


Դավիթ Խումարյանն էլ 2020-ից փոխարինել է հորը «Իմպուլս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում։ Այլ լրատվամիջոցում աշխատելու փորձ չունի։


Գարեգին Խումարյանի կինը՝ Լիաննա Խաչատրյանը, «Գործարար ալիքի» գլխավոր խմբագիրն է, թղթակցել և թղթակցում է տարբեր լրատվամիջոցների։ Իսկ Դավիթ Խումարյանի կինը՝ Գայանե Ավետիսյանը, զբաղվում է լուսանկարչությամբ։

Մեդիա ընկերություններ / խմբեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Այլ լրատվամիջոցներ

Online

  • lratvakan.am
affiliated_business_interests

Հաղորդակցություն

  • «Իմպուլս կաբելային ցանցեր» ՍՊԸ (80%, Հայաստան) (Գարեգին Խումարյանին պատկանող)
Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ)
  • Դավիթ Խումարյան
    Դավիթ Խումարյանը «Իմպուլս» ՍՊԸ-ի հիմնադիր Կորյուն Խումարյանի կրտսեր որդին է։ Սովորել է Հայ-ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Լրագրությունից դուրս 9 ամիս աշխատել է «Հայաստանի արտահանման կատալոգ» նախագծում։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ 2020-ից նա փոխարինել է հորը «Իմպուլս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում։ Այլ լրատվամիջոցում աշխատելու փորձ չունի։ «Գործարար ալիք»-ում Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հետ վարում է «Դարբինյանի ժամ» հաղորդումը, որն անդրադառնում է աշխարհում տեղի ունեցած, տեղի ունեցող ու տեղի ունենալիք իրադարձություններին՝ հայկական տեսանկյունից։
  • Լիաննա Խաչատրյան
    Լիաննա Խաչատրյանը Կորյուն Խումարյանի հարսն է, ավագ որդու՝ Գարեգին Խումարյանի կինը։ Սովորել է Հայ-ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Հոդվածներ է հրապարակել «Տարեգիր», ֆրանսիական «Նոր Յառաջ» թերթերում, թղթակցել է վրացական «Լիբերալի» պարբերականին։ 2011 թվականից աշխատում է Լրատվական ռադիոյում (հետագայում՝ «Գործարար ալիք»)։ 2025 թվականի հուլիսի դրությամբ համագործակցում է «Նովայա գազետա»-ի հետ, սյունակագիր է MediaLab.am-ում։ 2023 թվականից «Գործարար ալիքի» խմբագիրն է։ Հիմնականում անդրադառնում է տարածաշրջանային քաղաքականությանն ու խնդիրներին, Հայաստանում գիտության զարգացմանը։ Երկրորդ մասնագիտությամբ կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ է, հետաքրքրությունների շրջանակում է նաև քաղաքականության մեջ հոգեբանական բաղադրիչը։
  • Գարեգին Խումարյան
    Գարեգին Խումարյանը Կորյուն Խումարյանի որդին և Դավիթ Խումարյանի եղբայրն է։ Նախկինում եղել է «Գործարար ալիքի» (այդ ժամանակ՝ «Լրատվական ռադիո») ծրագրերի տնօրեն։ 2019 թվականին ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն։ 2024 թվականի հունվարի 31-ին, երբ Հանրային ռադիոյի տնօրենը Գարեգին Խումարյանն էր, «Անվտանգության միջավայր» հաղորդումը հյուրընկալել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փետրվարի 5-ին Խումարյանը հանրային ռադիոյի կայքեջում անդրադարձել էր այս հարցազրույցին՝ ներողություն խնդրելով հաղորդման համար, որը, ըստ նրա, կարող էր ավելի լավը լինել։ Խումարյանը հոդվածում անհամաձայնություն էր հայտնել վարչապետի՝ հաղորդման ընթացքում արտահայտած որոշ մտքերին։ Նա նաև քննադատել էր հարցազրուցավարին՝ նշելով, որ հաղորդման ընթացքում եղածը լավ ժուռնալիստիկա չէր։ Այս հոդվածից մեկ օր անց՝ փետրվարի 6-ին, Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն էր տարածել, որտեղ, անդրադառնալով Գարեգին Խումարյանի հոդվածին, նշել էր, որ «ռադիոյի տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար»։ Էթիկայի Դիտորդ մարմինը Հանրային հեռարձակողի դիմումի հիման վրա փորձագիտական վերլուծության է ենթարկել Խումարյանի՝ «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» վերտառությամբ հոդվածը ռադիոյի տաղավարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ եւ արձանագրել, որ այնտեղ լրագրողական էթիկայի նորմերի խախտում չկա։ Այս միջադեպից հետո Խումարյանի ու Հանրային հեռարձակողի խորհրդի միջև հարաբերությունները լարվել էին։ Գարեգին Խումարյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել էր 2024-ի ապրիլի 12-ին։ Նա հայտարարել էր, որ կմասնակցի Հանրային ռադիոյի տնօերնի պաշտոնի համար անցկացվող մրցույթին։ Առաջին մրցույթին գրանցված թեկնածուներից ոչ մեկը չընտրվեց, իսկ երկրորդ մրցույթի արդյունքում ՀՀԽ-ի որոշմամբ Արմեն Քոլոյանն ընտրվեց ռադիոյի տնօրեն։ Խումարյանը դատական կարգով վիճարկել է մրցույթում Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումների իրավաչափությունը։
  • Կորյուն Խումարյան
    Կորյուն Խումարյանը «Իմպուլս» ՍՊԸ-ն հիմնադրել է 1997 թվականին։ Նա նաև «Իմպուլս-Մայակ» ռադիոկայանի և «Լրատվական ռադիոյի» (հետագայում՝ «Գործարար ալիք») հիմնադիրն է։ Կորյուն Խումարյանը (1941–2021) չ 1967 թվականից նրա գործունեությունը կապված է եղել Հայաստանի ռադիոհեռարձակման ոլորտի հետ։ Նա աշխատել է ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմում, եղել «Մայակ» ռադիոկայանի սեփական թղթակիցը Հայաստանում, զբաղեցրել է կարևոր պաշտոններ հայկական ռադիոյում, երկար տարիներ ղեկավարել է «Իմպուլս» ռադիոկայանը, որը հիմնադրել էր 1999-ին։ Մինչ այդ Հայաստանում վերահեռարձակվում էր Ռուսաստանի «Մայակ» ռադիոկայանը, որը, հետագայում պետականորեն փակվելուց հետո, սկսեց հեռարձակվել մասնավոր կարգով՝ «Իմպուլս-Մայակ» անունով։ 1971 թվականից Խումարյանը եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ Մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են
Վերնագրեր
Մետատվյալներ

«Գործարար ալիք»-ի կայքը՝ lratvakan.am-ը, չունի «Մեր մասին» բաժին, տեղեկություն չի պարունակում լրատվամիջոցի պատմության, աշխատակազմի վերաբերյալ։ 

Առանցքային դերակատարների մասին տվյալները կա՛մ վերցվել են բաց աղբյուրներից, կա՛մ ստացվել տնօրենի հետ զրույցի շնորհիվ։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Impuls LLC profile (Armenian)
    Link File
  • Impuls LLC Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Impuls LLC CEO (Armenian)
    Link File
  • Impuls LLC owners (Armenian)
    Link File
  • Impuls LLC charter (Armenian)
    Link File
  • MOM request to Impuls LLC (Armenian)
    File