Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիրն է։ Նա դիվանագետ է և քաղաքական գործիչ, 1998-2008 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարար։
Ծնվել է 1955թ. փետրվարի 7-ին Հալեպում (Սիրիայի Արաբական Հանրապետություն):
Կրթությունը ստացել է Հայաստանում, 1979թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։ Ապա՝ 1984թ., Բոստոնի Թաֆտս համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը, իսկ 1992թ.՝ Բոստոնի Ֆլետչերի իրավագիտության եւ դիվանագիտության դպրոցը:
2008-ին Վարդան Օսկանյանը հիմնադրել է «Սիվիլիթաս» հիմնադրամը, որի ծրագիրը «ՍիվիլՆեթ» առցանց լրատվամիջոցն է։
2012 թ. մայիսի 6-ին Օսկանյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
Նույն տարում ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) «փողերի լվացման» հատկանիշներով Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող քրեական գործ է հարուցել։
Այդ ժամանակ Վարդան Օսկանյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, նրան զրկել էին անձեռնմխելիությունից։
Քրեական գործի հիմքում ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի ընտանիքի նվիրաբերած գումարն էր «Սիվիլիթասին»: Իրավապահները պնդում էին, որ բարեգործական նպատակներով Օսկանյանի անձնական հաշվեհամարին Հանսթմանների փոխանցած ավելի քան 1 մլն 400 հազար դոլարից 181 հազարը Օսկանյանը յուրացրել է:
Գործի ողջ ընթացքում նախկին արտգործնախարարը, նրա կուսակիցներն ու մերձավոր շրջապատը պնդում էին, թե Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվեր է, պատճառը նրա քաղաքական ակտիվությունը, ընդդիմադիր գործունեությունն ու նախագահի թեկնածու դառնալու պատրաստակամության մասին հայտարարություններն են:
2013 թվականի հուլիսին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ նա խոստովանել է հիմնադրամին նվիրաբերված գումարներն անձնական նպատակով օգտագործելու փաստը և վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած տարբերությունը: Վարդան Օսկանյանը, սակայն, հերքել էր, թե որևէ խոստովանություն է արել ԱԱԾ-ում՝ նշելով, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ 2016-ին հիմնադրել է «Համախմբում» կուսակցությունը։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են | |
|---|---|---|
| Վերնագրեր | ||
| Մետատվյալներ | Վարդան Օսկանյանի կենսագրական տվյալները հասանելի են բաց աղբյուրներում։ | |
| Աղբյուրներ |
| |
| Փաստաթղթեր (PDF) |
|



