Վարուժան Բաբաջանյան

Logo of Վարուժան Բաբաջանյան

Վարուժան Բաբաջանյանը «Փաստ» թերթի հիմնադիրն ու սեփականատերն է։ Նա զբաղվել է նաև քաղաքականությամբ։ 2017 թվականին Ազգային ժողովի ընտրություններում նա առաջադրվել է որպես Տավուշի մարզի վարկանիշային թեկնածու «Ծառուկյան» դաշինքից, սակայն չի եղել կուսակցության անդամ: Չնայած «Ծառուկյան» դաշինքը հայտնվեց խորհրդարանում,  Բաբաջանյանը չանցավ՝ ցուցակի 41-րդ տեղում էր։


2017-ի ընտրություններից առաջ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հրաժարական է տալիս «Փաստ» թերթի խմբագրական խորհրդի նախագահի պաշտոնից։


2018-ին Բաբաջանյանը հայտնել է, որ հեռանում է  «Փաստ» թերթի խմբագրի պաշտոնից՝ այդ պաշտոնում առաջարկելով Արտակ Ճաղարյանի թեկնածությունը։ Այս պաշտոնը Բաբաջանյանը թողել է արդեն 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այս անգամ ևս նա որպես անկուսակցական թեկնածու առաջադրվել է Տավուշի մարզում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Սակայն չի ընտրվել պատգամավոր։


Բաբաջանյանը մասնակցել է նաև 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, որին չի հաջողվել անցնել խորհրդարան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական ցուցակում նրա անվան դիմաց նշված է, թե նա կուսակցության անդամ է,  սակայն հետազոտության ժամանակ Բաբաջանյանը մեզ հայտնեց, որ չի եղել կուսակցության անդամ, մասնակցել է որպես անկուսակցական թեկնածու։


«Փաստ» թերթից բացի, Վարուժան Բաբաջանյանը հիմնադրել է նաև orer.am կայքը։ Մեկ այլ՝ oratert.am կայքը ևս գրանցվել է նրա կողմից։

Մեդիա ընկերություններ / խմբեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Այլ լրատվամիջոցներ

Առցանց

  • past.am

  • orer.am

  • oratert.am

 

Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են
Վերնագրեր
Մետատվյալներ

Թերթի որևէ տարվա ֆինանսական հաշվետվություն չի հաջողվել գտնել տեղեկատվության բաց աղբյուրներում։ Ֆինանսական հաշվետվությունները հրապարակված չեն նույն ընկերությանը պատկանող past.am կայքում։ Թերթի վերջին էջում հրապարակված է խմբագրի անուն, ազգանունը, տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ։

Լրատվամիջոցի սեփականատերը բանավոր պատասխանել է հարցմանը, ապա  տրամադրել է ԱՁ-ի 2024-ի տարեկան ֆինասնական հաշվետվությունը, նշել աշխատողների թիվը։ Ընկերությունից տրամադրել են նաև թերթի խմբագիր Արտակ Ճաղարյանի կենսագրությունը, սակայն Վարուժան Բաբաջանյանի կենսագրությունը գրվել է բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Extract from the registration of the individual entrepreneur "Varujan Babajanyan", owner of the newspaper "Past"
    File