Վահագն Բոյաջյան

Վահագն Բոյաջյանը «Մեդիահաբ» ՍՊԸ-ի սեփականատերն է, միաժամանակ զբաղեցնում է տնօրենի պաշտոնը։ Բոյաջյանը նախկինում եղել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետը։ Սակայն այս պաշտոնը նա զբաղեցրել է ընդամենը 8 օր։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից երկու օր անց Վահագն Բոյաջյանը ևս ազատվել է աշխատանքից։ Ամիսներ անց լրատվամիջոցները նրան ներկայացնում էին որպես Արթուր Վանեցյանի օգնական։
2022-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու մասին հայտարարությունից հետո ընդդիմությունը փողոցային պայքար էր սկսել։ Գարնանն ընթացող ընդդիմության անհնազանդության ակցիաների ժամանակ Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ոստիկանությունը բերման է ենթարկել իրենց կուսակցության անդամներին՝ նրանց թվում նշելով նաև Վահագն Բոյաջյանի անունը։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|



